Գրականություն

Աբրահամ լինկոլնի նամակը իր տղայի ուսուցչին

linkoln

Ես հասկանում եմ, որ նա պետք է իմանա, որ ոչ բոլոր մարդիկ են արդար, ոչ բոլորն են անկեղծ: Բայց սովորեցրեք նրան, որ եթե կա սրիկա, կա նաև հերոս, եթե կա եսասեր քաղաքական գործիչ, կա նաև նվիրյալ առաջնորդ: Սովորեցրեք նրան այն, որ եթե կա թշնամի, ապա կգտնվի և ընկեր:

Սա սովորեցնելու համար երկար ժամանակ կպահանջվի,  ես գիտեմ, բայց եթե կարող եք, նրան սովորեցրեք, որ վաստակած մեկ դոլարն ավելի արժեքավոր է, քան գտած հինգ դոլարը:

Սովորեցրեք նրան խաղալ, ինչպես նաև՝  վայելել հաղթանակները: Եթե կարող եք՝  նրան հեռու պահեք նախանձից, սովորեցրեք մեղմ ծիծաղելու գաղտնիքը:  Թույլ տվեք, որպեսզի նա շուտ հասկանա, որ զոռբաներին հաճոյանալը ամենահեշտ բանն է:

Եթե կարող եք՝ սովորեցրեք նրան հետաքրքրվել գրքերով…Եվ տվեք նրան նաև ազատ ժամանակ, որպեսզի նա կարողանա խորհել հավերժական գաղտնիքների՝ երկնքում ճախրող թռչունների, արևի շողերի մեջ երևացող մեղուների և բլուրի կանաչ ստորոտի ծաղիկների մասին:

Երբ նա դպրոցում լինի, նրան նաև սովորեցրեք, որ շատ ավելի պատվաբեր է համբերատար տանել անհաջողությունը, քան խաբել…

Սովորեցրեք նրան վստահել սեփական գաղափարներին, եթե անգամ կողքիններն ասեն, որ սխալվում է…

Սովորեցրեք նրան մեղմ լինել մեղմ մարդկանց հետ  և լինել դաժան՝ դաժանների հետ: Փորձեք իմ տղային ուժ փոխանցել, որպեսզի նա չտրվի և չհետևի հաղթողի կողմն անցած ամբոխին…

Սովորեցրեք նրան, որպեսզի լսի բոլոր մարդկանց, միայն թե սովորեցրեք նաև, որ իր լսածը ճշմարտության տեսանկյունից դիտարկի և վերցնի միայն լավը:

Եթե կարող եք՝  սովորեցրեք  ժպտալ տխրության պահերին: Սովորեցրեք նրան, որ արտասվելը ամոթ չէ: Նրան ցինիկներին ծաղրել սովորեցրեք, ինչպես նաև՝ խույս տալ մարդահաճությունից:

Սովորեցրեք նրան իր ուղեղն ու մկանների ուժը վաճառել ամենաբարձր գնով, բայց երբեք վաճառքի չհանել ոչ սիրտը, ոչ էլ հոգին:

Սովորեցրեք նրան չլսել ոռնացող ամբոխին, բայց նաև սովորեցրեք կանգնել ու պայքարել, եթե կարծում է, որ ինքը ճիշտ է:

Նրա հանդեպ մեղմ վարվեք, բայց առանց ավելորդ քնքշության, որովհետև միայն կրակի միջով անցնելու փորձությունից հետո են բացահայտվում պողպատի լավագույն որակները:

Թույլ տվեք, որպեսզի նա քաջ լինի, որպեսզի դառնա անհանդուրժող վատ բաների հանդեպ: Թույլ տվեք, որ նա համբերատար լինի, որպեսզի դառնա խիզախ:

Սովորեցրեք, որ նա միշտ ինքն իրեն հավատա, որովհետև այդ դեպքում նա միշտ հավատ կունենա մարդկության հանդեպ:

Այս ամենը հեշտ չէ, բայց տեսեք՝ ինչ կարող եք անել…Նա այնպիսի սիրուն տղուկ է՝  իմ որդին…

Աբրահամ Լինքոլն

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Ո՞վ է Աբրահամ Լինկոլնը. կարդա՛ տեղեկություններ: 

Աբրահամ Լինկոլնը եղել է քաղաքական գործիչ,իրավաբան և ԱՄՆ-ի 16-րդ նախագահն:

Ներկայացրեք ձեր մտորումները՝ Ի՞նչ պետք է սովորեցնի ուսուցիչը: / 10 նախադասություն և ավել/։ 

Գրականություն

Ի՞նչ պետք է սովորեցնի ուսուցիչը

Իմ կարծիքով ուսուցիչը պետք է անպիսի մեծ դեր ունենա սովորողի կյանքում,որ եթե հետագայում այդ սովորողն ինչ- որ բանի հասնի, բոլորը իմանան,որ իր ուսուցիչը դեր ունի արդյունքների մեջ:Իսկ որ այդպես լինի,ամենաքիչը նա պետք է լիարժեք սովորեցնի իր դասը,հետո նոր ուրիշ բաներ՝  այն,ինչ  գիտի:Օրինակ՝ գիտի հետաքրքիր փաստեր հեծանիվի մասին, պետք է ներկայացնի այդ փաստերը:Այո,այդ փաստերը չկան դասի համակարգի մեջ,բայց դասատուն այդ փաստերով ավելի հետաքրքիր է դարձնում իր դասերը,և նույնիսկ վատ սովորողները, հնարավոր է հետաքրքությամբ կմասնակցեն այդ ուսուցիչի դասերին:Այսինքն համակարգից դուրս բաներ սովորեցնելը հետաքրքիր է դարձնում ձանձրալի դասերը: Իմ կարծիքով,այդպես անելը նաև կնավազեցնի դասերից փախչելու հանգամանքը:Նաև դասատուն պետք է փոքրիկ դեր ունենա երեխայի դաստիրակության մեջ:Ինչու փոքրիկ,որովհետև դաստիրակության հիմնական դերը կատարում են ծնողները:

Հայոց լեզու

Գրաբար

1. Խնդրեցէ՛ք՝ եւ տացի ձեզ, հայցեցէ´ք՝ եւ գտջիք, 

բախեցէք՛ եւ բացցի ձեզ։Զի ամենայն որ խնդրէ՝ առնու, եւ որ հայցէ` 

գտանէ, եւ որ բախէ` բացցի նմա։

տացի               — տրվի, կտրվի, պիտիտրվի, տրվելուէ

հայցել              — խնդրել, աղաչել, աղերսել, պահանջել, կամենալ, փնտրել, որոնել

զի                         — որովհետև, քանիոր, թե

բացցի              — բացվի, կբացվի, պիտիբացվի, բացվելուէ

գտջիք               — գտնեք, կգտնեք, պիտիգտնեք, գտնելուեք

առնու              — առնումէ, վերցնումէ

ՀԱՐՑԵՎԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Աշխարհաբա՛ր դարձրու`

ա) խնդրէ-խնդրել, հայցէ-հայցել, գտանէ-գտնել

բ) բացցի նմա-կբացվի նրա առաջ։

Հատվածն աշխարհաբա՛ր դարձրու։

Խնդրեցէ՛ք՝ եւ տացի ձեզ, հայցեցէ´ք՝ եւ գտջիք, 

բախեցէք՛ եւ բացցի ձեզ։Զի ամենայն որ խնդրէ՝ առնու, եւ որ հայցէ` 

գտանէ, եւ որ բախէ` բացցի նմա։

Խնդրեք և կտրվի ձեզ, խնդրեք և կգտնեք, բախեք և կբացվի ձեր առաջ: Որ ամենմեկը որ խնդրի՝ կստանա, և որ խնդրի՝ կգտնի, և որ բախի՝ կբացվի նրա առաջ:

Ռուսաց լեզու

Средства художественной выразительности. Домашняя работа

Упражнения 1

  1. Земля Обитованная-Израиль
  2. 2.страна восходящего солнца -Япония
  3. Поднебесная-вся земля
  4. Страна утренней свежести -Корея
  5. Эллада-Греция
  6. страна правды-Украина
  7. Страна берёзового ситца-Россия

Упражнение 2.  Найдите оксюморон в следующих текстах. Объясните его значение и выразительную роль.

1)        Таинственно шумит лесная тишина

Незримо по лесам поет и бродит Осень….

Темнеет день за днем-и вот опять слыщна

Тоскующая песнь под звон угрюмых сосен (И.А.Бунин)

Тишина шумит.

2)        С того часу начались для Ильи сладостные мучения,светло опаляющие душу(И.С.Шмелев).

Сладостные мучения.

3) В первый раз я от месяца греюсь.В первый раз от прохлады согрет…(С.А.Есенин)

От прохлады согрет.

4) В тревожно-радостном полусне я слышу это,все торопящееся кап,кап…Радостное за ним стучится,что непременно будет.,и оно-то мешает спать…кап-кап..кап-кап..кап-кап…(И.С.Шмелев)

Тревожно-радостный сон.

5) Любуясь месяцем,оглядывая даль,

    Мы чувствуем в душе ту тихую печаль,

    Что слаще радости…

     Откуда чувства эти? (Н.А.Некрасов)

Тихая печаль слаще радости.

6) Убогая роскошь наряда (Н.А.Некрасов)

Убогая роскошь.

7) Есть тоска веселая в алостях зари. (С.А.Есенин)

Тоска весёлая.

8) Кому сказать,с кем поделиться

    Той грустной радостью,что я остался жив (С.А.Есенин)

Грустная радость.

      9) Звучит земля-последнее оружье-

    Сухая влажность черноземных га…(О.Э. Мандельштам)

Сухая влажность.

10) Унылая пора! Очей очарованиье ,

      Приятна мне твоя прощальная краса_

      Люблю я пышное природы увяданье,

      В багрец и золото одетые леса (А.С.Пушкин)

Пышное увяданье.

Քիմիա

Մաքուր նյութեր և խառնուրդներ

Սովորի՛ր.

Պատասխանե՛ք  հարցերին.

1. Ո՞ր նյութերի խառնուրդներն են համասեռ.

 ա) կավճի ու ջրի

բ) սպիրտի և ջրի (օղի)

գ) յուղի և ջրի

դ) յուղի և բենզինի

2. Լրացրե՛ք բաց թողած բառերը. 

«Մաքուր են այն նյութերը, որոնք ունեն հաստատուն բաղադրության բնորոշ կառուցվածք, ուստիև օժտված են խիստ որոշակի հատկություններով»:

3. Հատկությունների ո՞ր համախումբն է վերաբերում ջուր նյութին.

ա) հեղուկ է, բնորոշ հոտ ունի, խտությունը՝ 0,9 գ/սմ3 

բ) հեղուկ է, հոտ չունի, խտությունը՝ 1 գ/սմ 

գ) հեղուկ է, հոտ չունի, խտությունը՝ 1,84 գ/սմ3

4. Ստորև թվարկվածներից ո՞րն է «ավելորդ», ինչո՞ւ։ Գույն, փայլ, գեղեցկություն, կարծրություն, խտություն:

Գեղեցկությամբ չես կարող նկարագրել քիմիական նյութի հատկություն:

ֆիզիկա 7

Հեղուկի ծավալի որոշումը չափագլանի միջոցով

Գ.Մխիթարյանի խնդրագրքից
1.Հեղուկի ի՞նչ առավելագույն ծավալ կարելի է չափել 6ա նկարում պատկերված չափագլանով.
1.1000մլ 2 .100մլ 3 .250մլ 4 . 10մլ
Նկարում պատկերված չափագլանով կարելի է չափել հեղուկի 100մլ առավելագույն ծավալ:Պատ.՛2
2.Ինչքա՞ն է չափագլանի ամենափոքր մեկ բաժանման արժեքը.
1.5մլ 2 .2մլ 3. 10մլ 4 .50մլ
Չափից սարքի սանդղակի բաժանման արժեքը որոշելու համար անհրաժեշտ է գտնել սանդղակի մոտակա այն երկու գծիկները որնց կողքի մեծության թվային արժեքներ են գրված,այնուհետև մեծ արժեքից հանել փոքրը և ստացված թիվը բաժանել դրանց բաժանումների թվին:
Մեծ թիվը նշանակում ենք՝a,փոքր թիվը`b,բաժանումների թիվը՝e,բաժանման արժեքը՝c
III. Ինչքա՞ն է չափագլանում գտնվող հեղուկի ծավալ

     1.60մւ 2 .165մլ 3 .940մլ 4 .76մլ 
Պատմություն

Պատմություն

Տալ նոր բառերի, հասկացությունների բացատրությունը:

Թվարկել Վանի թագավորության հզորացման պատճառները

Վանի Թագավորության հզորացման պատճառները նրանում են, որ նրանց ղեկավարները շատ հզոր մարդիկ էին։ Նրանք օգտագործում էին և՛ ուժը և՛ խելքը։

Պատմել Վանի թագավորության հիմնադրման մասին:

Թագավորության հիմնադիր արքա է հիշատակվում Արամեն, որը կառավարել է մ․թ․ա 860-840 թվականներին։ Նրա մասին տեղեկություններ են պահպանվել Ասորեստանի Սալմանասար Գ թագավորի արձանագրություններում։ Արամեին հաջորդել է Լուտիպրին մ.թ.ա. 844-834թթ., այնուհետև Սարդուրի Ա-ն, որը մ․թ․ա․ 830-ական հզորացրել է երկիրը և Վանա լճի ափին հիմնել Վան (Տուշպա, Տոսպ) մայրաքաղաքը, որի անունից էլ առաջացել է թագավորության անունը՝ Վանի թագավորություն։

Համեմատել Սարդուրի Ա, Իշպուինի, Մենուա արքաների գործունեությունը, կառավարման ժամանակաշրջանը:

Սարդուրի Ա-ն եղել է Վանի թագավորության թագավոր  մ.թ.ա. մոտ 835-825 թվականներին։ Շարունակելով նախորդների՝ Արամեի և իր հոր՝ Լուտիպրիի քաղաքականությունը, հաջողությամբ դիմակայել է Ասորեստանի կողոպտչական արշավանքներին, ընդարձակել և ամրապնդել թագավորության սահմանները։ Գահակալման սկզբնական տարիներին միավորելով Արածանի գետի միջին և ստորին ավազանի «երկրները», արևմտյան սահմանը հասցրել է մինչև Եփրատ գետը։ Ասորեստանում Սալմանասար Գ-ի դեմ ապստամբություններն ու գահակալական կռիվները զգալիորեն հեշտացրել են Սարդուրի Ա-ի առաջխաղացումը դեպի հարավ, որտեղ նա պետության սահմաններն ընդարձակել է մինչև Հայկական Տավրոսի լեռնաշղթան և հսկողության ենթարկել կապանները։ Նույն ժամանակաշրջանում Սարդուրի Ա միավորել է Վանա լճի ավազանի երկրները և հիմնադրել արքունի նոր բերդաքաղաք Տուշպան, որն այնուհետև դարձել է Արարատյան թագավորության ռազմական գլխավոր հենակայանը հարավում՝ ընդդեմ Ասորեստանի։ Շինարարական աշխատանքների մասին Սարդուրի Ա-ի արձանագրությունը աքադերեն պահպանվել է բերդապարսպին։ Ըստ այդ արձանագրության՝ նա մեծարվել է «մեծ արքա», «տիեզերքի արքա», «Նաիրի երկրների արքա», «բոլոր թագավորներից հարկեր ստացող արքա», «ճակատամարտերից չերկնչող զարմանահրաշ քուրմ» և այլ տիտղոսներով։ Իր գահաժառանգ որդի Իշփուինիին թողել է ընդարձակ և կայուն սահմաններով թագավորություն։ Հավանաբար թաղվել է Մուսասիրի  տաճարում։

Իշպուինի Ա-ն եղել է Վանի թագավորության թագավոր մ.թ.ա. մոտավոր 824-810 թվականներին։ Ժամանակակից է Ասորեստանի Շամշիադադ թագավորին և հիշատակվում է նրա տարեգրության մեջ (Ուշպինա անունով) մ.թ.ա. մոտավոր 824-ին։ Հաջորդել է հորը՝ Սարդուրի Ա թագավորին։ Գահակալել է տարեց հասակում։ Սկզբում իշխել է միահեծան, այնուհետև որդու՝ Մենուայի գահակցությամբ։ Իշպուինիի անունով պահպանված սեպաձև արձանագրությունները պատմում են նրա հաղթական արշավանքների, թագավորության սահմանների ընդարձակման ու ամրապնդման մասին։ Իշպուինիի, ինչպես նաև Մենուայի հետ համատեղ թողած որոշ արձանագրություններ, վերաբերվում են Արարատյան դաշտում, Տուշպայի Մանազկերտի և այլ շրջաններում կատարած շինարարական ձեռնարկումներին։ Իշպուինին կրել է «Մեծ արքա», «Հզոր արքա», «Տիեզերքի արքա», «Նաիրի, Սուրա, Բիայնա երկրների արքա» տիտղոսները։ Կյանքի վերջին տարիներին արքայական գահը հանձնելով Մենուային՝ նվիրվել է քրմապետական գործունեությանը։ Վանի «Մհերի դուռ» կոչվող ժայռին պահպանված արձանագրությունը ներկայացնում է Իշպուինիի կազմած հաշտից ցուցակը՝ Խալդի աստծո գլխավորությամբ ավագ ու կրտսեր աստվածությունների դիցակարգությունը։

Մենուան եղել է Վանի թագավորության արքա մ.թ.ա. 810 – մ.թ.ա. 786։ Իշպուինի թագավորի որդին, գահակիցը և հաջորդը։ Իշպուինիի և Մենուայի համատեղ թագավորության տարիներին Վանի թագավորության սահմանները ընդարձակվել են (հարավ-արևելքում հասնելով մինչև Մանա և Բարշուա երկրները, մոտենալով Ասորեստանի արևելյան սահմաններին)։ Մենուայի միանձնյա թագավորության օրոք Վանի թագավորությունն ապրել է ռազմաքաղաքական վերելք։ Կենտրոնական և ծայրամասային մարզերում՝ Վանա լճի շրջակայքում, Արածանիի և Արաքսի վերին հոսանքներում, Կարինի դաշտում Մենուան կառուցել է բազմաթիվ ամրոցներ (ինչպես նաև տաճարներ)։ Դա հնարավորություն է տվել ապահովելու պետության անվտանգությունը, հաստատվելու նվաճված երկրներում և հետագա արշավանքներով գրավելու նոր շրջաններ։ Հյուսիսում Մենուան հասել է Կարսի շրջան, Ճորոխի ավազան և Արարատի հյուսիսային ստորոտները (որտեղ, Արաքսի աջ ափին, կառուցել է Մենուախինիլի քաղաք-ամրոցը)։ Դիաուխի , Էթիունի, Էրիկուախի և այլ երկրների դեմ տարած հաղթանակները զգալիորեն ամրապնդել են Վանի թագավորություն դիրքերը հյուսիսում։ Այնուհետև Մենուան ռազմական գործողություններ է ծավալել արևմուտքում և հարավ-արևմուտքում՝ Ծուփանիում, Ալզիում, անդրեփրատյան Մելիտեայում։ Մենուան ստեղծել է ոռոգման լայն ցանց։ Ոչ միայն Վանի թագավորությունում, այլ Հին Արևելքում ուրույն տեղ է գրավել Մենուայի կառուցած վիթխարի ջրանցքը՝ 72 կմ երկարությամբ, որը խմելու և ոռոգելու ջուր է մատակարարել (այժմ էլ գործում է) Վանի թագավորության մայրաքաղաք Տուշպային։ Մենուան ջրանցքներ է անցկացրել Վանա լճի հյուսիսային, հարավային ու արևելյան ավազաններում և հարակից շրջաններում։

Առաջադրանք 2

Դիտել ֆիլմերից մեկը պատասխանել հետևյալ հարցադրումներին.

10-15 նախադասությամբ ներկայացրու ինչի մասին էր պատմում ֆիլմը:

Ներկայացրու ամենահետաքրքիր հատվածը:

Հայոց մայրաքաղաքները,Վան

Վանի թագավորություն/ֆիլմ/ ,

Без рубрики

Գյուտեր, որոնք ստեղծել են ռուս գյուտարարները

Ժամանակահատված՝ հոկտեմբեր-դեկտեմբեր

Նպատակ՝ ուսումնասիրել ռուսների մշակույթը, Ռուսաստանում կատարված հայտնագործությունները, թարգմանել դրանք՝ հարստացնելով համացանցում հայալեզու նյութերը, զարգացնել թարգմանական հմտությունները և լեզվի իմացությունը:

Ընթացք՝

1.Համացանցից փնտրում եմ ռուս գյուտարարների ստեղծած գյուտերի մասին, ռուսերեն լեզվով:

2.Հետո ստուգում եմ՝ համացանցում կա՞ այդ տեղեկությունը հայերեն, թե՝ ոչ:

3.Եթե չկա կամ քիչ է, ապա թարգմանում եմ հայերեն:

Արդյունք՝ թարգմանված հոդվածների փաթեթի ստեղծում:

Արդյունքը կարող եք տեսնել այս հղմամբ: