Հայոց լեզու

Տեքստային աշխատանք

1. Խմբագրեք պատմությունը ։

Գյուղում մի ծերուկ էր ապրում։ Նա աշխարհի ամենադժբախտ մարդկանցից մեկն էր։ Ամբողջ գյուղը հոգնել էր նրանից․ ծերուկը մշտապես մռայլ էր, թթված դեմքով։ Եվ որքան գնում, այնքան ավելի դժգոհ էր դառնում, այնքան ավելի թունոտ էին հնչում նրա խոսքերը։ Մարդիկ խուսափում էին նրանից: Նրա դժբախտությունն անցնում էր շրջապատին։ 

Բայց երբ ծերունին արդեն ութսուն տարեկան էր, շատ անսպասելի բան պատահեց, այնպիսի բան, որ ոչ մեկի հավատը չէր գալիս։ Անհավատալի լուրը կայծակի արագությամբ տարածվեց․ ծերունին այսօր երջանիկ է, չի բողոքում, նույնիսկ ժպտում է, դեմքը լրիվ փոխվել է։ 

Ամբողջ գյուղը հավաքվեց, ծերուկին հարցնում էին.

-Քեզ ի՞նչ է պատահել, ի՞նչ է եղել։ 

-Ոչինչ,-պատասխանում էր ծերուկը,-ութսուն տարի ջանում էի երջանիկ լինել, բայց ոչինչ չստացվեց։ Ես էլ որոշեցի ապրել առանց երջանկության։ Ահա, թե ինչու եմ երջանիկ։ 

2. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները՝

դժբախտ-անբախտ

հոգնել-ուժասպառ

երջանիկ- ուրախ

ջանալ- աշխատել

3. Տեքստից դուրս գրի՛ր հականիշ բառեր։ 

դժգոհ-երջանիկ

մռայլ-ժպտալ

4. Տեքստից դուրս գրի՛ր ածականներ։ 

Դժբախտ, մռայլ, թունոտ,

5. Ներկայացրո՛ւ պատմության գաղափարը՝ ասելիքը։ 

Պատմության ասելիքը այն է, որ երջանկությունը հեռվում պետք չէ ման գալ, այն միշտ քեզ մոտ է, և ուղղակի ուրախ ապրելով դու երջանիկ կլինես:

6. Պատմության համար վերնագիր հորինեք։ 

Երջանկությունը և ծերունին:

Оставьте комментарий