Գրականություն

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ: Նամակ դստերը

Սիրելի ճուտիկ, շատ լավ է, որ դու քեզ լիովին երջանիկ ես զգում, 
բայց դու գիտես նաև , որ ես առանձնապես չեմ հավատում 
երջանկությանը: Դժբախտությանը՝ նույնպես: Թե մեկը, թե մյուսը լինում են ներկայացումներում, կինոներում և գրքերում, իսկ կյանքում իրականում դա գոյություն չունի:
Ես հավատում եմ այն բանին, որ ապրում ես այնպես, որքան դրան արժանի ես (քո տաղանդով ու մարդկային հատկություններով), 
իսկ երբ չես անում այն, ինչ պետք է, ապա դրա համար հատուցում ես կրկնակի…
Եվ այսպես, ահա քո խենթ հոր խորհուրդները: Ինչի պետք է 
հասնել. աշխատիր համարձակ լինել, ողջախոհ, կարողացիր լավ 
աշխատել և ձիու թամբին ամուր մնալ: Եվ այսպես շարունակ:
Ինչ պետք է չանել. մի ձգտիր դուր գալ ամենքին: Անցյալի մասին 
մի մտածիր, ապագայի մասին՝ նույնպես: Եվ այն մասին, թե ինչ 
կպատահի քեզ, երբ հասունանաս: Եվ այն մասին, թե ինչ-որ մեկը քեզ ինչպես կբնորոշի: Հաջողությունների և 
անհաջողությունների մասին՝ նույնպես, եթե դրանք քո մեղքով չեն կատարվում: Ծնողներիդ մասին մի մտածիր, տղաների, քո 
հիասթափությունների մասին՝ ևս:
Ինչի մասին պետք է մտածել. Կյանքում ի՞նչ ձգտումներ ունեմ, 
ուրիշներից լավն եմ, թե՞ վատը` ա) ուսման մեջ, բ) մարդկանց 
հասկանալու և նրանց հետ հաղորդակցվելու հարցերում, 
գ) սեփական մարմինը տիրապետելու ընդունակության մեջ:
Սիրում եմ քեզ՝ Հայրիկ:

Աղբյուրը

Համառոտ ներկայացրո՛ւ, թե հայրն ինչ էր ուզում ասել դստերը։ 

Հայրը ուզում էր դստերին ասել, թե ինչպես ապրել: Ասեց ճիշտ և սխալ ուղղությունները:

Դուրս բեր մեկ-երկու կարևոր միտք, մեկնաբանի՛ր։ 

Ինչի պետք է 
հասնել. աշխատիր համարձակ լինել, ողջախոհ, կարողացիր լավ 
աշխատել և ձիու թամբին ամուր մնալ: Եվ այսպես շարունակ:
Ինչ պետք է չանել. մի ձգտիր դուր գալ ամենքին: Անցյալի մասին 
մի մտածիր, ապագայի մասին՝ նույնպես: Եվ այն մասին, թե ինչ 
կպատահի քեզ, երբ հասունանաս: Եվ այն մասին, թե ինչ-որ մեկը քեզ ինչպես կբնորոշի: Հաջողությունների և 
անհաջողությունների մասին՝ նույնպես, եթե դրանք քո մեղքով չեն կատարվում:

Ինչի մասին պետք է մտածել. Կյանքում ի՞նչ ձգտումներ ունեմ, 
ուրիշներից լավն եմ, թե՞ վատը` ա) ուսման մեջ, բ) մարդկանց 
հասկանալու և նրանց հետ հաղորդակցվելու հարցերում, 
գ) սեփական մարմինը տիրապետելու ընդունակության մեջ:

Ես ընտրեցի այս տողերը երկու պատճառով:

1-ին պատճառը այն է, որ մնացած տողերի հետ ես համաձայն չէի, կամ ընդանրապես գաղափար չկար:

2-րդ պատճառը այն է, որ այս տողերում ես էլ շատ բան սովորեցի: