Գրականություն

Գարունը այնքան ծաղիկ է վառել

Գարունը շատ գեղեցիկ եղանակ է, որովհետև ծաղիկները բացվում են, ամեն ինչ կանաչում են: Եվ ծաղիկները ոչ թե վառվում են կրակով, այլ պայծառ գույներով: Գարնանը քայլելիս դուք կարող եք տեսնել, որ փողոցները լցվում են ամեն ինչով: Թե՛ մարդկանցով, թե՛ ծաղիկներով: Գարնանը ոչ միայն օրերն են երկարում, այլ նաև կյանքը: Գարունը նաև սիրո եղանակն է, որովհետև հենց գարնանն է ամեն ինչ ծաղկում: Իմ կարծիքով բոլոր եղանակները ունեն իրենց լավ կողմերը, և գարունը չի կարող բացառություն լինել:

կենսաբանություն

Քորդավորներ

Փետրվարի 5-11

Սովորողներ ջան, այս շաբաթ ներկայացնելու եք ․

Լրացուցիչ նոր աշխատանք, պատասխանել հարցերին․

  1. Թվարկեք 4- 5  քորդավոր կենդանի

Թռչուններ, սողղուներ, ձկներ, կաթնասուններ, երկկենցաղներ

  1. Ներկայացնել Նշտարիկի մարսողությունը և շնչառություն

Նշտարիկի բերանը գտնվում է կարճ շոշափուկներով պսակի հիմքում: Շոշափուկների անընդհատ շարժի շնորհիվ ջուրը մղվում է դեպի նախաբերանային ճեղք, որտեղից էլ դեպի բերան: Բերանին հաջորդում է կլանը, որտեղից էլ սնունդը անցնում է աղիք:

  1. Ներկայացնել Նշտարիկի արտաթորությունը և սեռական օրգանները

Նշտարիկի արտաթորության համակարգը կազմված է մոտ 100 զույգ անոթներից, որոնք մի ծայրով բացվում են շուրջկլանային խոռոչի մեջ: Մարմնի խոռոչում այդ օրգանները կրում են քորոցաձև երկար բջիջներ, որոնց մեջ ներծծվում են նյութափոխանակության ավելորդ արգասիքները:

  1. Ներկայացնել Նշտարիկի նյարդային համակարգը և զգայարանները

Նշտարիկի քորդայի վերևում գտնվում է հաստ պատերով նյարդային խողովակը, որը մարմնի գլխային ծայրում փոքր-ինչ ավելի լայն է՝ առաջացնելով ուղեղաբուշտ: Նշտարիկը գլխուղեղ չունի: Նյարդային խողովակից զույգ-զույգ դուրս են գալիս նյարդերը և ուղղվում դեպի մարմնի տարբեր մասեր: Նշտարիկի զգայարանները թույլ են զարգացած:

Գրականություն

Գարուն

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

  • Նոր վերնագիր մտածիր բանաստեղծության համար:

Գարնան բերքը:

  • Բացատրի՛ր տրված արտահայտությունները՝ Գարունը այնքնա ծաղիկ է վառել: Իմ բացված սրտում հնչում է մի երգ:

Գարունը այնքնա ծաղիկ է վառել:-Ուզում է ասել, որ գարունը ծաղիկները գույնզգույն է դարձնում, կրակի պես վառ:

Իմ բացված սրտում հնչում է մի երգ:-Ուզում է ասել, որ գարնան ժամանակ իր սիրտը և բնությունը երգում են գարնան և թռչունների երգը:

  • Դուրս գրիր բնությունը ներկայացնող պատկերները:

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.

  • Գրի՛ր շարադրություն ,,Գարունը այնքան ծաղիկ է վառել,, վերնագրով։