Անգլերեն

Healthy lifestyle.

A healthy lifestyle is a way of living that helps people maintain and improve their health and well-being. It is not only about avoiding illness, but also about feeling energetic, positive, and balanced in everyday life. A healthy lifestyle includes proper nutrition, regular physical activity, enough rest, and a positive mindset. When these elements work together, they create a strong foundation for a long and happy life.

One of the most important parts of a healthy lifestyle is balanced nutrition. The food we eat gives our bodies the energy and nutrients needed to function properly. Eating plenty of fruits, vegetables, whole grains, lean proteins, and healthy fats helps strengthen the immune system and reduce the risk of diseases such as diabetes and heart problems. It is also important to drink enough water and limit the consumption of sugary drinks, fast food, and processed snacks. Making healthy food choices every day can greatly improve both physical and mental health.

Regular physical activity is another key component of a healthy lifestyle. Exercise helps control weight, strengthen muscles and bones, and improve heart health. It also reduces stress and boosts mood by releasing endorphins, often called “feel-good” hormones. Physical activity does not always mean intense workouts at the gym; simple activities such as walking, cycling, dancing, or playing sports can also be beneficial. The most important thing is to stay active and make movement a regular part of daily life.

Rest and sleep are equally important for maintaining good health. During sleep, the body repairs itself and the brain processes information from the day. Lack of sleep can lead to fatigue, poor concentration, and weakened immunity. Most adults need about seven to nine hours of sleep each night. Creating a regular sleep schedule and avoiding screens before bedtime can improve sleep quality.

Finally, a healthy lifestyle includes mental and emotional well-being. Managing stress, maintaining positive relationships, and taking time for hobbies and relaxation are essential for mental health. Practices such as meditation, deep breathing, and spending time in nature can help reduce stress and increase happiness. A positive attitude and gratitude for small things in life can also improve overall well-being.

In conclusion, a healthy lifestyle is a combination of balanced nutrition, regular exercise, sufficient rest, and mental well-being. By making small but consistent healthy choices every day, people can improve their quality of life and increase their chances of living longer and happier lives. Healthy habits may require effort, but the benefits are truly worth it.

Անգլերեն

Educational camps in our school. Which camp do you prefer—summer or winter? Why? Speak about your favourite activity during the camps.

Our school has two educational camps, winter and summer. During those camps, of course we also have some classes, but most of the time, we just have fun, or even when we do classes, we learn them in interesting and funny ways. I like both camps, but I prefer the winter one more, because it is longer, and we manage to do more. Although summer also has its advantages, such as good weather, to go play outside, but it is just two weeks, and we don’t really manage to do as much as during winter camp. We don’t always go to a three day trip during summer, but we always go in winter. At summer, generally, there are not really places, that you can’t go at winter, but at winter, there are places that you can’t visit at summer, or if you visit, you don’t get the same joy. Although they are both very different, they also have some similarities. One of them, is that we have great time at both camps. The other similarity is that we do interesting projects in both camps, but we manage to do more at winter, because it’s longer. The main reason I like winter camp more than summer, is just basically because it is longer than the summer one. There is also one thing about summer camp I don’t really like, it is the fact, that we could have stayed at home, like in public schools, but we have to come to school, of course I really enjoy the summer camp, but sometimes, I just want to stay at home, instead of coming to summer camp.

Անգլերեն

What are the advantages of studying at Mkhitar Sebastatsi EduComplex?

Every school has its method of studying. Public schools have theirs, AYB has its and etc. Our school, Mkhitar Sebastatsi EduComplex also has its method. Of course every method has its advantages and disadvantages, but I am going to tell about our method’s advantages only.

Our school’s method is very different from other schools, doesn’t matter public or not. One of the best advantages is that we use laptops instead of pen and paper. Of course pen and paper is very important, and we sometimes even use them, especially at Maths and Physics, but the main tool is laptop. A lot of elder people will think that this part is disadvantage and not advantage, but the times are changing, and modern technologies get more important. So, our school prepares us to something that gets more important and famous day by day. I think this is not the main advantage of our school, the main one is that students are in a comfortable environment, where students respect teachers and vice versa. At others schools, especially at public ones, there is no respect between people, which means students have their classes in heated atmosphere, so they can’t fully focus.

