Մայրիկիս ընտրությունն էր, որ ես դառնամ սեբաստացի: Նա այդպիսի որոշում կայացրեց, որովհետև նրա կարծիքով մեր դպրոցում այնպես էին անում, որ երեխան մտածի, որ իր երևակայության սահմանները մեծանա: Նաև նրա կարծիքով, մեր դպրոցում հարգում են սովորողներին, հաշվի են առնում նրանց կարծիքը: Նաև նրան դուր եկավ այն, որ սեբաստացիները շատ են աշխատում համակարգչով: Բայց մեր ընտանիքում միայն ես չէ, որ սեբաստացի եմ, այլ նաև իմ փոքրիկ եղբայրը: Մայրիկս հաճախ է շեշտում, որ այդպիսի ընտրություն է կայացրել, իսկ ես և իմ եղբայրս ուրախ ենք այդ ընտրության համար:
День: 11 ноября 2023
Չկա ավելի սարսափելի անապատ, քան կյանքն առանց ընկերների
Իմ կարծիքով, կյանքն առանց ընկերների շատ սարսափելի անապատ է, բայց իմ կարծիքով կա ավելի սարսափելի անապատ: Եվ այդ սարսափելի անապատը՝ կյանքն է առանց հարազատների: Բայց այս տեքստում ես կխոսեմ առաջին անապատի մասին: Ես այդ սարսափելի անապատում եղել եմ, և հաստատ գիտեմ թե ինչ դժվար է անցնել այդ անապատը: Հարազատները քո կողքն են միայն տանը, բայց հազվադեպ է, երբ նրանք քո կողքն են լինում դպրոցում, բակում և այլ տեղերում: Եվ այդ վայրերում քո թիկունքում կանգնում են քո ընկերները, բայց եթե դու այդ սարասափելի անապատի միջով ես անցնում, ուրեմն դու մենակ ես, և չես կարող ինչ-որ մեկի վրա հենվես: Բայց վաղ թե ուշ, այդ սարսափելի անաապատը ավարտվում է, և քո ընկերները վերադառնում են, կամ էլ դու ձեռք ես բերում նոր ընկերներ: