Ավագ դպրոցի ճամբար

Հետազոտական աշխատանք

Ավագ դպրոցի մուտք ճամբարի ընթացքում հետազոտական աշխատանքը տևեց երկու օր՝ առաջին և երրորդ օրերին։ Առաջին օրվա ընթացքում ուսուցիչները բացատրեցին թե ինչ է հետազոտական աշխատանքը իրենից ներկայացնում, ինչպես են ավագ դպրոցի սոովորողները իրականացնում այն և այլն։ Ուսուցիչները մեզ տվեցին հանձնարարություն՝ ընտրել թեմա, որ մյուս դասին այդ թեմայով հետազոտական աշխատանքի նախապայմանները անենք։ Ես ընտրեցի Մեծ Բրիտանի-Թագավորություն առանց կայսրության, քանի որ իմ կարծիքով ինձ հետաքրքիր կլինի այդ թեմայի շուրջ աշխատել։ Երկրորդ դասի ընթացքում, արդեն անում էինք ընտրած թեմաների նախապայմանները։ Միառժամանակ բարդ և հեշտ էր, բարդ էր, քանի որ այսպիսի աշխատանք առաջին անգամ էի անում, հեշտ էր, քանի որ ոչ նույնը բայց նմանանատիպ աառաջադրանքներ միջին դպրոցում շատ եմ արել։ Աշխատարանը շատ հետաքրքիր և ուսուցանող էր, և վստահ եմ, որ իմ ձեռք բեռած հմտությունները պետք կգան ավագ դպրոցում սովորելի ընթացքում։ Ահա կատարածս աշխատանքը՝

Ավագ դպրոցի ճամբար

Մեծ Բրիտանիա-Թագավորություն առանց կայսրության

Նպատակ՝ Բացահայտել, թե ինչպես է Մեծ Բրիտանիան կորցրել իր կայսրություն կոչելու հնարավորությունը։

Խնդիրներ՝
Ուսումնասիրել ‘կայսրություն’ բառի նշանակություն
Նկարագրել, թե ինչու էր Մեծ Բրիտանիան համարվում կայսրություն։
Բացահայտել, թե ինչպես Մեծ Բրիտանիան անկում ապրեց, և էլ չի կարող կոչվել կայսրություն։

Ավագ դպրոցի ճամբար

Հայոց լեզու

Ավագ դպրոցի մուտք ճամբարի ընթացքում հայոց լեզվի աշխատարանը տևեց երեք օր։ Առաջինը օրը ծանոթացանք, և արեցինք մի քանի առաջադրանքներ ինքնաճանաչման և հայոց լեզվի հմտությունները լավացնելու համար։ Օրինակ՝ նկարագրել մեր անցյալը, ներկան և ապագան մեկական իրով։ Նաև, արել ենք մեկ այլ առաջադրանք, որը ինձ համար ավելի հետաքրքիր էր։ Պետք է ընտրեինք մեկ բան, և դրա մասին նկարագրություն գրել։ Աշխատանքս կարող եք տեսնել այստեղ։ Բացի այդ, գրել ենք մեր ինքնակենսագրությունը։ Այդ աշխատանքը կարող եք տեսնել այստեղ։ Երկրորդ օրը, խոսեցինք թե ինչ է լուրը, ինչ են ասում լուրերի ժամանակ կամ թերթի վրա ինչ են գրում և այլն։ Հետո բաժանվեցինք խմբերի, որ մյուս օրը ամեն մի խումբը ներկայացնի իր ‘լուրերը’։ Իմ ներկայացրած լուրերը կարող եք տեսնել այստեղ, իսկ ամբողջ պրեզենտացիան այստեղ։ Մյուս օրը արդեն, աշխատարանի ընթացքում ամեն խումբ ներկայացնում էր իր աշխատանքը։ Ինձ դուր եկավ աշխատարանը, քանի որ այն ուսուցանող էր և հետաքրքիր։ Աշխատարանի ընթացքում լավացան հայոց լեզվի հմտություններս, թիմային աշխատանքը, ինչպես նաև համացանցով տեղեկություն փնտրելու հմտությունս։

Ավագ դպրոցի ճամբար

ՏՏ

Բնագիտական աշխատարաններն ավագ դպրոցի մուտք ճամբարում տևեց երկու օր։ Ես ընտրեցի ՏՏ ոլորտը, քանի որ ուզում եմ դառնալ ծրագրավորող։ Առաջին օրը ծանոթացանք ուսուցչուհու հետ, իսկ հետո անցանք սովորելուն։ Այդ երկու օրերի ընթացքում սովորել ենք HTML և CSS։ Առաջին օրը կոնկրետ բաներ չենք սարքել, ուղղակի սովորոլ ենք ծրագրավորման tag-եր և կիրառել դրանք։ Այդ օրվա աշխատանքը կարող եք տեսնել այստեղ։ Քանի որ առաջին օրը չէինք հասցրել սովորել բոլոր նախատեսված tag-երը, առաջին դասաժամը տրամադրեցինք դրան, իսկ երկրորդի ընթացքում արդեն սովորում էինք ֆորմա սարքելու համար tag-եր։ Դրանք սովորելուց հետո ամեն մեկս սկսեցինք սարքել մեր ֆորման։ Ֆորման վեբ-կայքերի համար շատ կարևոր բան է, քանի որ այն օգնում է user-ին գրանցվել կայքի մեջ, իսկ կայքը կարողանում է հիշել user-ին։ Ահա իմ աշխատանքի նկարը՝

Իսկ իմ գրած կոդը, որի օգնությամբ սարքել եմ վերևի նկարում գտնվող ֆորման, կարող եք տեսնել այստեղ։

Աշխատարանը շատ հետաքրքիր էր և ուսուցանող։ Աշխատարնի օգնությամբ սովորեցի ծրագրավորման հիմունքները և սարքել պարզ կայքեր։

Ավագ դպրոցի ճամբար

Անգլերենի աշխատարան

Այս երեք օրերի ընթացքում մենք մասնակցեցինք անգլերենի աշխատարանի

Առաջին օրը պատրաստեցինք և ներկայացրինք 2-3 րոպեանոց անգլերեն ելույթ՝ ընտրելով թեմաներից մեկը՝ «My Future Profession», «A Scientific Discovery That Changed the World» կամ «Why English Matters Today»։ Այս առաջադրանքի ընթացքում գնահատվում էին մեր խոսքի մշակույթը, հանրային խոսքի կարողությունները, լեզվական հմտություններն ու ինքնավստահությունը։

Երկրորդ օրը աշխատեցինք տեքստի հետ։ Կարդացինք այն, գտանք հիմնական գաղափարը, կազմեցինք քննարկման հարցեր և արտահայտեցինք մեր սեփական կարծիքը։ Այս աշխատանքը նպաստեց ընթերցանության ըմբռնման, քննադատական մտածողության և տեքստի վերլուծության հմտությունների զարգացմանը։

Երրորդ օրը խմբերով իրականացրինք նախագիծ՝ «One scientific discovery that changed the world», մենք ներկայացրեցինք էլեկտրականությունը, և ներկայացրեցինք պրեզենտացիա։ Ես պատրաստում էի սահիկաշարը, իսկ խմբի մյուս անդամները գտնում էին տեղեկություն համացանցից անգլերեն լեզվով։ Սրանով, մենք զարգացրինք թիմային աշխատանքի, համագործակցության, նախաձեռնողականության, հանդուրժողականության և մեդիա հմտությունները։

Ահա սահիկաշարը՝

Ավագ դպրոցի ճամբար

Օր երրորդ

Օրվա սկզբում արեցինք հայերենի աշխատարան, ներկայացրեցինք մեր պատրաստած լուրերը, ես ներկայացրել եմ սպորտը և եղանակը։ Հետո ներկայացրեցինք անգլերենի նախագիծը էլէեկտրականության մասին, պետք է երեկ ներկայացնեինք, բայց այսօր արեցինք, քանի որ երեկ ժամանակը քիչ էր։ Հետո արեցինք հետազոտական աշխատանք ընկեր Տիգրանյանի հետ։ Մնացած ժամանակը արեցինք ՏՏ ոլորտի աշխատարան, որի ընթացքում շարունակեցինք երեկվա աշխատանքը։ Այն ավարտելուց հետո սկսեցինք նոր աշխատանք՝ ֆորմա սարքել։ Ընդհանուր երկու դասաժամ ՏՏ արեցինք։ Այս ամեն ինչից հետո, սկսեցինք գրել օրվա, աշխատարանների և այլ ամփոփումներ։

Ավագ դպրոցի ճամբար

Օր երկրորդ

Այսօր, մուտք ճամբարի երկրորդ օրն էր։ Օրը սկսեցինք նրանով, որ սովորողները ընտրում էին, թե որ աշխատարանին կուզենան մասնակցեն, ես ընտրեցի ՏՏ ոլորտը։ Հետո, միանգամից ամեն մեկը գնաց իր ընտրած աշխատարանը, այն բավականին հետաքրքիր և օգտակար էր իմ համար։ Ծանոթացանք HTML-ի հիմունքներին և մի քանի բան մեր ձեռքով գրեցինք։ Հետո արեցինք հայերենի աշխատարան ընկեր Հասմիկի հետ, խոսեցինք թե ինչ են լուրերը, ինչ են ցույց տալիս լուրերով և թերթերի վրա և այլն։ Հետո, բաժանվեցինք խմբերի, որպեսզի մենք ինքներս լուրեր ներկայացնենք, աշխատեցինք այդ ուղղությամբ, բայց ներկայացնելու ենք վաղը։ Հետո կազմակերպեցինք ինտելեկտուալ խաղ ընկեր Էմանուելի հետ, որը շատ հետաքրքիր և ուսուցանող էր։ Հետո արեցինք անգլերենի աշխատարանին ընկեր Մարիամի հետ, ներկայացնում էինք երեկվա խմբային աշխատանքների արդյունքները, բայց ոչ բոլորս հասցրեցինք, դրա համար մի մասը վաղն է ներկայացնելու։ Հետո նորից մասնակցեցինք աշխատարանի՝ ամեն մեկը իր ընտրածը, ես ընտրել էի ՏՏ ոլորտը։ Այս մեկը նույնպես հետաքրքիր և ուսուցանող էր, շարունակում էինք առավոտվա աշխատանքը։

Իմ մասին

Ես եմ

Ես Դավիթ Հովհաննիսյան եմ, 15 տարեկան եմ: Առաջին դասարանից սովորել եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում։ Սիրում եմ զբաղվել սպորտով, գիրք կարդալ, հարազատներիս և ընկերներիս հետ ժամանակ անցկացնել։ Սիրում եմ նաև սեղանի խաղեր, և եռօրյա ճամփորդությունների ամենալավ պահերից մեկը ինձ համար հենց նրանք էին։ Զբաղվել եմ կարատեով, լողով և ֆուտբոլով։ Դպրոցական առարկաներից սիրում եմ անգլերենն ու մաթեմատիկան։ Ապագայում ուզում եմ զբաղվել ծրագրավորմամբ, և հիմա աշխատում եմ այդ ուղղությամբ։

Ավագ դպրոցի ճամբար

Օր առաջին

Այսօր, մուտք ճամբարի առաջին օրն էր։ Օրը սկսեցինք համերգասրահում, որտեղ դպրոցի տնօրենը՝ Մարթա Ասատրյանը, կարևոր բաներ էր ասում այնտեղ սովորելու մասին։ Ես ընտրել եմ բնագիտական աշխատարանը։ Հետո, մենք արեցինք հայերենի աշխատարան ընկեր Հասմիկի հետ։ Աշխատարանի ընթացքում անում էինք այնպիսի առաջադրանքներ, որ և՛ մենք գիտելիք ստանանք, և՛ նա մեզ ճանաչեր՝ մեր աշխատելու ձևը, մոտեցումը և այլն։ Հետո արեցինք բլոգավարություն ընկեր Լիլիթի հետ, հարմարեցնում էինք մեր հին բլոգերը ավագ դպրոցի համար կամ ստեղծում էինք նորը։ Հետո արեցինք անգլերենի աշխատարն ընկեր Մարիամի հետ, որի ընթացքում ծանոթացանք, անգլերեն խոսեցինք, և վաղվա համար ստացանք խմբային առաջադրանք գյուտերի մասին։ Հետո արեցինք հետազոտական աշխատանք ընկեր Ոսկանյանի և ընկեր Տիգրանյանի հետ։