Կյանքը բաղկացած է որոշումներից և արարքներից, սկսած ամենահասարակներից՝ ինչ ուտել, ինչ հագնել, և ավելի կարևորներից։ Որոշումները և արարքները կարող են ազդել անհատի, ինչպես նաև ամբողջ երկրի վրա։ Լինում է, երբ ինչ-որ մեկը անգիտակցորեն է վատ արարք անում, և հետո կարողանում է ուղղել դա, բայց կան մարդիկ, որոնք վատ արարք հատուկ են անում, և հետո ոչ մի բան չեն փոխում։
Արարքը ունի ազդեցություն, և արարք անողն է որոշում, ուղի իրավիճակը, թե նա հենց դրան էլ ուզում էր հասներ։ Բայց լինում են դեպքեր, երբ ոչ մի բան հնարավոր չէ փոխել։
Գեղարվեստական հատվածում՝ Գրիգոր Զոհրապի <<Զաբուղոն>> ստեղծագործությունում, Զաբուղոնը և Վասիլիկը նշանածներ էին, սիրում էին իրար, և չնայած նրան, որ Զաբուղոն գող էր, նրան սիրում էր ոչ միայն Վասիլիկը, այլ նաև գյուղի բնակիչները, նա նույնիսկ դարձել էր դրական հերոս իր հնարքներով։ Վասիլիկը նրան զգում էր պաշտպանված, իմանալով, որ ինչքան էլ բոլորը Զաբուղոին սիրում էին, այդքան էլ վախենում էին նրանից։ Բայց, Վասիլիկը արդեն ուզում էր պաշտոնապես նշանվել, բայց չէր կարող, քանի որ ոչ ոք չգիտեր Զաբուղոին, և եթե նրանք պաշտոնապես նշանվեին կամ ամուսնանային, դա կնշանակեր, որ Զաբուղոին կձեռփակալեին։ Նրանք նույնիսկ չէին կարող ցերեկները նորմալ հանդիպեին, ինչը Վասիլիկին այլևս դուր չէր գալիս։ Նա հանձնեց Զաբուղոին ոստիկաններին, չնայած, որ նա սիրում էր նրան, նա ուղղակի մտածում էր, որ նա ճիշտ մարդը չէ, նա կուզենար բոլորը դեմքով ճանաչեին իր կեսին, կարողանար բոլորի առջև հանդիպել նրա հետ։ Այսպիսով, Զաբուղոն մի քանի տարի բանտում նստելով, ամեն ինչ անում էր բանտից դուրս գալու համար Վասիլիկի համար, նա չգիտեր, որ հենց նա է դավաճանել նրան։ Փախչելուց հետո, նա Վասիլիկին ուրիշի հետ է տեսնում, ինչը լռիվ փոխում է իր կյանքը, և նա գնում է հետ բանտ, հանձնվելու, քանի որ ապրելու իմաստ այլևս չունի։ Վասիլիկի այս ստոր արարքը, փոխեց տղայի կյանքը։ Բայց Վասիլիկը ցանկության դեպքում, կարող էր բաժանվել այդ մարդուց և հետ գնար Զաբուղոի մոտ։
Պատմական հատվածում, նման իրավիճակ է, բայց ավելի մասշտաբային։ Պետրոս Գետադարձը, լինելով Բյուզանդացիների կողմից ուղարկված մարդ, այնպես է անում, որ Հայաստանը հանձնի Բյուզանդիային։ Ի սկզբանե, դա իր միտքը չի եղե, բայց նա այնպես է արել, որ այդ գործարքը իրականանա։ Գործարքը հետևյալն էր՝ այդ ժամանակվա թագավոր՝ Հովհաննես Սմբատի մահից հետո, Հայաստանի տարածքը անցնում է Բյուզանդիային։ Այդ կտակը պատմության մեջ հայտնի է որպես ամոթալի կտակ։ Չնայած Հովհաննեսի մահից հետո Գագիկ 2-ը անցավ գահին, միևնույն է Պետրոսը հավատարիմ մնաց Տրապիզոնյան կտակին, հանձնում է Անիի թագավորության տարածքները Բյուզանդիային, ինչից փոխվում է հարյուր հազարով մարդկանց կյանքը, և մի ամբողջ տերություն անկում է ապրում։ Այս քայլը, ի տարբերություն Վասիլիկի քայլի, անհնարին էր ուղղել, քանի որ գործարքը մնում է գործարք, և հաստատ Բյուզանդիայի կայսրը հենց այդպես ետ չեր տա տարածքը։ Բայց ամեն ինչ կարող էր այլ լինել, եթե Պետրոսը թագավորությունը չհանձներ Բյուզանդիային, մարդկանց կյանքը կշարունակվեր սովորական ընթացքով, նրանք ստիպված չէին լինի ապրել ուրիշի տիրապետության տակ։ Ինչպես նաև, Հայաստանի պատմությունը կարող էր դասավորվել լռիվ այլ ձև՝ դեպի ավելի լավը։
Այսպիսով, ամեն արարք ունի իր ազդեցությունը, կապ չունի վատ, լավ, անհատի վրա կամ ամբողջ թագավորության վրա։ Լինում են դեպքեր, երբ կարող ես իրավիճակը փոխել, բայց լինում են դեպքեր, երբ ոչ մի բան հնարավոր չէ փոխել, և միակ ձևը ամեն ինչ ուղղելու, վերադառնալն է անցյալ, և փոխել որոշումը, ինչը անհնարին է։