These are the main two advantages of our school, which make it special from other schools. I am really glad and happy that I graduate in a school like this.

Անգլերեն

About my blog

I have had my blog since 2019, from third grade, which means this is my 7th year of having an active blog. I update my blog nearly everyday. I usually post classworks, homeworks, and different tasks that we I do that is related to our subjects. That means my blog is always full of new updates of my work. We don’t do just tasks from books, we also do projects, which help us to learn the subjects with a quite different way, which is more interesting and funny, because we don’t just do tasks, we search, we post, we learn, we try, we create. My projects are mostly from Armenian language class, but I also have projects from Maths, Russian, History and etc. I don’t have a specific project from English, but I post a lot of things in English, like tasks, readings, listenings and essays. I have about three thousand posts in my blog, which also means I post and update a lot.

կենսաբանություն

Էվոլյուցիայի ապացույցներ։

Դաս26(27․04-01․05)

Էվոլյուցիայի ապացույցներ։Էջ 80-83-

  1. Էվոլուցիան՝ դա կենդանի օրգանիզմների աստիճանական փոփոխությունն է ժամանակի ընթացքում, որի արդյունքում առաջանում են նոր հատկություններ և երբեմն նոր տեսակներ։

  1. Էվոլուցիայի ապացույցներ են բրածոները, որոնք ցույց են տալիս օրգանիզմների փոփոխությունը ժամանակի ընթացքում, օրգանիզմների կառուցվածքի նմանությունները, սաղմերի զարգացման նմանությունները, տարբեր տեսակների ԴՆԹ-ի նմանությունները և կենդանի օրգանիզմների տարածվածությունը Երկրի վրա։

  1. Հնէաբանությունը վկայում է էվոլուցիայի մասին բրածո մնացորդներով, որոնք ցույց են տալիս օրգանիզմների հաջորդական փոփոխությունը, անցումային ձևերի գոյությունը և այն, որ հին շերտերում կան ավելի պարզ, իսկ նոր շերտերում՝ ավելի բարդ օրգանիզմներ։

  1. Ողնաշարավորների սաղմերի նմանությունը վկայում է նրանց ընդհանուր ծագման և էվոլյուցիոն ազգակցական կապերի մասին։

  1. Էվոլուցիայի ապացույցերը կարևոր են, քանի որ հաստատում են կենդանի օրգանիզմների ծագումն ու զարգացումը, բացատրում են տեսակների բազմազանությունը և օգնում են հասկանալ օրգանիզմների միջև կապերը։
Աշխարհագրություն

Լոռու մարզ

Սովորել՝  դաս 59 Լոռու մարզ, էջ 157-159 պատմել, պատասխանել բլոգում ստորև գրված հարցերին․

ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

1. Նկարագրե՛ք Լոռու մարզի աշխարհագրական դիրքը:

Լոռի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսում։ Այն սահմանակից է Վրաստանին և մի քանի հայկական մարզերի։

2. Վերլուծե՛ք Լոռվա մարզի բնառեսուրսային ներուժը:

Մարզը հարուստ է անտառներով, ջրային պաշարներով, օգտակար հանածոներով և բերրի հողերով։

3. Առանձնացրե՛ք Լոռու քաղաքները և հայտնի գյուղերը:

Քաղաքներ՝ Վանաձոր, Սպիտակ, Ալավերդի, Ստեփանավան, Տաշիր, Աղթալա

Գյուղեր՝ Օձուն, Մեծավան, Գուգարք, Մարգահովիտ, Ջրաշեն։

4. Մարզում արդյունաբերության մեջ ի՞նչ ճյուղեր են գերակշռում։

Գերակշռում են հանքարդյունաբերությունը, քիմիական արդյունաբերությունը, սննդի արտադրությունը և փայտամշակումը։

5. Գյուղատնտեսության մեջ ի՞նչ ճյուղեր են գերակշռում։

Անասնապահությունը, կաթի և պանրի արտադրությունը, կարտոֆիլի մշակումը և հացահատիկային տնտեսությունը:

6. Մարզում ինչպիսի՞ նշանավոր վայրեր գիտես։

Հաղպատ, Սանահին, Ախթալայի վանք, Լոռի բերդ, Դենդրոպարկ։

7. Ինչ առանձնահատկությամբ է աչքի ընկնում մարզը։

Լոռին հայտնի է անտառներով, գեղեցիկ բնությամբ և պատմամշակութային հուշարձաններով։

8. Վերլուծր՛ր Լոռու բնակչության առանձնահատուկ գծերը։

Լոռու մարզի բնակչությունը մոտ 226 հազար է։ Քաղաքային բնակչությունը բավական մեծ է, իսկ խոշոր քաղաքները հիմնականում գտնվում են հովիտներում։ Վերջին տարիներին բնակչության թիվը արտագաղթի և բնակական աճի բացասական թվի պատճառով, մարզի բնակչության թիվը փոքրանում է։

Պատմություն

Ապրիլի 20-30-ը, առաջադրանք, 9-րդ դաս.

Սիրելի սովորողներ, խնդրում եմ ներբեռնել դասագիրքը:

Առաջադրանք 1

Ղարաբաղ­յան շարժման ընդլայնումը/117

ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բացատրի՛ր և բնութագրի՛ր
Իգոր Մուրադյան-«Ղարաբաղ» կոմիտեի ստեղծման նախաձեռնող։
Սիլվա Կապուտիկյան-բանաստեղծուհի, աջակցում էր շարժմանը։
Զորի Բալայան-գրող, Ղարաբաղյան շարժման ակտիվ գործիչ։
Վաչե Սարուխանյան-շարժման մասնակից։
Ալեքսան Հակոբյան-կոմիտեի անդամ։
Աշոտ Մանուչարյան-կոմիտեի անդամ, հետագայում պետական գործիչ։
Բաբկեն Արարքցյան-կոմիտեի անդամ, քաղաքական գործիչ։
Դավիթ Վարդանյան-շարժման գործիչ։
Լևոն Տեր-Պետրոսյան-կոմիտեի անդամ, ՀՀ առաջին նախագահ։
Համբարձում Գալստյան-շարժման առաջնորդներից։
Ռաֆայել Ղազարյան-գիտնական, կոմիտեի անդամ։
Սամսոն Ղազարյան-կոմիտեի անդամ։
Սամվել Գևորգյան-կոմիտեի անդամ։
Վազգեն Մանուկյան-շարժման առաջնորդ, քաղաքական գործիչ։
Վանո Սիրադեղյան-կոմիտեի անդամ, քաղաքական գործիչ։
Կարեն Դեմիրճյան-ՀԽՍՀ ղեկավար, հեռացվեց 1988-ին։
Սուրեն Հարությունյան-Դեմիրճյանի փոխարեն նշանակված ղեկավար։
«Ղարաբաղ» կոմիտե-շարժումը ղեկավարող մարմին։
Հատուկ դրություն-արտակարգ կառավարման ռեժիմ։
Պարետային ժամ-ժամային սահմանափակում, երբ փողոց դուրս գալը արգելվում է։

ՀԻՄՆԱԿԱՆ Ա2
ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրո՛ւ։ Ի՞նչ հետևանքներ ունեցավ Սպիտակի երկրաշարժը։
Մահացան շատ մարդիկ, մնացին անօթևան, ավիրվեց երկրի 1/3-ը, երկիրը կրեց լուրջ տնտեսական խնդիրներ։
բ. Բացատրի՛ր։ Ի՞նչ քայլեր կատարվեցին Շարժումն
առաջնորդելու նպատակով։

Կազմակերպվեցին հանրահավաքներ, ցույցեր, պահանջներ ներկայացվեցին ԽՍՀՄ իշխանություններին։
գ. Վերլուծի՛ր։ Ինչպե՞ս էր ընթանում ներքաղաքական
պայքարը Շարժման և Կոմուսի միջև։


ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ
ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
1. Ճանաչի՛ր ազդեցությունը։ Ինչո՞վ էր պայմանավորված «Ղարաբաղ» կոմիտեի ստեղծումը։
Որպեսզի շարժումը կազմակերպված ղեկավարում ունենա։
2. Ընդհանրացրո՛ւ։ Ի՞նչ գործողությունների միջոցով
էր Շարժումը ստիպում իշխանություններին կատարելու իր պահանջները։

