Սիրելի սովորողներ, խնդրում եմ ներբեռնել դասագիրքը:
Առաջադրանք 1
Ղարաբաղյան շարժման ընդլայնումը/117
ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բացատրի՛ր և բնութագրի՛ր
Իգոր Մուրադյան-«Ղարաբաղ» կոմիտեի ստեղծման նախաձեռնող։
Սիլվա Կապուտիկյան-բանաստեղծուհի, աջակցում էր շարժմանը։
Զորի Բալայան-գրող, Ղարաբաղյան շարժման ակտիվ գործիչ։
Վաչե Սարուխանյան-շարժման մասնակից։
Ալեքսան Հակոբյան-կոմիտեի անդամ։
Աշոտ Մանուչարյան-կոմիտեի անդամ, հետագայում պետական գործիչ։
Բաբկեն Արարքցյան-կոմիտեի անդամ, քաղաքական գործիչ։
Դավիթ Վարդանյան-շարժման գործիչ։
Լևոն Տեր-Պետրոսյան-կոմիտեի անդամ, ՀՀ առաջին նախագահ։
Համբարձում Գալստյան-շարժման առաջնորդներից։
Ռաֆայել Ղազարյան-գիտնական, կոմիտեի անդամ։
Սամսոն Ղազարյան-կոմիտեի անդամ։
Սամվել Գևորգյան-կոմիտեի անդամ։
Վազգեն Մանուկյան-շարժման առաջնորդ, քաղաքական գործիչ։
Վանո Սիրադեղյան-կոմիտեի անդամ, քաղաքական գործիչ։
Կարեն Դեմիրճյան-ՀԽՍՀ ղեկավար, հեռացվեց 1988-ին։
Սուրեն Հարությունյան-Դեմիրճյանի փոխարեն նշանակված ղեկավար։
«Ղարաբաղ» կոմիտե-շարժումը ղեկավարող մարմին։
Հատուկ դրություն-արտակարգ կառավարման ռեժիմ։
Պարետային ժամ-ժամային սահմանափակում, երբ փողոց դուրս գալը արգելվում է։
ՀԻՄՆԱԿԱՆ Ա2
ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրո՛ւ։ Ի՞նչ հետևանքներ ունեցավ Սպիտակի երկրաշարժը։
Մահացան շատ մարդիկ, մնացին անօթևան, ավիրվեց երկրի 1/3-ը, երկիրը կրեց լուրջ տնտեսական խնդիրներ։
բ. Բացատրի՛ր։ Ի՞նչ քայլեր կատարվեցին Շարժումն
առաջնորդելու նպատակով։
Կազմակերպվեցին հանրահավաքներ, ցույցեր, պահանջներ ներկայացվեցին ԽՍՀՄ իշխանություններին։
գ. Վերլուծի՛ր։ Ինչպե՞ս էր ընթանում ներքաղաքական
պայքարը Շարժման և Կոմուսի միջև։
ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ
ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
1. Ճանաչի՛ր ազդեցությունը։ Ինչո՞վ էր պայմանավորված «Ղարաբաղ» կոմիտեի ստեղծումը։
Որպեսզի շարժումը կազմակերպված ղեկավարում ունենա։
2. Ընդհանրացրո՛ւ։ Ի՞նչ գործողությունների միջոցով
էր Շարժումը ստիպում իշխանություններին կատարելու իր պահանջները։
Հանրահավաքներով, բողոքի ակցիաներով, ժողովրդի ճնշմամբ։
3. Գնահատի՛ր։ Ինչո՞ւ է Սպիտակի երկրաշարժը որակվում աղետալի և ավերիչ։
Քանի որ զոհերը շատ էին, ավերածությունները՝ հսկայական, և վերականգնումը երկար տևեց։
ՊԱՏՃԱՌ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔ
• Արտակարգ դրություն մտցնելով՝ Հայաստանում արգելվեցին հանրահավաքներն ու ցույցերը, փողոցները լցվեցին ԽՍՀՄ զինվորներով, ռազմական տեխնիկայով։ Երկրում սահմանվեց պարետային ժամ։
Ինչո՞ւ ԽՍՀՄ իշխանությունները ձեռնարկեցին այդ ծայրահեղ քայլը։ Ըստ քեզ՝ արդյո՞ք կային Շարժման դեմ
պայքարի այլ միջոցներ։ Եթե այդ օրերին լինեիր Շարժման ղեկավարներից, ի՞նչ կառաջարկեիր որպես արձագանք ԽՍՀՄ իշխանության գործողություններին։ Պատասխանդ հիմնավորի՛ր՝ նկատի ունենալով այն ժամանակի հնարավորությունները և իրողությունները
ԽՍՀՄ իշխանությունները մտցրին հատուկ դրություն, որովհետև վախենում էին, որ շարժումը կուժեղանա և կթուլացնի իրենց իշխանությունը։ Այլ միջոց կարող էր լինել բանակցությունը և ժողովրդի պահանջները լսելը։ Եթե շարժման ղեկավար լինեի, կառաջարկեի շարունակել խաղաղ պայքարը և բանակցությունները, որովհետև դա ավելի արդյունավետ ու անվտանգ կլիներ։
Առաջադրանք 2
Հայաստանի անկախության հռչակումը /էջ120
ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բացատրի՛ր և բնութագրի՛ր
Բորիս Ելցին-Ռուսաստանի նախագահ
Հայոց համազգային շարժում (ՀՀՇ)-անկախության համար պայքարող քաղաքական շարժում։
Կուսակցական կառույց-կազմակերպված քաղաքական միավորում։
Երկիշխանություն-երբ երկրում երկու ուժ ունեն ազդեցություն։
ԳԽ նախագահ-Գերագույն խորհրդի նախագահ։
Անկախության մասին հռչակագիր-պետական անկախությունը հայտարարող փաստաթուղթ։
Համամիութենական հանրաքվե-ԽՍՀՄ ամբողջ տարածքում անցկացվող քվեարկություն։
Կենտրոն-ԽՍՀՄ գլխավոր իշխանությունը։
Մոսկվա-ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի մայրաքաղաքը։
ԱՊՀ-Անկախ պետությունների համագործակցություն։
Ալմա Աթա-քաղաք, որտեղ ստորագրվեց ԱՊՀ ստեղծման հռչակագիրը։
Հորիզոնական հարաբերություններ-հավասար պետությունների համագործակցություն։
Աշխարհակարգ-պետությունների միջև հարաբերությունների ընդհանուր համակարգ։
Սոցիալ-տնտեսական միասնական համակարգ-միասնական տնտեսական ու սոցիալական կառավարման համակարգ։
Համակեցական միջավայր-հասարակական համատեղ կյանքի պայմաններ։
ՀԻՄՆԱԿԱՆ
ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրո՛ւ։ Ի՞նչ ուղղությամբ ընթացավ Շարժումը «Ղարաբաղ» կոմիտեի անդամների ազատ
արձակումից հետո։
«Ղարաբաղ» կոմիտեի անդամների ազատ արձակումից հետո շարժումը դարձավ ավելի կազմակերպված, ստեղծվեց ՀՀՇ, և պայքարը ուղղվեց Հայաստանի անկախությանը։
բ. Բացատրի՛ր։ Ի՞նչ քայլերով Հայաստանը հաստատեց իր անկախությունը։
Հայաստանը հաստատեց իր անկախությունը՝ ընդունելով անկախության հռչակագիրը, անցկացնելով հանրաքվե, որի ընթացքում ժողովրդի մեծամասնությունը կողմ քվեարկեց, և դրանից հետո Հայաստանը հռչակվեց անկախ պետություն։
գ. Վերլուծի՛ր։ Ի՞նչ հետևանքներ ունեցավ ԽՍՀՄ-ում հեղաշրջման փորձի ձախողումը։
Ցույց տվեց, որ ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունը թուլացել է, և հանրապետությունները կարող են անկախանալ։
ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ
ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
