Հաշվետվություններ

Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն

Ես դպրոցում լրացուցիչ դասերի չեմ հաճախում, բայց դպրոցից դուրս՝ այո: Դպրոցից դուրս լրացուցիչ հաճախում եմ կարատեի և անգլերեն լեզվի: Օտար լեզուներից թարգմանությունները ավելի լավ եմ անում, և անգլերեն լեզուն սկսել եմ ավելի լավ հասկանալ և խոսել: Ինչ վերաբերվում է սպորտին, ես քաշ եմ գցել, ավելի եմ ուժեղացել և շահել եմ իմ առաջին գավաթը կարատեից: Առաջին կիսամյակի առաջին ճամփորդությունը գնացել եմ ընկեր Տաթևի և ընկեր Ստելլայի հետ Մայրավանք: Հաղթահարել ենք բարձունք, իսկ բարձունքի գագաթում կար եկեղեցի: Երկրորդ և վերջին ճամփորդությունը գնացել եմ ընկեր Արշակի և ընկեր Նառայի հետ Արատես: Ընտրության գործունեությունս գրաֆիկ դիզայնն ու ծրագրավորումն է: Մարզաձևս սեղանի թենիսն է: Արել եմ թարգմանական անհատական նախագիծ հայոց լեզվից: Ռուսերեն լեզվից դասարանով արել ենք ծրագիր: Անգլերեն լեզվից արել ենք My way as a Sebastatsi: Պատմության դասի նախագիծը եղել է հետևյալը. դասարանը բաժանվել է երկու մասի, մեկը ներկայցնում էր Եգիպտոսի, մյուսը Շումերների քաղաքակրթությունը: Մեր խումբը ներկայացնում էր Եգիպտոսը, իսկ ես և մի քանի տղա ներկայացրել էնք Եգիպտոսի մասին փաստեր: Նաև մասնակցեել եմ մաթեմատիկայի օլիմպիադիայի: Դժվարություններ շատ չեմ ունեցել, որոնց մասին կարող եմ խոսել: 

Оставьте комментарий