Հանրահավաքներով, բողոքի ակցիաներով, ժողովրդի ճնշմամբ։
3. Գնահատի՛ր։ Ինչո՞ւ է Սպիտակի երկրաշարժը որակվում աղետալի և ավերիչ։

Քանի որ զոհերը շատ էին, ավերածությունները՝ հսկայական, և վերականգնումը երկար տևեց։

ՊԱՏՃԱՌ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔ
• Արտակարգ դրություն մտցնելով՝ Հայաստանում արգելվեցին հանրահավաքներն ու ցույցերը, փողոցները լցվեցին ԽՍՀՄ զինվորներով, ռազմական տեխնիկայով։ Երկրում սահմանվեց պարետային ժամ։
Ինչո՞ւ ԽՍՀՄ իշխանությունները ձեռնարկեցին այդ ծայրահեղ քայլը։ Ըստ քեզ՝ արդյո՞ք կային Շարժման դեմ
պայքարի այլ միջոցներ։ Եթե այդ օրերին լինեիր Շարժման ղեկավարներից, ի՞նչ կառաջարկեիր որպես արձագանք ԽՍՀՄ իշխանության գործողություններին։ Պատասխանդ հիմնավորի՛ր՝ նկատի ունենալով այն ժամանակի հնարավորությունները և իրողությունները

ԽՍՀՄ իշխանությունները մտցրին հատուկ դրություն, որովհետև վախենում էին, որ շարժումը կուժեղանա և կթուլացնի իրենց իշխանությունը։ Այլ միջոց կարող էր լինել բանակցությունը և ժողովրդի պահանջները լսելը։ Եթե շարժման ղեկավար լինեի, կառաջարկեի շարունակել խաղաղ պայքարը և բանակցությունները, որովհետև դա ավելի արդյունավետ ու անվտանգ կլիներ։

Առաջադրանք 2

Հայաստանի անկախության հռչակումը /էջ120

ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բացատրի՛ր և բնութագրի՛ր
Բորիս Ելցին-Ռուսաստանի նախագահ
Հայոց համազգային շարժում (ՀՀՇ)-անկախության համար պայքարող քաղաքական շարժում։
Կուսակցական կառույց-կազմակերպված քաղաքական միավորում։
Երկիշխանություն-երբ երկրում երկու ուժ ունեն ազդեցություն։
ԳԽ նախագահ-Գերագույն խորհրդի նախագահ։
Անկախության մասին հռչակագիր-պետական անկախությունը հայտարարող փաստաթուղթ։
Համամիութենական հանրաքվե-ԽՍՀՄ ամբողջ տարածքում անցկացվող քվեարկություն։
Կենտրոն-ԽՍՀՄ գլխավոր իշխանությունը։
Մոսկվա-ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի մայրաքաղաքը։
ԱՊՀ-Անկախ պետությունների համագործակցություն։
Ալմա Աթա-քաղաք, որտեղ ստորագրվեց ԱՊՀ ստեղծման հռչակագիրը։
Հորիզոնական հարաբերություններ-հավասար պետությունների համագործակցություն։
Աշխարհակարգ-պետությունների միջև հարաբերությունների ընդհանուր համակարգ։
Սոցիալ-տնտեսական միասնական համակարգ-միասնական տնտեսական ու սոցիալական կառավարման համակարգ։
Համակեցական միջավայր-հասարակական համատեղ կյանքի պայմաններ։

ՀԻՄՆԱԿԱՆ
ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրո՛ւ։ Ի՞նչ ուղղությամբ ընթացավ Շարժումը «Ղարաբաղ» կոմիտեի անդամների ազատ
արձակումից հետո։

«Ղարաբաղ» կոմիտեի անդամների ազատ արձակումից հետո շարժումը դարձավ ավելի կազմակերպված, ստեղծվեց ՀՀՇ, և պայքարը ուղղվեց Հայաստանի անկախությանը։
բ. Բացատրի՛ր։ Ի՞նչ քայլերով Հայաստանը հաստատեց իր անկախությունը։

Հայաստանը հաստատեց իր անկախությունը՝ ընդունելով անկախության հռչակագիրը, անցկացնելով հանրաքվե, որի ընթացքում ժողովրդի մեծամասնությունը կողմ քվեարկեց, և դրանից հետո Հայաստանը հռչակվեց անկախ պետություն։
գ. Վերլուծի՛ր։ Ի՞նչ հետևանքներ ունեցավ ԽՍՀՄ-ում հեղաշրջման փորձի ձախողումը։

Ցույց տվեց, որ ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունը թուլացել է, և հանրապետությունները կարող են անկախանալ։
ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ
ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
1. Ճանաչի՛ր ազդեցությունը։ Ինչո՞վ էր պայմանավորված Շարժման մարտավարության փոփոխությունը 1989 թ. կեսերից։
Դա պայմանավորված էր նրանով, որ <<Ղարաբաղ>> կոմիտեի անդամներին ազատ արձակեցին։
2. Ընդհանրացրո՛ւ։ Ի՞նչ գործողությունների միջոցով
հաստատվեց Հայաստանի անկախությունը։

Քաղաքական պայքարով, ընտրություններով, հռչակագրով և հանրաքվեով։
3. Գնահատի՛ր։ Ինչո՞ւ տեղի ունեցավ ԽՍՀՄ փլուզումը։

Տնտեսական ճգնաժամի, քաղաքական թուլացման և հանրապետությունների անկախանալու ցանկության պատճառով։

ՊԱՏՃԱՌ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔ
• Հայաստանում իշխանափոխության գործընթացը հանդիպում էր դիմադրության։ Պետությունից անջատ գործող առանձին ջոկատները երկրի ներսում լուրջ լարվածություն էին ստեղծում։ Այդպիսի ջոկատներից էր ՀԱԲ-ը։
Ներքին կայունության ապահովման ամենակարևոր քայլերից դարձավ 1990 թ. օգոստոսի 29-ին դրա ցրումը։
Չեզոքացվեց քաղաքացիական բախումերի վտանգը։
Ի՞նչ ես կարծում՝ որքանո՞վ է երկրի ներքին կայունությունը կարևոր։ Ինչո՞ւ են, ըստ քեզ, առանձին գործող
ջոկատները խանգարում այդ կայունության հաստատմանը:
Ինչպե՞ս կվարվեիր ինքդ այս իրավիճակում, եթե ստիպված լինեիր որոշում կայացնելու։

Երկրի ներքին կայունությունը շատ կարևոր է, որովհետև առանց դրա հնարավոր չէ զարգացում և անվտանգություն։ Առանձին զինված ջոկատները խանգարում են կայունությանը, որովհետև կարող են բախումներ առաջացնել և թուլացնել պետական իշխանությունը։ Եթե ես որոշում կայացնեի, կփորձեի նախ բանակցել, իսկ եթե դա չօգներ, կցրեի նրանց, որպեսզի պահպանվի երկրի անվտանգությունը։

Առաջադրանք 3

Հայաստանի Հանրապետությունը կայացման ճանապարհին/էջ 124

ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բացատրի՛ր և բնութագրի՛ր
Կոմուս-Կոմունիստական կուսակցություն։
Քաղաքական մենաշնորհ-երբ իշխանությունը մեկ ուժի ձեռքում է։
Օրենսդիր-օրենքներ ընդունող իշխանություն։
Գործադիր-օրենքներն իրականացնող իշխանություն։
Բանակաշինություն-բանակի ստեղծում և զարգացում։
Միջկուսակցական պայքար-մրցակցություն կուսակցությունների միջև։
Սահմանադրություն-պետության հիմնական օրենքը։
Կիսանախագահական համակարգ-իշխանությունը կիսվում է նախագահի և կառավարության միջև։
Խորհրդարանական համակարգ-հիմնական իշխանությունը խորհրդարանինն է։
Դատական եռաստիճան համակարգ-առաջին ատյան, վերաքննիչ, վճռաբեկ դատարաններ։
Սահմանադրական դատարան-հետևում է Սահմանադրության պահպանմանը։
Ազգային օրենսդրություն-պետության սեփական օրենքները։
Արդյունաբերական շղթա-փոխկապակցված արտադրությունների համակարգ։
Պլանային տնտեսություն -պետության կողմից ղեկավարվող տնտեսություն։
Ազատ շուկայական հարաբերություններ-տնտեսություն, որտեղ գործում է մրցակցություն։
Սեփականաշնորհում-պետական գույքի փոխանցում մասնավորին։
Էներգետիկ ճգնաժամ-էներգիայի պակաս։
Աղետի գոտի-երկրաշարժից տուժած տարածք։
«Նաիրիտ» գործարան-Հայաստանի խոշոր քիմիական գործարան։
Մեծամորի ատոմակայան-Հայաստանի ատոմային էլեկտրակայան։

ՀԻՄՆԱԿԱՆ
ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրո՛ւ։ Ի՞նչ տեսք ուներ Հայաստանի կառավարման համակարգը նախագահի պաշտոնի հիմնադրումից ի վեր։ Ի՞նչ արդյունք ունեցան առաջին
նախագահական ընտրությունները։

Հայաստանում ստեղծվեց կիսանախագահական համակարգ։
1991-ի առաջին նախագահական ընտրություններում հաղթեց Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 83% ձայնով։
բ. Բացատրի՛ր։ Ի՞նչ քայլեր արվեցին պետական համակարգի ստեղծման ու զարգացման ուղղությամբ։
Ձևավորվեց ազգային բանակը, ընդունվեց Սահմանադրությունը, ստեղծվեց Սահմանադրական դատարանը և ձևավորվեց դատական համակարգը։
գ. Վերլուծի՛ր։ ԽՍՀՄ փլուզումը ի՞նչ հետևանքներ թողեց
Հայաստանի տնտեսական կյանքում:

Քայքայվեց տնտեսական կապերի միասնական ցանցը, սկսվեց տնտեսական անկում, էներգետիկ ճգնաժամ, արդյունաբերության թուլացում։

ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ
ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
1. Ճանաչի՛ր ազդեցությունը։ Ինչո՞վ էին պայմանավորված Հայաստանի սոցիալ-տնտեսական դժվարությունները։
Պատերազմը, շրջափակումը, էներգետիկ ճգնաժամը, ԽՍՀՄ փլուզումը, երկրաշարժի հետևանքները։
2. Ընդհանրացրո՛ւ։ Ի՞նչ գործողությունների միջոցով
էին Հայաստանում հաստատվում նոր պետական
կառավարման կարգերը։

Ընտրություններով, օրենքների ընդունմամբ, պետական մարմինների ստեղծմամբ։
3. Գնահատի՛ր։ Ի՞նչ նշանակություն ուներ Կոմկուսի
քաղաքական մենաշնորհի վերացումը։

ՊԱՏՃԱՌ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔ
• ԽՍՀՄ արտադրական միասնական ցանցի վերացման պատճառով Հայաստանում քիչ արտադրատեսակներ
կային, որ կարող էին մրցունակ լինել համաշխարհային շուկայում։ Որպես օրինակ կարելի է հիշատակել 1989 թ.
փակված և 1991 թ. վերագործարկված «Նաիրիտ» գործարանը։
Ի՞նչ էր ԽՍՀՄ արտադրական շղթան։ Կարո՞ղ ես պատկերացնել ու բացատրել դրա կառուցվածքը։ Ի՞նչ ես
կարծում՝ ինչո՞ւ այդ ցանցից առանձնացած երկրները արտադրատեսակների հարցում մրցունակության
խնդիր ունեին։ Արդյո՞ք այդպիսի տնտեսական կառուցվածքը ճիշտ կամ հարմար է որևէ պետության համար

ԽՍՀՄ արտադրական շղթան միասնական տնտեսական համակարգ էր, որտեղ տարբեր հանրապետություններ արտադրում էին ընդհանուր արտադրանքի տարբեր մասերը։ Երբ այդ կապերը քանդվեցին, երկրները կորցրին հումքը, շուկան ու տեխնոլոգիական կապերը, դրա համար մրցունակության խնդիր ունեցան։ Այսպիսի համակարգը հարմար է միայն այն դեպքում, երբ ամբողջ ցանցը միասնական է աշխատում, իսկ անկախ պետության համար վտանգավոր է, քանի որ կախվածություն է ստեղծում ուրիշներից։