Գրականություն

Փարվանա

Կարդա՛ Թումանյանի ,,Փարվանա,, բալլադը և 8-9 նախադասությամբ արձակ շարադրի՛ր բովանդակությունը: 

Փարվանա թագավորը ունենում է մի դուստր, որին ուզում է ամուսնացնել: Կովկասի բոլոր քաջերը զենքով եկել են կռվելու նրա համար: Փարվանա թագավորը ասում է, որ նրանք կռվեն, բայց աղջիկը ասում է.
-Հայրիկ, խելացին կարող է պարտվել տգետին, բայց ես չեմ ուզում ամուսնանալ տգետի հետ միայն նրա համար, որ նա հաղթել է:
-Ի՞նչ բերենք քեզ համար,-հարցնում են հավաքվածներ,-ոսկի, արծաթ, աստղ, ի՞նչ ես ուզում:
-Ինչիս է պետք ոսկին, արծաթը և աստղը,-ասում է թագավորի դուստրը,- բերեք ինձ համար հուր:
Տարիներ է անցնում, բայց ոչ մեկ չբերեց հուրը:
-Հայրիկ ինձ ոչ ոք չբերեց հուրը, մի՞ թե ինձ մոռացել են:
-Ոչ դուստրս, ուղղակի նրանց ճամփան շատ դժվար է, շատերը նույնիսկ մահանում են ճանապարհին, այս տարի մեկը հաստատ կբերի:
Բայց անցնում է մի տարի և ոչ ոք չի բերում հուրը:
-Հայրիկ ինձ ոչ ոք չբերեց հուրը, մի թե ինձ մոռացել են:
-Ոչ դուստրս, ուղղակի նրանց ճամփան շատ դժվար է, շատերը նույնիսկ մահանում են ճանապարհին, այս տարի մեկը հաստատ կբերի:
Բայց անցնում է մի տարի և ոչ ոք չի բերում և տխրություննից դուստրը լաց է լինում, և այնքան երկար, որ իր արտասուքը փակում է քաղաքն ու ամրոցը: Հիմա այդտեղ գտնվում է Փարվանա լիճը:
Փորձի՛ր պազել՝ ինչ է բալլադը:
Նայի՛ր ,,Փարվանա,, բալլադի մուլտֆիլմը: 

Оставьте комментарий