1. Ճանաչի՛ր ազդեցությունը։ Ինչո՞վ էր պայմանավորված Շարժման մարտավարության փոփոխությունը 1989 թ. կեսերից։
Դա պայմանավորված էր նրանով, որ <<Ղարաբաղ>> կոմիտեի անդամներին ազատ արձակեցին։
2. Ընդհանրացրո՛ւ։ Ի՞նչ գործողությունների միջոցով
հաստատվեց Հայաստանի անկախությունը։
Քաղաքական պայքարով, ընտրություններով, հռչակագրով և հանրաքվեով։
3. Գնահատի՛ր։ Ինչո՞ւ տեղի ունեցավ ԽՍՀՄ փլուզումը։
Տնտեսական ճգնաժամի, քաղաքական թուլացման և հանրապետությունների անկախանալու ցանկության պատճառով։
ՊԱՏՃԱՌ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔ
• Հայաստանում իշխանափոխության գործընթացը հանդիպում էր դիմադրության։ Պետությունից անջատ գործող առանձին ջոկատները երկրի ներսում լուրջ լարվածություն էին ստեղծում։ Այդպիսի ջոկատներից էր ՀԱԲ-ը։
Ներքին կայունության ապահովման ամենակարևոր քայլերից դարձավ 1990 թ. օգոստոսի 29-ին դրա ցրումը։
Չեզոքացվեց քաղաքացիական բախումերի վտանգը։
Ի՞նչ ես կարծում՝ որքանո՞վ է երկրի ներքին կայունությունը կարևոր։ Ինչո՞ւ են, ըստ քեզ, առանձին գործող
ջոկատները խանգարում այդ կայունության հաստատմանը:
Ինչպե՞ս կվարվեիր ինքդ այս իրավիճակում, եթե ստիպված լինեիր որոշում կայացնելու։
Երկրի ներքին կայունությունը շատ կարևոր է, որովհետև առանց դրա հնարավոր չէ զարգացում և անվտանգություն։ Առանձին զինված ջոկատները խանգարում են կայունությանը, որովհետև կարող են բախումներ առաջացնել և թուլացնել պետական իշխանությունը։ Եթե ես որոշում կայացնեի, կփորձեի նախ բանակցել, իսկ եթե դա չօգներ, կցրեի նրանց, որպեսզի պահպանվի երկրի անվտանգությունը։
Առաջադրանք 3
Հայաստանի Հանրապետությունը կայացման ճանապարհին/էջ 124
ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բացատրի՛ր և բնութագրի՛ր
Կոմուս-Կոմունիստական կուսակցություն։
Քաղաքական մենաշնորհ-երբ իշխանությունը մեկ ուժի ձեռքում է։
Օրենսդիր-օրենքներ ընդունող իշխանություն։
Գործադիր-օրենքներն իրականացնող իշխանություն։
Բանակաշինություն-բանակի ստեղծում և զարգացում։
Միջկուսակցական պայքար-մրցակցություն կուսակցությունների միջև։
Սահմանադրություն-պետության հիմնական օրենքը։
Կիսանախագահական համակարգ-իշխանությունը կիսվում է նախագահի և կառավարության միջև։
Խորհրդարանական համակարգ-հիմնական իշխանությունը խորհրդարանինն է։
Դատական եռաստիճան համակարգ-առաջին ատյան, վերաքննիչ, վճռաբեկ դատարաններ։
Սահմանադրական դատարան-հետևում է Սահմանադրության պահպանմանը։
Ազգային օրենսդրություն-պետության սեփական օրենքները։
Արդյունաբերական շղթա-փոխկապակցված արտադրությունների համակարգ։
Պլանային տնտեսություն -պետության կողմից ղեկավարվող տնտեսություն։
Ազատ շուկայական հարաբերություններ-տնտեսություն, որտեղ գործում է մրցակցություն։
Սեփականաշնորհում-պետական գույքի փոխանցում մասնավորին։
Էներգետիկ ճգնաժամ-էներգիայի պակաս։
Աղետի գոտի-երկրաշարժից տուժած տարածք։
«Նաիրիտ» գործարան-Հայաստանի խոշոր քիմիական գործարան։
Մեծամորի ատոմակայան-Հայաստանի ատոմային էլեկտրակայան։
ՀԻՄՆԱԿԱՆ
ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրո՛ւ։ Ի՞նչ տեսք ուներ Հայաստանի կառավարման համակարգը նախագահի պաշտոնի հիմնադրումից ի վեր։ Ի՞նչ արդյունք ունեցան առաջին
նախագահական ընտրությունները։
Հայաստանում ստեղծվեց կիսանախագահական համակարգ։
1991-ի առաջին նախագահական ընտրություններում հաղթեց Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 83% ձայնով։
բ. Բացատրի՛ր։ Ի՞նչ քայլեր արվեցին պետական համակարգի ստեղծման ու զարգացման ուղղությամբ։
Ձևավորվեց ազգային բանակը, ընդունվեց Սահմանադրությունը, ստեղծվեց Սահմանադրական դատարանը և ձևավորվեց դատական համակարգը։
գ. Վերլուծի՛ր։ ԽՍՀՄ փլուզումը ի՞նչ հետևանքներ թողեց
Հայաստանի տնտեսական կյանքում:
Քայքայվեց տնտեսական կապերի միասնական ցանցը, սկսվեց տնտեսական անկում, էներգետիկ ճգնաժամ, արդյունաբերության թուլացում։
ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ
ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
1. Ճանաչի՛ր ազդեցությունը։ Ինչո՞վ էին պայմանավորված Հայաստանի սոցիալ-տնտեսական դժվարությունները։
Պատերազմը, շրջափակումը, էներգետիկ ճգնաժամը, ԽՍՀՄ փլուզումը, երկրաշարժի հետևանքները։
2. Ընդհանրացրո՛ւ։ Ի՞նչ գործողությունների միջոցով
էին Հայաստանում հաստատվում նոր պետական
կառավարման կարգերը։
Ընտրություններով, օրենքների ընդունմամբ, պետական մարմինների ստեղծմամբ։
3. Գնահատի՛ր։ Ի՞նչ նշանակություն ուներ Կոմկուսի
քաղաքական մենաշնորհի վերացումը։
ՊԱՏՃԱՌ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔ
• ԽՍՀՄ արտադրական միասնական ցանցի վերացման պատճառով Հայաստանում քիչ արտադրատեսակներ
կային, որ կարող էին մրցունակ լինել համաշխարհային շուկայում։ Որպես օրինակ կարելի է հիշատակել 1989 թ.
փակված և 1991 թ. վերագործարկված «Նաիրիտ» գործարանը։
Ի՞նչ էր ԽՍՀՄ արտադրական շղթան։ Կարո՞ղ ես պատկերացնել ու բացատրել դրա կառուցվածքը։ Ի՞նչ ես
կարծում՝ ինչո՞ւ այդ ցանցից առանձնացած երկրները արտադրատեսակների հարցում մրցունակության
խնդիր ունեին։ Արդյո՞ք այդպիսի տնտեսական կառուցվածքը ճիշտ կամ հարմար է որևէ պետության համար
ԽՍՀՄ արտադրական շղթան միասնական տնտեսական համակարգ էր, որտեղ տարբեր հանրապետություններ արտադրում էին ընդհանուր արտադրանքի տարբեր մասերը։ Երբ այդ կապերը քանդվեցին, երկրները կորցրին հումքը, շուկան ու տեխնոլոգիական կապերը, դրա համար մրցունակության խնդիր ունեցան։ Այսպիսի համակարգը հարմար է միայն այն դեպքում, երբ ամբողջ ցանցը միասնական է աշխատում, իսկ անկախ պետության համար վտանգավոր է, քանի որ կախվածություն է ստեղծում ուրիշներից։