Պատմություն

Հետաքրքիր փաստեր եգիպտոսի մասին

1. Հին եգիպտացիներն, ունենալով սոցիալական բարձր մակարդակ, կեղծամներ էին կրում: Երկար մազեր բնակչության միայն ամենացածր խավերն ունեին, իսկ երբեմն էլ նրանք ծամերը հյուսում էին: Երեխաների սանրվածքը բավական անսովոր էր. 12 տարեկանից փոքր երեխաների մազերն ամբողջությամբ ածիլում էին` թողնելով միայն մեկ հյուս: Որքան էլ զարմանալի լինի, այդ միջոցները լիովին արդարացված էին. դա արվում էր լվերի ու ոջիլների դեմ պայքարելու համար:

2. Հին Եգիպտոսում յուրաքանչյուր տաճար հագեցած էր փարավոնի համար հատկացված հատուկ վայրով: Հենց այդ վայրից էր նա ծառայություն մատուցում: Բայց ոչ բոլոր տաճարներում էր փարավոնը լինում: Նման դեպքերում նրա տեղը զբաղեցնում էր տաճարի քահանայապետը:

3. Հին Եգիպտոսում կոսմետիկ միջոցներ օգտագործել են ոչ միայն մարդկության գեղեցիկ կեսը, այլեւ ուժեղ սեռի ներկայացուցիչները: Հին Եգիպտոսի բնակիչները կուրորեն հավատում էին, որ դիմահարդարումն ունի բուժիչ հատկություններ: Աչքերի գունաներկն, օրինակ, կապարից ու պղնձից էր պատրաստվում: Պղնձի ներկը կանաչ գույն ուներ, իսկ կապարը` սեւ: Առաջին հերթին դիմահարդարումը նախատեսված էր որպես պաշտպանություն` արեւի ուղիղ ճառագայթներից, հետո միայն՝ որպես զարդարանքի միջոց:

4. Հին Եգիպտոսի փարավոնները երբեք եւ ոչ մեկին թույլ չէին տալիս տեսնել իրենց մազերը: Դրանք թաքցնելու համար նրանք թագ էին դնում կամ էլ մազերը ծածկում էին «նեմեզ» կոչվող թաշկինակով:

5. Ջոսեր փարավոնի աստիճանավոր բուրգը, որը վեր է խոյացել մ.թ.ա. մոտ 2600 թվականին, համարվում է Եգիպտոսում կառուցված առաջին բուրգը:

6. Հին Եգիպտոսում մշակույթն առանձնանում էր հողարկավորության բարդ ծիսակարգերով: Մահացած մարդուն զմռսելը դրա հիմնական մասն էր: Ուղեղը դուրս էր հանվում ռունգերի միջով, ապա մարմնից հանվում էին բոլոր ներքին օրգանները, որից հետո դրանք տեղադրում էին առանձին հատուկ սափորների մեջ: Իր նախնական դիրքում միայն սիրտն էր մնում: Հին եգիպտացիները հաստատապես հավատում էին, որ մարդու սրտում է գտնվում նրա հոգին:

7. Հին Եգիպտոսում տղամարդիկ եւ կանայք օրենքների առջեւ հավասար էին: Սեռերի հավասարությունը պահպանվում էր նաեւ Եգիպտոսի քաղաքական կյանքում: Սակայն տղամարդկանց սոցիալական կարգավիճակը շատ ավելի բարձր էր, քան կանանցը:

8. Մարմիններն ընդմիշտ պահել եւ դրանք անդրշիրիմյան կյանքի համար պատրաստել հին եգիպտացիները սկսել են մ.թ.ա. մոտ 3400 թվականից սկսած: Սա հնարավոր է դարձել զմռսման` մումիֆիկացման շնորհիվ: Այսպիսի արվեստի համար սահմանված գումարը որոշվում էր ըստ հանգուցյալի հարստության եւ թե սոցիալական որ աստիճանի վրա էր նա գտնվել: Եթե մահացածը նշանավոր մարդ էր, ապա զմռսման գործընթացը տեւում էր 70 օր: Շնորհիվ սրա փարավոնների մումիաները վերապրել են հազարամյակներ:

9. Զինվորները Հին Եգիպտոսում հանդես էին գալիս ոչ միայն որպես պաշտպաններ, այլեւ կատարում էին ներքին ոստիկանական ուժերի անմիջական պարտականությունները: Հենց նրանք էին հավաքագրում հարկերը:

10. Աշխարհում առաջին կտակ նույնպես գրվել է Եգիպտոսում:

11. Մենք բոլորս գիտենք, որ գինու արվեստի նախնիները ֆրանսիացիներն են: Սակայն քչերը գիտեն, որ գինու առաջին մառանը հայտնաբերվել է հենց Եգիպտոսում: Բացի այդ` հին եգիպտացիներն առաջիններն էին, որ գինի են պատրաստել:

12. Վարակիչ հիվանդությունների բուժման ընթացքում նրանք օգտագործում էին կեղտոտ արտադրանք, ինչպես նաեւ հող:

13. Հին Եգիպտոսում մայրը ընտանիքի ղեկավարն էր: Ավելին, նույնիսկ տոհմը կառավարել է մայրը:

14․ Նախքան ինքնասպանություն գործելը, Կլեոպատրան փորձարկեց մի քանի թունավոր նյութեր ստրուկների վրա:

15․ Երկրի վրա առաջին մարդիկ, ովքեր հարսանեկան մատանիներ են կրել, եգիպտացիներ են: Այս սովորությունը հետագայում վերցրեցին նրանցից հույները և հռոմեացիները:

16․ Եգիպտացիները մշակել են փոստային ծառայություն: Նրանք նամակներ են ուղղել անհրաժեշտ հասցեին, սոված աղավնիների օգնությամբ:

17․ Հին Եգիպտոսում է աշխարհի առաջին պաշտոնական վկայությունը ստեղծվել: Նրա հեղինակն է փարավոն Խաֆրիի որդիներից մեկը: Փաստաթուղթը գրվել է մոտավորապես 2601 թ.-ին՝ Ք․ա։

18․ Հին եգիպտացիները երբեք չեն նշել իրենց ծննդյան օրերը: Որն է պատճառը, դեռ հայտնի չէ:

19․ Եգիպտացիների հիմնական կերակուրը հացն էր, իսկ խմիչքը՝ գարեջուրը: Հարուստների գերեզմաններում մշտապես տեղադրվում էին գարեջուրի տուփեր, որպեսզի նրանք այս խմիչքի պակասը չզգան:

20․ Հայտնի փարավոն Ռամզես II-ը, երկիրը գրեթե յոթանասուն տարի կառավարել է (1279-1213 թթ. Ք․ա): Այս ժամանակահատվածում եգիպտացիների մի քանի սերունդներ կարողացան փոխվել: Հետևաբար, նրանք անկեղծորեն հավատում էին, որ իրենց կառավարիչը անմահ է:

Հետաքրքիր փաստեր եգիպտոսի մասին: 1 комментарий

Оставьте комментарий