Պատմություն

Հին Հնդկաստանը և Չինաստանը

Հին Հնդկաստանը և Չինաստանը /էջ 37-39-ը պատմել, էջ 39-ի հարցերը գրավոր/

1.Ք.ծ.ա. II հազարամյակի վերջին Իրանական սարահարթից Հնդկաստան ներխուժեցին հնդեվրոպախոս ցեղեր, որոնք իրենց կոչում էին արիացիներ: Արիացիները հաստատվեցին Ինդոս և Գանգես գետերի հովիտներում: Նրանք արդեն կիրառում էին երկաթե զենքեր ու գործիքներ և հեշտությամբ հպատակեցրին տեղական բնակչությանը: Տեղացիների հետ չխառնվելու համար նրանք երկրի ողջ բնակչությանը բաժանեցին 4 դասի:

2. Հնդկաստանը գտնվում է Ասիա մայրցամաքի հարավում՝ համանուն թերակղզու վրա: Այստեղով են հոսում 2 խոշոր գետեր՝ Ինդոսը և Գանգեսը, որոնք ամռանը վարարում են և ողողում շրջակա տարածքը: Հնագույն ժամանակներում Հնդկաստանը բնակեցված էր դրավիդյան ցեղերով:Ք.ծ.ա. III հազարամյակում Ինդոս գետի հովտում առաջացան քաղաք– պետություններ: Բնակիչները կիրառում էին բրոնզե գործիքներ, զբաղվում էին արհեստներով, հողագործությամբ և անասնապահությամբ: Ք.ծ.ա. II հա- զարամյակի սկզբին այս քաղաքները մեզ անհայտ պատճառով կործանվեցին:

3.Եթե խոսքը Վարյանի մասին է ապա `վարնան (սանսկրիտ. բառացի՝ որակ, կարգ, ստորոգություն), տերմին հին Հնդկաստանի չորս հիմնական խավերը նշելու համար։

4. Ք.ծ.ա. 327 թ. Հնդկաստան ներխուժեց Ալեքսանդր Մակեդոնացու բանակը և նվաճեց մասնատված Հնդկաստանի արևմտյան մասը: Ազատագրական պայքարը գլխավորեց իշխան Չանդրահուպտան: Նրան հաջողվեց միավորել հյուսիսի իշխանությունները և Հնդկաստանից վտարել մակեդոնացիներին:Չանդրահուպտայի ստեղծած պետությունը հայտնի է Մաուրյան կայսրություն անունով: Այն իր հզորությանը հասավ Աշոկա (Ք.ծ.ա. 180-145) արքայի կառավարման տարիներին: Նա միավորեց Հնդկաստանի գրեթե ողջ տարածքը, զարգացան քաղաքները, արհեստներն ու առևտուրը:Ծովային առևտրական կապեր հաստատվեցին Բաբելոնի և Եգիպտոսի հետ:

5. Չինաստանը գտնվում է Ասիա մայրցամաքի արևելյան մասում: Չինաստանով են հոսում երկու մեծ գետեր` Հուանհեն և Յանցզին: Չինական քաղաքակրթությունը սկիզբ է առել Հուանհեի միջին հոսանքի շրջանում:Չինաստանի տարածքը բնակեցված էր իրար ազգակից բազմաթիվ ժողովուրդներով: Ք.ծ.ա. II հազարամյակի կեսին այստեղ առաջացան մի շարք քաղաք — պետություններ, տարածվեցին բրոնզե գործիքները:Ք.ծ.ա. XII դ. քաղաք–պետությունները միավորվեցին՝ կազմելով Չժոու պետությունը: Կառուցվեց ոռոգման ցանց, աճեց բերքատվությունը, ավելացավ բնակչությունը: Սակայն Ք.ծ.ա. V դ. Չինաստանը տրոհվեց 7 ինքնուրույն իշխանությունների:

6. Պայքարը երկիրը նորից միավորելու համար գլխավորեց Ցին իշխանությունը: Մոտ 20 տարի տևած պատերազմների արդյունքում Ցին Շի Հուանդի արքան վերամիավորեց երկիրը և հռչակվեց կայսր։ Մայրաքաղաք դարձավ Սյանան քաղաքը: Միավորված երկիրը այդուհետ սկսեցին անվանել Ցինաստան / Չինաստան:Պետության տարածքն ընդարձակվեց դեպի հարավ՝ մինչև Յանցզի գետը: Տարածում ստացան երկաթե գործիքները։ Հյուսիսային սահմանի վրա սկսվեց Մեծ պատի կառուցումը, որը պետք է երկիրը պաշտպաներ քոչվորների հարձակումից։ Մտցվեցին չափ ու կշռի միասնական համակարգ, միասնական դրամ, սահմանվեցին պետական հարկեր։ Տարածվեց պարտային ստրկությունը: Ցին Շի Հուանդիի մահից հետո երկրում համաժողովրդական ապստամբություն սկսվեց: Ճնշելով ժողովրդական ապստամբությունը՝ Ք.ծ.ա. 202 թ. իշխանության եկավ Հան դինաստիան: Նոր կայսրը ստիպված էր թեթևացնել հարկերը: Վերացվեց պարտային ստրկությունը, հողազուրկ գյուղացիները պետությունից հողաբաժիններ ստացան:

7. Հյուսիսային սահմանի վրա սկսվեց Մեծ պատի կառուցումը, որը պետք է երկիրը պաշտպաներ քոչվորների հարձակումից։ Մտցվեցին չափ ու կշռի միասնական համակարգ, միասնական դրամ, սահմանվեցին պետական հարկեր։ Տարածվեց պարտային ստրկությունը: Ցին Շի Հուանդիի մահից հետո երկրում համաժողովրդական ապստամբություն սկսվեց:

8. «Մետաքսի ճանապարհ»-ով փոխադրվող հիմնական ապրանքը չինական մետաքսն էր։ «Մետաքսի ճանապարհը» սկիզբ էր առնում կենտրոնական Չինաստանից և Լանչ-ժոուով անցնելով Դունխան՝ երկատվում էր:

Оставьте комментарий