Հայոց լեզու

Ամփոփելով 2023-ը 

Հիմա արդեն դեկտեմբեր ամիսն է, և բոլորը մտածում են՝ես լա՞վ ամփոփեցի այս տարին, ինչի՞ հասա ես այս տարի, և ինչի՞ հասավ այս աշխարհը: Եվ, քանի որ ես նույնպես մարդ եմ, պարզ է, որ ես նույնպես այսպիսի հարցեր էի ինքս ինձ տալիս: Այս տեքստում ես կփորձեմ համառոտ ներկայացնել ինչի հասա ես այս տարի, իսկ հետո ինչի հասավ աշխարհը: Իմ կարծիքով ես, և իմ ընտանիքը հիանալի տարի ունեցանք, որովհետև մեծ եղբայրս ամուսնացավ, մեծ քույրս նշանադրվեց, ես և իմ փոքր եղբայրը գնացինք առաջին անգամ արտերկիր, և նա նույնիսկ այնտեղ մրցաշարի մասնակցեց: Ինչը վերաբերվում է անձամբ ինձ, ես շահեցի իմ առաջին գավաթը կառատեով, շատ մարդկանց հետ ծանոթացա, քաշ գցեցի, ուժեղացա, շատ գրքեր կարդացի և շատ բաներ սովորեցի: Իսկ ինչ վերաբերվում է աշխարհին, ես չեմ կարծում, որ աշխարհը կարող է լավ ամփոփել տարին: Այո, մարդիկ շատ լավ բաներ ստեղծեցին, օրինակ՝հայերը ուղարկեցին տիեզերք իրենց առաջին արբանյակը: Բայց եկեք չմոռանանք անթիվ-անհամար պատերազմները և զոհերը, որոնք կային ամբողջ աշխարհում, և ԼՂՀ-ում: Մենք բոլորս գիտենք, թե ինչ է եղել Ղարաբաղի հետ, և ես չեմ ուզում այդ ամենը կրկնեմ, մենք գիտենք որ հայերի համար այս տարին հիմնականում անհաջող տարի էր, ինչպես՛ քաղաքականությամբ, այդպես՛ էլ սպորտով: Հույսով եմ, որ մյուս տարի պատերազմները քիչ կլինեն, հայերի հաջողությունը մի քիչ կշատանա, և ինչու ոչ նաև իմ և իմ ընտանիքի…

Հայոց լեզու

Ուրբաթ համերգ

Ժամանակահատվածը՝ դեկտեմբերի 11-14

Մասնակիցներ՝ 6-7-րդ դասարանի սովորողներ,

Նպատակը՝ պատրաստվել ուրբաթ-համերգին, կարդալ, սովորել և ուսումնասիրել հայերեն երգերի բառերը, տեքստը։ 

Երգեր ՝

Բասեն բարի 

Բասեն բարի, Բասեն բարի, 

Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, 

Տղա՛, արի, բռնե, պարի,

 Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Նուբարի:

 Բասեն բարի, Բասեն բարի, 

Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, 

Աղջի, արի, բռնե, պարի, 

Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Նուբարի:

 Երկու գնա, երեք արի, 

Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի,

 Տղա, արի, բռնե, պարի, 

Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի, դոմբարի: 

Արի՝ խաղանք էս դոմբարին, 

Բասեն բարի, Բասեն բարի,

 Ինչքան ուրախ է էս տարին, 

Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի, դոմբարի:

Բացատրել բառերը՝

Բասեն – տեղանուն

Նուբար – տարվա առաջին պտուղը

դոմբարի – թմբուկի ձայն

Ներկայացնել ստեղծագործության բովանդակությունը։ 

Ստեղծագործության մեջ, մարդիկ ուրախանում և պարում են տարվա առաջին պտուղի համար:

Նոր տարի

Երնեկ թե այս նոր տարին

Վերջ տար հայի ցավերին,

Չարը կորչեր ու բարին

Բուն դներ մեր սրտերին:

Երնեկ թե այս նոր տարին

Ազատ շնչեր Հայաստան,

Եվ շուրջ Մասիս մեր սարին

Փայլեին արտ անդաստան:

Հայե՛ր, երբեք չերկմտիք,

Կկատարվի այս ամեն,

Եթե իսպառ մենք հանենք

Փոքրոգություն մեր սրտեն:

Երնեկ թե այս նոր տարին

Վերջ տար հայի ցավերին,

Չարը կորչեր ու բարին

Բուն դներ մեր սրտերին:

Երնեկ թե այս նոր տարին

Ազատ շնչեր Հայաստան,

Եվ շուրջ Մասիս մեր սարին

Փայլեին արտ անդաստան:

1. Մգեցված բառերը բացատրիր։ 

արտ անդաստան-արտ և անդաստան

չերկմտիք – չկասկածել

Փոքրոգություն – նեղսրտություն

2. Ո՞վ է այս ստեղծագործության հեղինակը։ Փնտրի՛ր համացանցում։ 

Այս ստեղծագործության հեղինակը Ռուբեն Հախվերդյանն է: