ֆիզիկա 7

Նյութի խտություն

1.Որ մեծությունն է կոչվում նյութի խտություն

Նյութի խտություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի զանգվածի և ծավալի հարաբերությանը։

2.Ինչպես է որոշվում նյութի խտությունը

Խտությունը որոշելու համար անհրաժեշտ է իմանալ մարմնի զանգվածը և ծավալը։

3.Ինչ միավորներով  է արտահայտվում նյութի խտությունը

ՄՀ-ում խտության միավորը 1կգ/մ3։

4.Ինչպես կարելի է հաշվել մարմնի ծավալը,եթե հայտնի են նրա զանգվածը և նրա խտությունը

v=m/p

5.Ինչպես կարելի է հաշվել մարմնի զանգվածը,եթե հայտնի են նրա ծավալը և նյութի խտությունը:

m=p.v

կենսաբանություն

Ինֆուզորիա

  • Ո՞ր կենդանիները չունեն մարմնի մշտական ձև

Ամեոբան չունի մարմնի կայուն ձև: Նրա ցիտոպլազման, դանդաղ շարժվելով, մշտապես գոյացնում է արտափիումներ կեղծ ոտքեր, որոնց օգնությամբ ամեոբան տեղաշարժվում է:

  • Ինչպե՞ս են բազմանում սովորական ամեոբան

Սովորական ամեոբան բազմանում են անսեռ ճանապարհով:

  • Ի՞նչ հատկանիշով է ինֆուզորիան տարբերվում մյուս միաբջիջ կենդանիներից

Ի տարբերություն արմատամտրակավորների՝ հողաթափիկ ինֆուզորիան ունի հատուկ արտազատական անցք, որով կատարվում է սննդի չմարսված մնացորդների հեռացումը:

  • Ինչպե՞ս է բազմանում հողաթափիկ ինֆուզորիան

Սեռական և անսեռ եղանակներով:

Հաշվետվություններ

Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն

Ես դպրոցում լրացուցիչ դասերի չեմ հաճախում, բայց դպրոցից դուրս՝ այո: Դպրոցից դուրս լրացուցիչ հաճախում եմ կարատեի և անգլերեն լեզվի: Օտար լեզուներից թարգմանությունները ավելի լավ եմ անում, և անգլերեն լեզուն սկսել եմ ավելի լավ հասկանալ և խոսել: Ինչ վերաբերվում է սպորտին, ես քաշ եմ գցել, ավելի եմ ուժեղացել և շահել եմ իմ առաջին գավաթը կարատեից: Առաջին կիսամյակի առաջին ճամփորդությունը գնացել եմ ընկեր Տաթևի և ընկեր Ստելլայի հետ Մայրավանք: Հաղթահարել ենք բարձունք, իսկ բարձունքի գագաթում կար եկեղեցի: Երկրորդ և վերջին ճամփորդությունը գնացել եմ ընկեր Արշակի և ընկեր Նառայի հետ Արատես: Ընտրության գործունեությունս գրաֆիկ դիզայնն ու ծրագրավորումն է: Մարզաձևս սեղանի թենիսն է: Արել եմ թարգմանական անհատական նախագիծ հայոց լեզվից: Ռուսերեն լեզվից դասարանով արել ենք ծրագիր: Անգլերեն լեզվից արել ենք My way as a Sebastatsi: Պատմության դասի նախագիծը եղել է հետևյալը. դասարանը բաժանվել է երկու մասի, մեկը ներկայցնում էր Եգիպտոսի, մյուսը Շումերների քաղաքակրթությունը: Մեր խումբը ներկայացնում էր Եգիպտոսը, իսկ ես և մի քանի տղա ներկայացրել էնք Եգիպտոսի մասին փաստեր: Նաև մասնակցեել եմ մաթեմատիկայի օլիմպիադիայի: Դժվարություններ շատ չեմ ունեցել, որոնց մասին կարող եմ խոսել: