Հայոց լեզու

Գործնական քերականություն

1. . Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով:

Երբեմն ծովում լույս է դուրս գալիս: Այն դիտվում է մակերեսային տաք ջրերի՝ ալիքների կապտականաչավուն լուսարձակման տեսքով: Ծովային լուսարձակման գլխավոր աղբյուրը միաբջիջ օրգանիզմներն են, որոնք ինչպես բույսերը, այնպես էլ կենդանիները հատկություն ունեն: Նրանք արևի էներգիան լուսային էներգիայի վերածելու բացառիկ ունակություն ունեն: Քիմիական բարդ ռեակցիաների հետևանքով առաջանում է «սառը» լուսարձակում, որը չի ուղեկցվում ջերմության արտադրությանը:

2. Գտի´ր  Ա և Բ խմբերի բառերի բոլոր  հնարավոր  կապակցությունները:

Ա. Փարվել, գրկել, բռնել:

Բ. Թևը, երեխային, թևին, աղջկան, գլուխը, Արային, գլխին, Լուսինեին, մազերը, մորը, մազերին, գեղեցկուհուն:

Ա խմբի գործողությունները կարելի է կատարել Բ խմբի գոյականներով:

Օրինակ՝ գրկել երեխային, փարվել թևին և այլն:

3. Գտի´ր  Ա և Բ խմբերի բառերի բոլոր  հնարավոր  կապակցությունները:

Ա. Հպարտանալ, կարոտել, սիրել, մտաբերել:

Բ. Հողը, ծնողներին, ջուրը, ընկերներին, հողին, ընկերներով, հողով, քրոջը, ջրին, քրոջով, ջրով, հայրենիքը, արևը, արևին:

Ա խմբի գործողությունները կարելի է կատարել Բ խմբի գոյականներով:

Օրինակ՝ կարոտել ծնողներին, հպարտանալ ջրով և այլն:

Երկրաչափություն 7

Երկրաչափություն տնային 01.12.2023

Լրացուցիչ առաջադրանքներ՝ 151;153;155;157;159

Ա.

Բ.

Գ.

60:3=20դմ

Պատ.՛ 20դմ

180-63=117

Պատ.՛117օ

Հարաբերությունը կլինի մեկ:

Հնարավոր չէ պատասխանել, եթե սրունքից տարված լինի:

Հայոց լեզու

Գործնական քերականություն

1. Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով:

Նյու Յորքի բնակիչները զարմանքով դիտում էին 19-ամյա մի  ուսանողի, որը սիրալիր ժպիտով սեղմում էր մի մեծ հանրախանութ մտնող բոլոր այցելուների ձեռքերը: 
Այդ ձևով 8643-րդ հաճախորդին ողջունելուց հետո նա վեր պարզեց կապտած ձեռքը և բացականչեց.

-Ուռա´: Ռուզվելտի ռեկորդը գերազանցեցի:

Հավանաբար քչերին է հայտնի, որ 1907 թվականին Սպիտակ տան մի ընդունելության ժամանակ ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահը սեղմել էր 8513 մարդու ձեռք:

2. Կազմի՛ր բառակապակցություններ՝ հարցական դերանունները 
փոխարինելով գոյականներով:

Դավաճանել ո՞ւմ, ինչի՞ն:

Դավաճանել մարդուն:

Դավաճանել ժողովրդին:

Ուրանալ ո՞ւմ, ի՞նչ(ը):

3. Գտի´ր  Ա և Բ խմբերի բառերի բոլոր  հնարավոր  կապակցությունները:

Ա. Բացատրել, ներկել, կարոտել, մոռանալ:

Բ. Տատին, ընտանիքին, հորը, դասը, սխալը, մարդկանց, զանցանքը, ընտանիքը:

Ա և Բ խմբի բառերի վերջում կան վերջավորություններ:

4. Նախադասության միտքն այնպես 
արտահայտի´ր, որ ընդգծված բառը փակագծում տրված հոլովով լինի:

Գերմանիայի Շտրեբեկ գյուղում բնակիչները մոտ հազար տարի շախմատ են խաղում: (գյուղում) Հարյուր տարուց ավել է, ինչ աշակերտները պարտադիր քննություն են հանձնում, որի ժամանակ և´ շախմատի մասին գիտելիքներն են ստուգվում, և´ խաղալու կարողությունը (տարուց):

Փարիզում կայացած միջազգային մրցաշարի ժամանակ վերջին տեղը գրավեց 
Չեմպիոն ազգանունով անգլիացի մի շախմատիստ: (մրցաշարի, ազգանունով)

Սիրելի թիմը պարտվելու ամոթից փրկելու համար արգենտինացի 
ֆուտբոլասերները ընդմիջման ժամանակ դարպասների տակ ռումբ էին դրել: (թիմը) Այդպես, պայթյունի պատճառով, խաղը չեղյալ հայտարարվեց: (պատճառով, պայթյունի)

Պատմություն

Հին Հնդկաստանը և Չինաստանը

Հին Հնդկաստանը և Չինաստանը /էջ 37-39-ը պատմել, էջ 39-ի հարցերը գրավոր/

1.Ք.ծ.ա. II հազարամյակի վերջին Իրանական սարահարթից Հնդկաստան ներխուժեցին հնդեվրոպախոս ցեղեր, որոնք իրենց կոչում էին արիացիներ: Արիացիները հաստատվեցին Ինդոս և Գանգես գետերի հովիտներում: Նրանք արդեն կիրառում էին երկաթե զենքեր ու գործիքներ և հեշտությամբ հպատակեցրին տեղական բնակչությանը: Տեղացիների հետ չխառնվելու համար նրանք երկրի ողջ բնակչությանը բաժանեցին 4 դասի:

2. Հնդկաստանը գտնվում է Ասիա մայրցամաքի հարավում՝ համանուն թերակղզու վրա: Այստեղով են հոսում 2 խոշոր գետեր՝ Ինդոսը և Գանգեսը, որոնք ամռանը վարարում են և ողողում շրջակա տարածքը: Հնագույն ժամանակներում Հնդկաստանը բնակեցված էր դրավիդյան ցեղերով:Ք.ծ.ա. III հազարամյակում Ինդոս գետի հովտում առաջացան քաղաք– պետություններ: Բնակիչները կիրառում էին բրոնզե գործիքներ, զբաղվում էին արհեստներով, հողագործությամբ և անասնապահությամբ: Ք.ծ.ա. II հա- զարամյակի սկզբին այս քաղաքները մեզ անհայտ պատճառով կործանվեցին:

3.Եթե խոսքը Վարյանի մասին է ապա `վարնան (սանսկրիտ. բառացի՝ որակ, կարգ, ստորոգություն), տերմին հին Հնդկաստանի չորս հիմնական խավերը նշելու համար։

4. Ք.ծ.ա. 327 թ. Հնդկաստան ներխուժեց Ալեքսանդր Մակեդոնացու բանակը և նվաճեց մասնատված Հնդկաստանի արևմտյան մասը: Ազատագրական պայքարը գլխավորեց իշխան Չանդրահուպտան: Նրան հաջողվեց միավորել հյուսիսի իշխանությունները և Հնդկաստանից վտարել մակեդոնացիներին:Չանդրահուպտայի ստեղծած պետությունը հայտնի է Մաուրյան կայսրություն անունով: Այն իր հզորությանը հասավ Աշոկա (Ք.ծ.ա. 180-145) արքայի կառավարման տարիներին: Նա միավորեց Հնդկաստանի գրեթե ողջ տարածքը, զարգացան քաղաքները, արհեստներն ու առևտուրը:Ծովային առևտրական կապեր հաստատվեցին Բաբելոնի և Եգիպտոսի հետ:

5. Չինաստանը գտնվում է Ասիա մայրցամաքի արևելյան մասում: Չինաստանով են հոսում երկու մեծ գետեր` Հուանհեն և Յանցզին: Չինական քաղաքակրթությունը սկիզբ է առել Հուանհեի միջին հոսանքի շրջանում:Չինաստանի տարածքը բնակեցված էր իրար ազգակից բազմաթիվ ժողովուրդներով: Ք.ծ.ա. II հազարամյակի կեսին այստեղ առաջացան մի շարք քաղաք — պետություններ, տարածվեցին բրոնզե գործիքները:Ք.ծ.ա. XII դ. քաղաք–պետությունները միավորվեցին՝ կազմելով Չժոու պետությունը: Կառուցվեց ոռոգման ցանց, աճեց բերքատվությունը, ավելացավ բնակչությունը: Սակայն Ք.ծ.ա. V դ. Չինաստանը տրոհվեց 7 ինքնուրույն իշխանությունների:

6. Պայքարը երկիրը նորից միավորելու համար գլխավորեց Ցին իշխանությունը: Մոտ 20 տարի տևած պատերազմների արդյունքում Ցին Շի Հուանդի արքան վերամիավորեց երկիրը և հռչակվեց կայսր։ Մայրաքաղաք դարձավ Սյանան քաղաքը: Միավորված երկիրը այդուհետ սկսեցին անվանել Ցինաստան / Չինաստան:Պետության տարածքն ընդարձակվեց դեպի հարավ՝ մինչև Յանցզի գետը: Տարածում ստացան երկաթե գործիքները։ Հյուսիսային սահմանի վրա սկսվեց Մեծ պատի կառուցումը, որը պետք է երկիրը պաշտպաներ քոչվորների հարձակումից։ Մտցվեցին չափ ու կշռի միասնական համակարգ, միասնական դրամ, սահմանվեցին պետական հարկեր։ Տարածվեց պարտային ստրկությունը: Ցին Շի Հուանդիի մահից հետո երկրում համաժողովրդական ապստամբություն սկսվեց: Ճնշելով ժողովրդական ապստամբությունը՝ Ք.ծ.ա. 202 թ. իշխանության եկավ Հան դինաստիան: Նոր կայսրը ստիպված էր թեթևացնել հարկերը: Վերացվեց պարտային ստրկությունը, հողազուրկ գյուղացիները պետությունից հողաբաժիններ ստացան:

7. Հյուսիսային սահմանի վրա սկսվեց Մեծ պատի կառուցումը, որը պետք է երկիրը պաշտպաներ քոչվորների հարձակումից։ Մտցվեցին չափ ու կշռի միասնական համակարգ, միասնական դրամ, սահմանվեցին պետական հարկեր։ Տարածվեց պարտային ստրկությունը: Ցին Շի Հուանդիի մահից հետո երկրում համաժողովրդական ապստամբություն սկսվեց:

8. «Մետաքսի ճանապարհ»-ով փոխադրվող հիմնական ապրանքը չինական մետաքսն էր։ «Մետաքսի ճանապարհը» սկիզբ էր առնում կենտրոնական Չինաստանից և Լանչ-ժոուով անցնելով Դունխան՝ երկատվում էր: