կենսաբանություն

Հետաքրքիր փաստեր ծաղկավոր բույսերի մասին

1.Վարդը գրեթե նույն վիտամիններն ունի, ինչ խնձորը, ազնվամորին, կեռասը, դեղձը, սալորը, նեկտարինը, տանձն ու նուշը: Որոշ վարդեր վիտամին C- ի անսպառ աղբյուր են: Մարդիկ օգտագործում են վարդերը ջեմեր, ժելեներ եւ նաև թեյ պատրաստելու համար: 

2.Մեզ բոլորիս հայտնի կակաչի գլխիկները 1600-ական թվականներին Հոլանդիայում ոսկուց ավելի թանկ էին:

3.Կակաչը խորհրդանշում է անմահությունը, կյանքը եւ սերը:

4.Կակաչների կյանքը շատ կարճ է `3-7 օր:

5.Շաֆրան համեմունքը ստանում են քրքմածաղկի (крокус) փոշեհատիկից: Այն աշխարհի ամենաթանկ համեմունքն է։ 1 կգ այդպիսի համեմունք ստանալու համար անհրաժեշտ է 200.000 ծաղիկ:

6.Ծաղկավոր բույսերի մեջ առանձնանում են խոլորձները։ Աշխարհի ամենափոքր խոլորձն ունի ընդամենը 2 մմ տրամագծով ծաղիկներ:

Հայոց լեզու

Գործնական քերականություն

1. Կազմի´ր 
բառակապակցություններ՝  հարցական դերանունները փոխարինելով 

գոյականներով:

Ընկնել ո՞ւր:

Ընկնել փոսը:

Հանդիպել որտե՞ղ:

Հանդիպել այգում:

2. Կազմի´ր 
բառակապակցություններ` հարցական դերանունները փոխարինելով 

գոյականներով:

Տիրապետել ինչի՞(ն):

Տիրապետել էմոցիոնաներին

Տիրել ի՞նչը, (ինչի՞ն):

Տիրել պետություն:

Դավանել ինչի՞ն:

Դավանել կրոնին:

3. Կազմի´ր 
բառակապակցություններ՝  հարցական դերանունները փոխարինելով 
գոյականներով:

Վերադառնալ ո՞ւր, ինչի՞ն:

Տուն, երկիր, միտք, կարծիք:

Վերադառնալ տուն:

Վերադառնալ երկիր:

Վերադառնալ մտքին:

Վերադառնալ կարծիքին:

Վերադառնալ հայելուն:

Վերադառնալ ջրերին:

Վերադառնալ ապակուն:

Միտք, հայելի, ջրեր, ապակի, կարծիք:

Անրադառնալ ինչի՞ն: 

Անրադառնալ տանը:

Անրադառնալ երկրին:

Անրադառնալ մտքին:

Անրադառնալ կարծիքին:

Անրադառնալ հայելուն:

Անրադառնալ ջրերին:

Անրադառնալ ապակուն:

Հայոց լեզու

Գործնական քերականություն

Գոյականի հոլովումը

1. Երկինք և մարդ բառերի տրված բառաձևերը տեղադրի´ր հոլովման աղյուսակում:

                Ուղղական-երկինք(ը), մարդ(ը)

Սեռական-մարդու, երկնքի

                Տրական-մարդու(ն), երկնքի(ն)

Հայցական-երկինք, մարդուն

                Բացառական-երկնքից, մարդուց

                Գործիական-մարդով, երկնքով

                Ներգոյական-Երկնքում

2.Ընկեր, սրճարան գոյականները հոլովի´ր: Ի՞նչ հարցի է պատասխանում հոլովներից յուրաքանչյուրը:

Ընկեր-ընկեր, ընկերոջ, ընկերոջը, ընկերոջը, ընկերոջից, ընկերոջով:

Սրճարան-սրճարան, սրճարանի, սրճարանի(ն), սրճարան, սրճարանից, սրճարանով:

Գրականություն

Սպիտակ ջրաշուշանը

Ամերիկյան հնդիկների հեքիաթներից 

Վաղուց,  շատ  վաղուց,  երբ  դեռ  թմբուկները  պատերազմ  չէին  գուժել  հնդիկներին,  պրերիայի  եզրին  մի  գեղեցիկ  գյուղակ  կար։  Այնտեղ  տղամարդիկ  վաղ  առավոտյան  որսի  էին  գնում  և  երեկոյան  տուն  վերադառնում  հարուստ  պաշարով․  կանայք  ուտելիք  էին  պատրաստում,  կար  անում,  իսկ  երեխաները  արևածագից  մինչև  արևմուտ  խաղ  էին  անում։  Բոլորն  էլ  երջանիկ  էին  և  համերաշխ։

Ցերեկները  երկար  ժամանակ  Արևը  փայլում  էր  և  ժպտում  կարմրամորթների  դեմքերին,  անձրև  թափվում  էր  միայն  այն  ժամանակ,  երբ  պետք  էր  լինում  թարմացնել  ձորերի,  գետերի,  լճերի  ջրերը  և  զովացնել  ծառերն  ու  ծաղիկները:

Բայց  տեսեք,  թե  հետո  ինչ  պատահեց․

Աստղերը,  որ  փայլում  էին  ճամբարի  վերևում,  լսեցին  հնդիկների  մասին  և  որովհետև  նրանց  լույսը  շատ  էր  աղոտ  ու  երկիր  չէր  հասնում,  խնդրեցին  իրենց  առաջնորդին՝  Լուսնին,  որ  թույլ  տա  իրենց  իջնել  և  գյուղ  գնալ։

Գիշերային  երկնքի  առաջնորդին՝  Լուսինին,  դուր  չէր  գալիս,  որ  իր  մարդիկ՝  աստղերը,  թափառում  են  ամբողջ  գիշեր  և  վաղ  առավոտյան  անկողին  մտնում,  ինչպես  Առավոտյան  աստղը։  Երբ  այդպիսի  դեպք  էր  պատահում,  նա  ընդհարվում  էր  Արևի  հետ։  Բայց  այդ  գիշեր  նա  արտակարգ  լավ  տրամադրության  մեջ  էր  և  չմերժեց  նրանց  խնդրանքը։  Աստղերն  աշխույժ  ծիծաղելով  և  շատախոսելով  սկսեցին  պատրաստվել  ճամփորդելու  և  ուշք  չդարձրին  այն  խելացի  խորհուրդներին,  որ  Լուսինը  տվեց  իրենց։

―  Դուք  կարող  եք  գնալ  ուր  ուզում  եք,  բայց  զգուշացեք,  որ  հանկարծ  չիջնեք  գետնին։  Եթե  իջնեք  գետին,  դուք  այնտեղ  կմնաք  և  հաջորդ  օրը  Արևը  ձեզ  կայրի,  կսպանի,  որովհետև  նրա  ճառագայթները  ճակատագրական  են  մեզ  համար։

Աստղերը  գնացին։  Նրանց  բախտից  այդ  գիշեր  Լուսինը  կլոր  էր,  այլապես  կկորցնեին  ճանապարհը։  Վերջապես  հասան  հնդիկների  ճամբարը  և  սկսեցին  բոլոր  կողմերից  դիտել։  Հնդիկները  քնած  էին,  միայն  մի  փոքր  տղա,  որ  ապրում  էր  ճամբարի  ծայրին,  դեռ  արթուն  էր։  Տարօրինակ  շշնջոցներ  լսելով,  նա  լարեց  ուշադրությունը  և  իր  վրանի  տանիքի  լուսամուտից  դուրս  նայեց։  Մի  պահ  նրա  սիրտը  կանգ  առավ  տեսածից․  Ինչքա՜ն  շատ  աստղեր  կան  և  ինչքա՜ն  մոտիկ։  Նա  իսկույն  մագլցեց  վեր,  դեպի  վրանի  ծայրը  և  սյունը  շարժեց,  որ  լավ  տեսնի։  Սյունը  դեմ  առավ  ինչ  որ  բանի  և  շրը՜մփ,  վայր  ընկավ։  Աստղը  ցածրից  էր  անցնում,  ուղիղ  վրանի  վրայից,  այդ  պատճառով  ընկավ  գետին  և  իսկույն  դարձավ  մի  գեղեցիկ,  ողբացող  աղջիկ։

―  Տես,  թե  ի՜նչ  արիր,―  հանդիմանեց  նա  տղային,―  ես  այլևս  չեմ  կարող  իմ  քույրերի  հետ  վերադառնալ  և  հենց  որ  լույսը  բացվի,  Արևի  ճառագայթները  կգտնեն  ինձ,  և  ես  կմեռնեմ։

Տղան  ապշահար  նայում  էր  նրան։  Այդ  ընթացքում  աստղերն  արդեն  հասկացել  էին,  թե  ինչ  է  տեղի  ունեցել  և  խուճապահար  ետ  էին  թռչում,  գիտակցելով,  որ  անկարող  են  օգնել  իրենց  տարաբախտ  քրոջը։

Արցունքները  առատորեն  հոսում  էին  սիրուն  աղջկա  աչքերից։  Տղան  խղճահարվեց։

―  Ես  քեզ  կօգնեմ,―  ասաց  նա,―  ցերեկը,  երբ  Արևը  դուրս  գա,  ես  քեզ  կթաքցնեմ  իմ  վրանում  և  նա  չի  կարողանա  քեզ    գտնել։  Բայց  հետո՞  ինչ  կանենք։

―  Եթե  ես  կարողանամ  իմ  գոյությունը  պահպանել  ցերեկը,  երեկոյան  կդառնամ  ծաղիկ  և  կգնամ  կապրեմ  մի  բարձր  ժայռի  կատարին,  որտեղից  կկարողանամ  նայել  ձեր  ժողովրդին,  որովհետև  ինձ  դուր  է  եկել  ձեր  կյանքը։

Նրանք  վարվեցին  այնպես,  ինչպես  որոշել  էին։  Տղան  ամբողջ  օրը  տանը  մնաց  և  ջանք  չխնայեց,  որ  ամենաթույլ  և  ամենահետաքրքրասեր  ճառագայթն  անգամ  հանկարծ  չթափանցի  վրանի  ներսը։  Հենց  որ  օրը  վերջացավ,  աղջիկն  իսկույն  թռավ  ծխնելույզի  օդանցքից  և  շտապեց  տեղ  գտնել  բարձր  ժայռի  վրա,  և  նրա  կատարին  հաջորդ  օրն  անմիջապես  մի  գեղեցիկ  սպիտակ  վարդ  բուսնեց։

Բոլոր  հնդիկները  հիանում  էին,  երբ  տեսնում  էին  գեղեցիկ  ծաղիկը,  միայն  տղային  էր  հայտնի,  որ  դա  այն  փոքրիկ  աստղն  է,  որին  նա  պահեց  իր  վրանում  և  պահպանեց  Արևի  սպանիչ  ճառագայթներից։

Շուտով  աղջիկը  ձանձրացավ  մենակությունից:  Թեև  նա  գյուղին  նայում  էր  հեռվից  և  տեսնում  ճամբարի  կյանքը,  բայց  ոչ  ոք  չէր  կարող  մագլցել  ժայռը  և  զրուցել  նրա  հետ։  Երբեմն-երբեմն  նրան  ընկերակցում  էին  այն  թռչունները,  որոնց  բույնը  այդ  կողմերում  էր։

Այսպես,  նրա  մոտ  զրուցելու  եկավ  մի  փոքրիկ  ցախսարեկ։

―  Ես  այնպես  մենակ  եմ  այստեղ,―  գանգատվեց  սպիտակ  վարդը,―  կարոտ  եմ  մարդկային  ընկերակցության։  Եթե  կարողանայի  պրերիայում  ապրել,  շատ  լավ  կլիներ։

―  Եթե  այդ  է  ցանկությունդ,  ես  կարող  եմ  օգնել,―  պատասխանեց  փոքրիկ  թռչնակը,―  միայն  մի  փոքր  թեքիր  գլուխդ,  որ  քեզ  կտուցովս  վերցնեմ։

Վարդը  հնազանդ  թեքեց  գլուխը.  ցախսարեկը  կտուցով  վերցրեց  նրան  և  դեպի  պրերիա  թռավ։

Պրերիայում  կյանքն  ավելի  ուրախ  էր։  Հնդիկները,  ինչպես  և  զանազան  կենդանիներ,  այցելում  էին  սպիտակ  վարդին։  Բայց  մի  օր  հանկարծ  առավոտյան  վաղ  սարսափելի  ձայներ  լսվեցին։

―  Շտապե՜ք,  շտապե՜ք,―  գոռում  էին  այս  ու  այն  կողմից,―  պետք  է  թաքնվել,  գոմեշի  նախիրն  է  գալիս։

Բոլորը  վազեցին  և  թաքնվեցին՝  ով  որտեղ  կարող  էր։  Շուտով  հորիզոնում  փոշու  հսկայական  ամպ  հայտնվեց,  որը  աստիճանաբար  ավելի  ու  ավելի  մոտեցավ։  Սպիտակ  վարդը  ահաբեկված  գլուխը  թաքցրեց  տերևների  մեջ,  որոնք  սարսափից  լայնացել  էին։  Նախիրն  անցավ  մրրիկի  պես։  Հազարավոր  սմբակներ  այնպիսի  աղմուկ  էին  բարձրացրել,  որ  կարծես  ամպրոպ  ճայթեց։

Երբ  վերջապես  ամեն  ինչ  խաղաղվեց,  սպիտակ  վարդը  գաղտագողի  դուրս  նայեց  տերևների  արանքից։  Պրերիան  բոլորովին  ամայի  էր  դարձել,  և  կյանքի  նշույլ  անգամ  չկար։

―  Ես  չեմ  կարող  այստեղ  մնալ  և  այսքան  փորձություններ  տանել,―  ասաց  աստղն  ինքն  իրեն,―  ավելի  լավ  է՝  տեղափոխվեմ  լճի  վրա  և  այնտեղ  ապրեմ։

Նա  պոկվեց  գետնից  և  շատ  չանցած  ներքևում  երևաց  փայլող  լճի  մակերեսը։  Նա  ցած  իջավ  և  մակույկի  նման  հանդարտ  սահեց  լճի  վրայով։

Հաջորդ  օրը  վաղ  առավոտյան,  երբ  հնդիկները  անցնում  էին  լճի  մոտով,  զարմանքով  նկատեցին,  որ  ջրի  երեսին  սպիտակ  ծաղիկներ  կան։

―  Գիշերային  աստղերը  ծաղիկներ  են  թողել,―  ասացին  երեխաները,  բայց  խելահաս  մարդիկ  թափահարեցին  գլուխները  և  ասացին,  որ  դա  սպիտակ  աստղն  է  իջել  մեզ  մոտ։  Նրանք  ճիշտ  էին։

Այդ  օրվանից  աստղն  ապրում  է  լճի  վրա  սպիտակ  ջրաշուշանի  տեսքով,  և  հնդիկները    Սպիտակ  ծաղիկ  են  կոչում  նրան։

Առաջադրանքներ


Ա) Ո՞րն է հեքիաթի  արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք։ Որոնք չեք ընտրում, հիմնավորե՛ք՝ ինչո՛ւ չեք ընտրում։

Սյուժեն հետաքրքիր է։

Ես չընտրեցի այս կետը, որովհետև ինձ համար սյուժեն հետաքրքիր չէր, ինձ համար հետաքրքիր էր միայն պատմելու ոճը:

Պատկերավորման միջոցները շատ են։

Ես նշեցի այս կետը, որովհետև իմ կարծիքով բնությունը շատ մանրամասն էր նկարագրված:

Արտահայտված գաղափարը հետաքրքիր է։

Ես նշեցի այս կետը, որովհետև գաղափարը հետաքրքիր տեսքով էր ներկայացված, ինձ համար անսովոր ձևով:

Պատմելու ոճը հետաքրքիր է։

Ես նշեցի այս կետը, որովհետև ինձ համար գրավիչ էր պատմելու ձևը:

Հեքիաթի կերպարները ամբողջական են և համոզիչ։

Ես նշեցի այս կետը, որովհետև կերպարները նշված էին, և ամեն մեկը ինչ-որ դեր ունի:

Հեքիաթում տեղեկատվություն կա հդկացիների կյանքից։

Ես նշեցի այս կետը, որովհետև այնտեղ նկարագրվում է՝ինչպես են ապրում հնդիկները:

Հերոսները անձնավորված են, և դա հետաքրքիր է դարձնում հեքիաթը։

Ես նշեցի այս կետը, որովհետև բոլոր կերպարների անունները կային:

Բ) Սա պատմություն էր ջրաշուշանի մասին։ Օգտագործելով պատկերավորման միջոցներ՝  մի այլ պատմությո՛ւն հորինեք բնության որևէ երևույթի, ծառի, ծաղկի, կենդանու, թռչունի կամ  ինչի մասին ուզում եք։

Ջուր

Գրականություն

Ջուր

Օրերից մի օր, երկրի վրայի գտնվող ամբողջ ջուրը գոլորշիանում է, և բարձրանում է սև տիեզերք, բայց անձրևի տեսքով ետ չի վերադառնում, ինչպես լինում է միշտ: Սկսվեց շատ դժվար ժամանակաշրջան, որովհետև ջուրը մարդկանց համար կարևոր է: Բոլոր մարդիկ սկսեցին, քիչ շարժվել, որպեսզի ջրի քիչ կարիք ունենան: Բոլոր մարզաձևերը արգելվեցին, բացի շախմատից, որովհետև սպորտով զբաղվելիս մարդիկ շարժվում են, և ավելի շատ են ուզում ջրով հագենալ: Դժվարություններից մեկը այն էր, որ ջուրը գոլորշիացել էր շոգ եղանակից, իսկ շոգ եղանակին մարդը ավելի շատ է ուզում ջուր խմել: Ծառերը և բույսերը չորացան, և մարդիկ ունենում են բերքի կարիք նույնպես: Քանի որ կենդանիներն էլ են ջուր խմում, բոլոր կենդանիները շուտով մահանում են, և կենդանիները մահանում են: Բայց, չգիտես ինչու, մարդիկ դեռ կարողանում են ապրել, բայց դժվարությամբ: Մարդկանց բնակչությունը նույնպես քչանում է ջրի պակասից: Աշխարհի բոլոր երկրները միավորվում են, և փորձում են ճանապարհներ գտնել, որպեսզի երկրի վրա նորից լինի ջուր: Բայց ամեն ինչ անիմաստ էր, և ոչ մի բան նրանց մոտ չէր ստացվում: Եվ վերջապե՜ս, օրերից մի օր ինչ-որ կախարդությամբ տիեզերքից այն գոլորշացված ջուրը անձրևի տեսքով թափվում է: Ծովերը, լճերը, գետերը և օվկիանոսները նորից լցվում են ջրով: Մի քանի տասնյակ տարիների ընդացքում մարդիկ նորից վերականգնվում են: Անտառները վերականգնվում են, մահամերձ հիվանդ մարդիկ առողջանում են, մարզաձևերը վերականգնվում են, իսկ գիտնականները կարողանում են գրեթե բոլոր կենդանիներին վերականգնել: Եվ այսպես, դժվար տարիներից և փորձություններից հետո, մարդիկ սկսում են ապրել ուրախ և առողջ:

Պատմություն

Նոյեմբեր ամսվա պատմության հաշվետվություն

Աշխարհի 7 հրաշալիքները

Պատմություն

ՀԻՆ ՄԻՋԱԳԵՏՔԻ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒՑՅՈՒՆԸ

Բաբելոնի հին թագավորությունը

Ֆիլմ

Եգիպտոս

Նեֆերտիտին եւ առեղծվածային Միտանի պետությունը

Ռամզես երկրորդ

Հետաքրքիր փաստեր եգիպտոսի մասին

Մենք նոյեմբեր ամսին անցել ենք մի քիչ քաղաքակրթություն, պատրաստել ենք պրեզենտացիա եգիպտոսի քաղաքակրթության հետ կապված: Նաև ուսումնասիրել ենք Եգիպտոսը, Ռամզես 2-րդին, և մի քիչ խեթական պետության մասին: Հիմա անցնում ենք Չինաստանը, Հնդկաստանը և Աքեմենյան պետությունը: Անցել ենք Միջագետքի և Եգիպտոսի քաղաքակրթությունները: Միջագետքի երկրներից հիմնականում ուսումնասիրել ենք շումերները: Նաև սովորել ենք վերոհիշյալ երկրների գրի, գրականության և արվեստի մասին: Ես ինձ կգնահատեի 9 կամ 10, որովհետև ակտիվ մասնակցում էի դասարանում ընթացող քննարկումներին, և ունեմ բլոգս շատ նյութեր:

Պատմություն

Հետաքրքիր փաստեր եգիպտոսի մասին

1. Հին եգիպտացիներն, ունենալով սոցիալական բարձր մակարդակ, կեղծամներ էին կրում: Երկար մազեր բնակչության միայն ամենացածր խավերն ունեին, իսկ երբեմն էլ նրանք ծամերը հյուսում էին: Երեխաների սանրվածքը բավական անսովոր էր. 12 տարեկանից փոքր երեխաների մազերն ամբողջությամբ ածիլում էին` թողնելով միայն մեկ հյուս: Որքան էլ զարմանալի լինի, այդ միջոցները լիովին արդարացված էին. դա արվում էր լվերի ու ոջիլների դեմ պայքարելու համար:

2. Հին Եգիպտոսում յուրաքանչյուր տաճար հագեցած էր փարավոնի համար հատկացված հատուկ վայրով: Հենց այդ վայրից էր նա ծառայություն մատուցում: Բայց ոչ բոլոր տաճարներում էր փարավոնը լինում: Նման դեպքերում նրա տեղը զբաղեցնում էր տաճարի քահանայապետը:

3. Հին Եգիպտոսում կոսմետիկ միջոցներ օգտագործել են ոչ միայն մարդկության գեղեցիկ կեսը, այլեւ ուժեղ սեռի ներկայացուցիչները: Հին Եգիպտոսի բնակիչները կուրորեն հավատում էին, որ դիմահարդարումն ունի բուժիչ հատկություններ: Աչքերի գունաներկն, օրինակ, կապարից ու պղնձից էր պատրաստվում: Պղնձի ներկը կանաչ գույն ուներ, իսկ կապարը` սեւ: Առաջին հերթին դիմահարդարումը նախատեսված էր որպես պաշտպանություն` արեւի ուղիղ ճառագայթներից, հետո միայն՝ որպես զարդարանքի միջոց:

4. Հին Եգիպտոսի փարավոնները երբեք եւ ոչ մեկին թույլ չէին տալիս տեսնել իրենց մազերը: Դրանք թաքցնելու համար նրանք թագ էին դնում կամ էլ մազերը ծածկում էին «նեմեզ» կոչվող թաշկինակով:

5. Ջոսեր փարավոնի աստիճանավոր բուրգը, որը վեր է խոյացել մ.թ.ա. մոտ 2600 թվականին, համարվում է Եգիպտոսում կառուցված առաջին բուրգը:

6. Հին Եգիպտոսում մշակույթն առանձնանում էր հողարկավորության բարդ ծիսակարգերով: Մահացած մարդուն զմռսելը դրա հիմնական մասն էր: Ուղեղը դուրս էր հանվում ռունգերի միջով, ապա մարմնից հանվում էին բոլոր ներքին օրգանները, որից հետո դրանք տեղադրում էին առանձին հատուկ սափորների մեջ: Իր նախնական դիրքում միայն սիրտն էր մնում: Հին եգիպտացիները հաստատապես հավատում էին, որ մարդու սրտում է գտնվում նրա հոգին:

7. Հին Եգիպտոսում տղամարդիկ եւ կանայք օրենքների առջեւ հավասար էին: Սեռերի հավասարությունը պահպանվում էր նաեւ Եգիպտոսի քաղաքական կյանքում: Սակայն տղամարդկանց սոցիալական կարգավիճակը շատ ավելի բարձր էր, քան կանանցը:

8. Մարմիններն ընդմիշտ պահել եւ դրանք անդրշիրիմյան կյանքի համար պատրաստել հին եգիպտացիները սկսել են մ.թ.ա. մոտ 3400 թվականից սկսած: Սա հնարավոր է դարձել զմռսման` մումիֆիկացման շնորհիվ: Այսպիսի արվեստի համար սահմանված գումարը որոշվում էր ըստ հանգուցյալի հարստության եւ թե սոցիալական որ աստիճանի վրա էր նա գտնվել: Եթե մահացածը նշանավոր մարդ էր, ապա զմռսման գործընթացը տեւում էր 70 օր: Շնորհիվ սրա փարավոնների մումիաները վերապրել են հազարամյակներ:

9. Զինվորները Հին Եգիպտոսում հանդես էին գալիս ոչ միայն որպես պաշտպաններ, այլեւ կատարում էին ներքին ոստիկանական ուժերի անմիջական պարտականությունները: Հենց նրանք էին հավաքագրում հարկերը:

10. Աշխարհում առաջին կտակ նույնպես գրվել է Եգիպտոսում:

11. Մենք բոլորս գիտենք, որ գինու արվեստի նախնիները ֆրանսիացիներն են: Սակայն քչերը գիտեն, որ գինու առաջին մառանը հայտնաբերվել է հենց Եգիպտոսում: Բացի այդ` հին եգիպտացիներն առաջիններն էին, որ գինի են պատրաստել:

12. Վարակիչ հիվանդությունների բուժման ընթացքում նրանք օգտագործում էին կեղտոտ արտադրանք, ինչպես նաեւ հող:

13. Հին Եգիպտոսում մայրը ընտանիքի ղեկավարն էր: Ավելին, նույնիսկ տոհմը կառավարել է մայրը:

14․ Նախքան ինքնասպանություն գործելը, Կլեոպատրան փորձարկեց մի քանի թունավոր նյութեր ստրուկների վրա:

15․ Երկրի վրա առաջին մարդիկ, ովքեր հարսանեկան մատանիներ են կրել, եգիպտացիներ են: Այս սովորությունը հետագայում վերցրեցին նրանցից հույները և հռոմեացիները:

16․ Եգիպտացիները մշակել են փոստային ծառայություն: Նրանք նամակներ են ուղղել անհրաժեշտ հասցեին, սոված աղավնիների օգնությամբ:

17․ Հին Եգիպտոսում է աշխարհի առաջին պաշտոնական վկայությունը ստեղծվել: Նրա հեղինակն է փարավոն Խաֆրիի որդիներից մեկը: Փաստաթուղթը գրվել է մոտավորապես 2601 թ.-ին՝ Ք․ա։

18․ Հին եգիպտացիները երբեք չեն նշել իրենց ծննդյան օրերը: Որն է պատճառը, դեռ հայտնի չէ:

19․ Եգիպտացիների հիմնական կերակուրը հացն էր, իսկ խմիչքը՝ գարեջուրը: Հարուստների գերեզմաններում մշտապես տեղադրվում էին գարեջուրի տուփեր, որպեսզի նրանք այս խմիչքի պակասը չզգան:

20․ Հայտնի փարավոն Ռամզես II-ը, երկիրը գրեթե յոթանասուն տարի կառավարել է (1279-1213 թթ. Ք․ա): Այս ժամանակահատվածում եգիպտացիների մի քանի սերունդներ կարողացան փոխվել: Հետևաբար, նրանք անկեղծորեն հավատում էին, որ իրենց կառավարիչը անմահ է: