Հայոց լեզու, Գրականություն

Ընթերցանության նախագիծ

Ես գարնանային արձակուրդների ընթացքում կարդացել եմ <<Քվիդիչ. Մի խաղի պատմություն>>: Քանի որ, <<Քվիդիչ>> խաղը <<Հարրի Փոթեր>> գրքերի և ֆիլմերի խաղ է (իրենց աշխարհում քվիդիչ խաղը սիրում են այնպես, ինչպես օրինակ՝ ֆուտբոլը և բասկետբոլը), իսկ ես շատ եմ սիրում <<Հարրի Փոթեր>> գրքերը և ֆիլմերը, այս գիրքը ինձ դուր եկավ: Այս գրքում նկարագրվում է, թե ինչպես են քվիդիչ խաղը, քվիդիչ խաղուլու համար անհրաժեշտ իրերը և շատ այլ բաներ զարգացել և փոխվել տարիների ընթացքում: Նաև այդ գրքում ասվում էին, թե որ խաղերն են եղել քվիդիչ խաղի նախատիպը: Քենիլվորթի Վիսփը է եղել քվիդիչի ճանաչված փորձագետ: Նա շատ կաննոներ և հնարքներ է ներդրել քվիդիչի մեջ, խաղը ավելի հետաքրքիր և դինամիկ դարձնելու համար: Քվիդիչ խաղի զարգացման համար նույնպես կարևոր մարդ էր Զաքարիա Մամփսը: Նա նույնպես զարգացրել է քվիդիչը, ինչպես Քենիլվորթի Վիսփը, ուղղակի նա նաև գրառել է այն, թե ինչպես է զարգացել քվիդիչ խաղը: Հենց նրա օգնությամբ մենք կարող ենք կարդալ քվիդիչի շատ հետաքրքիր պատմություններ, հաղթանականեր և պարտություններ: Եթե տարօրինակ ձևով մտածենք, կարող ենք ասել, որ այս գրքի ասելիքն այն է, որ ամեն ինչ զարգանում և փոխվում է:

Հայոց լեզու, Անհատական նախագիծ

Կատակող-Նապաստակը և նրա հռհռան կոճղը

Հեքիաթը կարող եք կարդալ այստեղ:

Վերլուծություն

Չպետք է ոչ մեկին խափել կամ վատություն անել, որովհետև միշտ քեզնից խորամանկը կգտնվի, և նա քեզ կխափի կամ վատություն կանի:

կենսաբանություն

Մարտ ամսվա կենսաբանության ամփոփում

1.Գրել օղակաձև որդերի մի քանի օրինակներ:

Ներկայացնում եմ օղակաձև որդերն են՝ անձրևորդը, կանաչ ներեիսը, նեկտոխետան, ամֆիտրիտան, ցիրատուլուսը, տզրուկները:

2.Օղակաձև օրդերի բազմացում:

Օղակաձև օրդերի բազմացման ժամանակ, արական և իգական որդերի ներկայացուցիչները հպվում են իրար, իգական որդը ստանում է արական սեռական օրգանների կողմից արտադրված սերմնահեղուկը: 

3.Ի՞նչ է ռեգեներացիան:

Ռեգեներացիան ինքնավերականգման ձև է, որին ընդհունակ են օղակաձև որդերը:

4.Օղակաձև օրդերի ո՞ր ներկայացուցիչներն են կարևոր դեր կատարում գյուղատնտեսության մեջ:

Անձրևորդը սնվում է փտած բույսերով, որոնք ուտում է հողի հետ։ Սնունդն դուրս է գալիս մարմնից ու հողը հարստանում է հումուսով։ Դարվինը անձրևորդներին անվանել է <<անտեսանելի հողագործներ>>։ 

5.Ժապավենաձև որդերի օրինակներ:

Ներկայացնում եմ ժապավենաձև օրդերի մի քանի օրինակներ՝ եզան երիզորդով, խոզան երիզորդով:

6.Ժապավենաձև օրդերի ո՞ր ներկայացուցիչներով վարակվենք, եթե ուտենք վատ եփված միս, որի տերը վարակված էր:

Մենք կվարակվենք եզան կամ խոզան երիզորդներով, եթե ուտենք վատ եփված միս, որի տերը վարակված էր:

7.Ո՞ր մակաբույծով կվարակվենք, եթե ձեռք տանք վարակված կատվին կամ շանը:

Եթե մարդը ձեռք տա կեղտոտ շանը կամ կատվուն, նա կարող է վարակվել էխինակոկով: Էխինակոկը գտնվում է կեղտոտ շան և կատվի մազածածկույթի տակ: Երբ նրանց շոյում ենք, էխինակոկը անցնում է ձեռքի վրա, իսկ հետո վարակված ծեռքերը մտցնում ենք բերանի, քթի, ականջի մեջ և էխինակոկը անցնում է մեր մարմնի մեջ:

8.Ի՞նչ է ֆինան:

Ֆինան հեղուկով լցված բշտիկ է, որի մեջ գտնվում են ապագա որդի գլխիկը և վզիկը:

9.Դռոժի նախագիծ:

10.Ֆլեշմոբ

Մասնակցել եմ:

11.Մարտ ամսվա բլոգային աշխատանքներ:

Ժապավենաձև որդերի դաս

ֆիզիկա 7

Ջեյմս Ջոուլ

Ջեյմսը Ջոուլը ծնվել է 1818 թվականի դեկտեմբերի 24-ին՝ ունևորների ընտանիքում։
15 տարեկանում նա աշխատել է հոր գարեջրի գործարանում։
Հետագայում աշխատել է որպես ֆիզիկոս և քիմիկոս և հենց այդ ժամանակ էլ սկսել է իր փորձարարական հետազոտությունները։
1843 – 1850 թվականներին նա ապացուցել է, որ մեխանիկական աշխատանքը ջերմության կարող է վերածվել խիստ որոշակի համամասնությամբ, և որոշել է ջերմության մեխանիկական համարժեքը։ Դրանով նա տվել է էներգիայի պահպանման օրենքի փորձնական հաստատումը։
1850 թվականին Ջեյմս Ջոուլն ընտրվել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ:
Նա արժանացել է Էդինբուրգի համալսարանի և Դուբլինի Թրինիթի քոլեջի իրավունքի դոկտորի, Օքսֆորդի համալսարանի քաղաքացիական իրավունքի դոկտորի կոչումների:
1851 թվականին Ջեյմսը տեսականորեն որոշել է որոշ գազերի ջերմունակությունը, ջերմությունը դիտելով որպես մասնիկների շարժում։
Մահացել է 1889 թվականի հոկտեմբերի 11-ին՝ 70 տարեկանում։

Գրականություն

Ռիչարդ Բախ․ բանաստեղծություններ

Կարդա՛ և գրի՛ր, թե ինչ է ասվում բանաստեղծություններում։ 

Կա հետաքրքիր զվարճանք. կկոցիր աչքերդ
և ստեղծված խավարում
Ասա ինքդ քեզ.
Ես հրաշագործ եմ և հիմա`
Բացելով աչքերս, կտեսնեմ իմ իսկ ստեղծած աշխարհը,
Որի այդպիսին լինելու համար ես, միայն ես եմ պատասխան տալու:
Իսկ հիմա դանդաղ բացիր աչքերդ,
Ինչպես բարձրացնում են թատերական վարագույրը:
Դե իհարկե, ահա նա`
Քո աշխարհը,
Հենց այնպիսին, ինչպիսին դու նրան ստեղծել ես:

Այս բանաստեղծությունում ասվում է, որ մենք ենք միայն պատասխանատու մեր կյանքի: Միայն դու կարող ես որոշել կյանքդ լավը կլինի թե վատը:

***
Եթե դու ցանկանում ես հանդիպել Նրան,
Ով ընդունակ է հարթելու
Յուրաքանչյուր իրավիճակ,
Որը քեզ համար տհաճ է,
Ով կարող է քեզ երջանկացնել`
Անկախ նրանից, թե ինչ են խոսում կամ մտածում ուրիշները,
Նայիր հայելուն
Եվ ասա կախարդական բառը.
— Ողջո´ւյն …

Բանաստեղծության ասելիքը այն է, որ միայն դու կարող ես քեզ երջանկացնել և փոխել կյանքդ: Քեզ ամենանման մարդը հենց դու ես:

Հայոց լեզու

Գործնական քերականություն

1. Գտի՛ր, թե ընդգծված բառաձևերը ե՛րբ են սխալ և երբ` ճիշտ: Ուղղի՛ր սխալ ձևերը:
Գնալուց մի անգամ էլ պատվիրեց զգույշ լինել: Սխալ է:
Գնալիս մի անգամ էլ պատվիրեց զգույշ լինել:
Քո գնալուց հետո հյուրեր եկան: Ճիշտ է:
Այդ աղջկան փրկելուց քիչ էր մնում ինքը խեղդվեր: Սխալ է:
Այդ աղջկան փրկելիս քիչ էր մնում ինքը խեղդվեր:
Մարդու կյանքը փրկելուց բարի գործ կ՞ա: Ճիշտ է:
Շտապելուց ամեն ինչ  գցում էր ձեռքից: Սխալ է:
Շտապելիս ամեն ինչ  գցում էր ձեռքից:
Շտապելուց ինչ-որ մեկը կանգնեցրեց նրան: Ճիշտ է:
Հոգնել եմ նույն բանն անվերջ ասելուց: Ճիշտ է:
Այդ ասելուց հանկարծ գլխի ընկավ, որ մոռացել է գլխավորը: Սխալ է:
Այդ ասելիս հանկարծ գլխի ընկավ, որ մոռացել է գլխավորը:
Հեռանալիս հիշեցրեց իր հրավերն ու խնդրանքը: Ճիշտ է:
Հեռանալիս հոգնել եմ, ուզում եմ բոլորիդ միասին տեսնել: Սխալ է:
Հեռանալուց հոգնել եմ, ուզում եմ բոլորիդ միասին տեսնել:
Ուշադիր դիտելիս վրան ճեղք կնկատես: Ճիշտ է:
Դա դիտելիս հետո էլ ոչինչ չեմ ուզում տեսնել: Սխալ է:
Դա դիտելուց հետո էլ ոչինչ չեմ ուզում տեսնել:

2. Տրված հարակատար դերբայները տեղադրի՛ր կետերի փոխարեն:

Քնած, բերած, կառուցած, տրված, տնկված, հեռացած, ասված:
Երբ արդեն ամեն ինչ ասված էր, բոլոր պատվերները՝ տրված մոտեցավ մեքենային:
Վարպետի կառուցած  բոլոր կամուրջները մինչև այսօր կան:
Երբ արքայի հրամանով տնկված անտառը մի քիչ մեծացավ, այնտեղ վայրի կենդանիներ  էլ  բաց թողեցին:
Աշխարհում մի մարդ միայն կարող է օգնել քնած գեղեցկուհուն:
Այս կողմերից մի քանի տարի առաջ հեռացած  մարդիկ մեր ավանը չեն ճանաչի:
Հեղեղի բերած տուփը ոչ մի կերպ չէր բացվում:

3. Տրված ենթակայական դերբայներով նախադասություններ կազմի՛ր այնպես, որ դրանք ո՞ր հարցին պատասխանեն:

Գրող, կառուցող, ներող, բարձրացող,հիացող:

Այն գրողի հեքիաթներ չի կարող գրել:

Այս կառուցողի կառույցները դեռ կանգնած են ամբողջ աշխարհով մեկ:

Ներող մարդը ներել է իր սիրած էակին։

<<Սարը բարձրացող մարդ>>-ը կարելի է մեկ բառով ասել:

Հիացող մարդ լինելը հեշտ է:

Գրականություն

Կարդում ենք Չարենց

Անքնություն

Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
Պայտերը խփում են, խփում են հողին․-
Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:
Գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,
Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա․-
Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ

ԻՄ ԽՈՍՔԵՐԸ ԿԱՐԿԱՉՈՒՄ ԵՆ ԿԱՊՈՒՅՏՈՒՄ

Իմ խոսքերը կարկաչում են կապույտում,
Կարկաչում են ու կանչում են, կապույտում:
Կարոտներ կան, որ անմարմին ու տրտում —
Միայն շշուկ ու հնչյուն են — կապույտում:
Երազներ կան, որ կարոտներ են միայն,
Լո՛ւյս կարոտներ, որ կանչում են կապույտում…

Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —
Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը — կրակ ճահիճներում՝ կա ու չկա, —
Կյանքը — ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —
Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն …

Ապրեցիր դու ըմբոստ մի դարում— և ոչինչ քեզ հար

չթվաց,

Դու տեսար մոտիկն ու հեռուն— և ոչինչ քեզ հար

չթվաց.

Դու տեսար փլուզումն ու զարթնումը, անսասան

հիմերի կործանումը—

Եվ, բացի պայքարից, աշխարհում քեզ ոչինչ հար

չթվաց։

Ելե՜լ են նորից…

Ելե՜լ են նորից…
Լսո՞ւմ ես երգերը հնչեղ…
Շիկնել է աշխարհը հրից։ —
Պատրա՞ստ ես, եթե քեզ կանչեն…

Աշխարհը — զգո՞ւմ ես,
Շեփո՜ր է. զնգում է անուշ…
Շիկնե՜լ է, շիկնե՜լ է հսկումս,
Եվ սիրտս — կրակ է և ուժ։

Զգում եմ՝ սրտիս մեջ
Ծփում է ալիք առ ալիք
Արյունը նրանց, որ ելել սեգ՝
Գնում են դեպ կյանքը գալիք…

Օ, ե՛րգ իմ, թռչո՜ւմ ես.
Գիտեմ, որ — ո՛ւր էլ որ թռչես…
Երգիս մեջ կզգա ջերմ ողջույնս
Ընկերը, կամ քո՛ւյրը հրկեզ…

Օ, ե՛րգ իմ, օ, քո՛ւյր իմ հրկեզ..

1. Դուրս բեր անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

Պայտ-Փոքրիկ մետաղյա թիթեղիկ, որ խփում են կոշկի տակի ծայրամասին կամ կրունկին:

հար-համապատասխան

հրկեզ-ջերմություն

2. Առանձնացրո՛ւ հետաքրքիր արտահայտություններ և նկարագրություններ։ 

Ելե՜լ են նորից…
Լսո՞ւմ ես երգերը հնչեղ…
Շիկնել է աշխարհը հրից։ —
Պատրա՞ստ ես, եթե քեզ կանչեն…
Աշխարհը — զգո՞ւմ ես,
Շեփո՜ր է. զնգում է անուշ…

3. Առանձնացրո՛ ւ տրվածներից քեզ դուր եկած բանաստեղծությունը, մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ ասելիքը։ 

Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —
Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը — կրակ ճահիճներում՝ կա ու չկա, —
Կյանքը — ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —
Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն …

Այս բանաստեղծությունում, Չարենցը համեմատում էր կյանքը բնության հետ, և հենց դա իմ դուրը եկավ:

Պատմություն

Ես մենակ գիտեմ այն, որ ոչինչ չգիտեմ: Սոկրատես

<<Ես մենակ գիտեմ այն, որ ոչինչ չգիտեմ>> խոսքերը ասել է հայտնի փիլիսոփահ Սոկրատես: Նա ծնվել էր աղքատ ընտանիքում: Իր հայրը եղել էր ճարտարապետ: Սոկրատեսը փոքր տարիքում աշխատում էր իր հոր հետ, չնայած որ տարբերվում էր խելացի խոսքերով և խելքով: Դա տեսել էր այդ ժամանակվա մեծահարուստ Կրիտոնը և վճարեց իր ուսումը: Նա շատ արագ զարգացավ և դարձավ լավ խոսակից որի հետ կարելի էր խոսել փիլիսոփահության մասին: Բայց իր խելքը իր համար նաև վատ էր, որովհետև շատ խոսակիցներ որոնք իրեն պարտվում էին, սկսում էին նրան վիրավորել և խփել: Մի անգամ, երբ Սոկրատեսը հերթական անգամ հաղթեց իր խոսակցին, նա քացի տվեց Սոկրատեսին, բայց նա նույնիսկ գլուխը չթեքեց: Բոլորը սկսեցին հարցնել, ինչպես ես դու այսքանը հանդուրժում, և նա ասաց: <<Եթե էշը ինձ հարվածի, ձեր կարծիքով ես նրան դատի կտայի>>: Նա սովորական գիտնական չէր, նա իր խոսքերը չէր գրառում, եվ նա չէր ուսումնասիրում բնությունը կամ ֆիզիկական երևույթները, նա ուսումնասիրում էր մարդուն: Մարդու ապրելու իմաստը ո՞րն է, ինչպե՞ս կառավարել մարդուն… Այս հարցերին էր նա պատասխանում իր ուսումնասիրություններով: Նա է հորինել այս հասկացությունը՝ներքին ձայն: Նրա կարծիքով ներքին ձայնը, աստվածների և ոգիների հետ շփվելու ձև էր: Նաև նա ասում էր, որ ոչ բոլորը ունեն ներքին ձայն, ներքին ձայն ունենալու համար մարդ պետք է ապրի հոգևոր կյանք, լինի խելացի և բարի: Սոկրատեսը իր խոսքերը ապացուցում էր գործելով, ցույց տալով: Իր հարուստ սովորողներից մեկը առաջարկեց մեծ հողատարածք տան համար: Եվ Սոկրատեսը ասաց <<Եթե ինձ պետք լիներ կոշիկ, բայց դու ինձ միայն մեկ զույգ կոշիկի համար տայիր մեծ ցուլի կաշի կոշիկների համար, այդ նվերը ծիծաղելի կլիներ>>: Սոկրատեսը ասում էր, որ ինչքան էլ մարդ քիչ բանի կարիք ունենա, այդքան էլ նա մոտիկ է հոգով աստվածներին:

<<Սոկրատեսի մեթոդը>>, այս մեթոդի անունը դրել Սոկրատեսի պատվին: Մեթոդի իմաստը այն էր, որ երկու ինդիվիդուալներ խոսում են այն թեմայի մասին, որը ավարտված չէ, և նրանք իրար հետ քննարկելով այդ թեման, ինչ-որ բան իրար ապացուցելով, հարցեր տալով ավարտում են այդ թեման:

Սոկրատեսյան մեթոդի պատկերազարդումը՝ քաղվածքով: