Հայոց լեզու

Որտեղ է ավարտվում երազանքը

Սկզբից եկեք խոսենք այն մասին, թե ինչ է երազանքը: Երազանքն այնպիսի բան է, որ մարդ ամեն գնով ուզում է կատարել: Բայց մարդը պիտի իսկապես երազի, որպեսզի այն կատարվի: Լավ, երազանքը հասկացանք ինչ է, բայց արդյո՞ք երազանքը կարող է ավարտվել: Այո՛, կարող է, բայց միայն այն ժամանակ, երբ դու հասնես քո երազանքին, որովհետև, երբ դու հասնում ես քո երազանքին, էլ իմաստ չկա նորից նույն բանը երազել, իմաստ կա միայն կատարելագործել այն: Օրինակ՝ երազում ես, որ ինչ-որ մարզաձևից լինես աշխարհի չեմպիոն, և երազանքդ իրականանում է, դու կարող ես ուզել կատարելագործել այն, այսինքն դառնաս կրկնակի, եռակի և այլն: Իսկ երբ քո երազանքը վերջականապես իրականանա, դու հաճույքով և ժպիտով կհիշես քո այն ծանր և դժվար աշխատանքը, որը արել ես երազանքդ իրականացնելու համար:

Քիմիա

Քիմիա

1.Հաշվե՛ք նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածները(Mr):

Նատրիումի նիտրատ NaNO3

Mr(NaNO3)=Mr(Na)+Mr(N)+Mr(O)x3=23+14+(16×3)=85

Կալցիումի կարբոնատ CaCO3

Mr(CaCO3)=Mr(Ca)+Mr(C)+Mr(O)x3=40+12+(16×3)=100

2. Գրե՛ք նյութի քիմիական բանաձևը, եթե հայտնի է, որ դրա բաղադրության մեջ առկա են կալցիումի մեկ, ածխածնի մեկ և թթվածնի երեք ատոմ:

CaCO3

3. Հաշվե՛ք CO2-ի բաղադրության մեջ առկա ածխածին տարրերի զանգվածային բաժինը: (օգտվելով հետևյալ բանաձևից)

CO2=C=27.27, O2=72.73