Հայոց լեզու

Գործնական քերականություն

1. Տրված բառերից առանձնացրո՛ւ գոյականներ, ածականներ, թվականներ, բայեր։ 

Կառուցել, իսկ, երեքական, ես, արագ, հավանաբար, շենք, օ՜ֆ, ոչ ոք, զրուցել, շինարարական, հանելուկ, բոլորը, երրորդ, տեղ-տեղ, մասին, և, փայտաշեն, առավոտյան, որովհետև, գուցե, տաղավար, ո՛չ, խառնել, ջա՜ն, երեք հարյուր երեսուներկու, մեջ, հոյակապ, բացի, հեյ-հե՜յ:

Գոյական-շենք, հանելուկ, տաղավար:

Ածական-շինարարական, փայտաշեն, հոյակապ:

Թվական-երեքական, երրորդ, երեք հարյուր երեսուներկու

Բայ-Կառուցել, զրուցել, խառնել:

2. Փակագծում տրված գոյականներն ու բայերը համաձայնեցրո՛ւ ընդգծված դերանունների հետ:

Ոչ ոք չիմացավ, թե որտեղի՛ց  հայտնվեց:

Ոչ մեկը չփորձեց հակաճառել, նա այնքա˜ն բարկացած էր:

Բոլոր ճանապարհորդներին մի տեղ էին տարել:

Բոլորը հրավիրվել էին կիրակի օրվա հավաքին:

Կարծես թե ամբողջ քաղաքը հրապարակ լցվեց:

Ամբողջը դարձավ կրակի բաժին:

3.Փորձի՛ր պատասխանել:

ա) ով ե՛րբ է ասում «ես»,

Խոսողը, երբ խոսում ինքն իր մասին:

բ) ով ո՛ւմ է ասում «դու»,

Խոսողը դիմացինին:

գ) ո՛ւմ մասին է ասում «նա»:

Այն մարդու, որի հետ այդ պահին չես խոսում:

4. . Հարցերին պատասխանի՛ր:

Ո՞ր առարկային ենք ասում «սա», որին՝ «դա», որին՝  «նա»:

«սա»-մեզ մոտիկ գտնվող առարկային

«դա»-մեզնից հեռու գտնվող առարկային

«նա»-մարդուն, մեզնից հեռու գտնվող առարկային

Ո՞ր բաժակի մասին ենք ասում՝ «այս բաժակը», որի մասին՝ «այդ բաժակը», որի մասին՝ «այն բաժակը»: