Գրականություն

Արծիվ

Բարձը՜ր, բարձը՜ր անմատչելի ժայռերում արծիվը հյուսել էր իր բունը։ Այնտեղ, ժայռի բարձունքին, մի պատռվածքում, մի ծերպում ծեփված կպած էր նա և սառը հողմից, հյուսիսի սառցեղեն շնչից նրան պաշտպանում էր ժայռը իր քարեղեն կրծքով։ Նա շինված էր ուռենու ոստերից ու փաթաթված-պատած ամուր ձիու մազով։ Մայր արծիվը խնամքով օթևան էր շինում իր սերնդի համար։ Եվ ջանում էր շինել հաստատուն, հարմար ու տաք։ Եվ նրա երեք փոքրիկ ճուտերը միանգամայն գոհ էին։ Նրանց համար դրանից լավ բուն աշխարհքումն էլ չկար։ Դեռ նոր ձվից դուրս եկած՝ իրարու սեղմ կպած նստած էին նրանք։ Հենց արևը ծագեց թե չէ՝ նրանք իրենց գլխիկները բնիցը դուրս հանեցին ու զարմացած նայեցին աստուծո աշխարհքին, և աշխարհքը նրանց թվաց հրաշալի։ Ներքևում հեռո՜ւ, հեռո՜ւ տարածվում էր անսահման տափակ հարթավայրը։ 

Միակե՜րպ, միակերպ․ միայն արմինայի փոքրիկ թփերն էին բծավորում նրա երեսը։ Երբեմն դաշտային ճագարներն ու շներն էին այստեղ-այնտեղ երևում ու թաքնվում սեզերում։ Եվ չէին հասկանում արծվի ճուտերը, թե ինչու էին իրենց սրտերը հուզվում ու թրթռում էն փոքրիկ վազող գազաններին տեսնելիս։ Հեռու հարավում հորիզոնի վրա երևում էր մի նեղ շերտ՝ մին բաց մոխրագույն, մին կապտավուն։ Սկզբում ձագուկները չէին իմանում, թե էն ինչ բան էր․ բայց երբ աչքները զորացավ ու կտրեց, տեսան, որ գետ էր։ Հենց այն գետիցն էր մայրը

նրանց համար համեղ ձուկը բերում։ Ուշի ուշով դիտում էին արծվիկներն ամեն բան իրենց շուրջը, ծանոթանում էին իրենց շրջապատող աշխարհքի հետ։ Երբ որ հոգնում էին բնությունը դիտելուց, թռած գալիս էր մայրը իրիկվան ընթրիքով։ Կուշտ–կուշտ ուտելուց հետո քաղցր քնում էին նրա թևերի տակ։

էսպես անցավ ժամանակն, ու մեծացան փոքրիկ արծվիկները։ Նրանցից մինը դուրս եկավ ամենից մեծն ու ամենից ուժեղը։ Նա խելոք էլ էր մյուսներից, շատ էր մտածում չորս կողմի ամեն բանի վրա ու միշտ հարցնում էր մորը, թե ինչ տեսակ տեղեր են, որ նա գնում է։ Մայր արծիվը պարծենում էր իր զավակով, հավատում էր, որ նա ժամանակին դառնալու էր ամենամեծն արծիվներից։ Ու տվեց նրան մեծ ռազմիկ արծվի անունը՝ Թառլան, և պատմում էր ամեն բան, ինչ որ տեսել կամ լսել էր իր կյանքում։

Մի անգամ էլ, երբ Թառլանը սովորել էր մագլցել ժայռերով, հասավ իր մորը, որ թևերը ծալած նստած էր բարձր, սրածայր ժայռի կատարին։ Մայրը չնկատեց նրա մոտենալը, անթարթ նայում էր հեռու։

— Մայրիկ,— ասավ Թառլանը,— պատմիր ինձ հայրիկի մասին։

Մայրիկը տխուր էր ու լուռ։

— Մայրի՛կ, պատմիր ինձ հայրիկի մասին,— կրկնեց Թառլանը։

— Լավ, իմ քաջ Թառլան,— խոսեց մայրը,— կպատմեմ քո հոր մասին։ Էնտեղ, ներքև մի արարած է ապրում, որ մարդ են ասում։ Չար ու կատաղի արարած է նա։ Ոչ մի շունչ կենդանի չի ազատվում նրա խստությունից։ Ումևէ կյանքից զրկելը նրանց մեջ համարվում է քաջագործություն։ Սպանելու համար նրանք մի զարմանալի գործիք ունին, որ զարկում է շատ հեռվից։ Մի անգամ ձեր հայրը որսից տուն էր վերադառնում։ Ես տեսա, թե ինչպես նա սկզբում դեռ թռչում էր բարձր ամպերի տակ, հետո, թռիչքը մեղմելով, սկսեց ներքև իջնել։ Մին էլ հանկարծ ներքև, երկրի երեսին բարձրացավ մի փոքրիկ ամպի նման սիպտակ ծուխ, ետևից մի տարօրինակ կարճ ճայթյուն, ու հայրդ թևերը թափահարելով սկսեց ընկնել, ընկնել ցած ու ցած։

Քարի կտորի նման գետին ընկավ իմ հպարտ, արքայական ամուսինը ու․․․ էն ընկնելն էր, որ ընկավ։

Էստեղ լռեց մայր արծիվը, ու երկար իրար կողքի նստած էին մեր ու որդի։ Թառլանը չէր խոսում, բայց աչքերը վառվում էին, սիրտն էր ընկել մարդու ահն ու ատելությունը։ Ազատ, վայրենի հավքը առել էր իր մահացու թշնամու հոտը։

— Թառլան, դու շատ ես նման քո հորը,— նորից խոսեց մայրը,— իսկ հայրդ ամենահզորն էր արծիվների մեջ։ Դու կլինես հզոր ու գեղեցիկ նրա պես, բայց լսիր, զավակս, չմոտենաս, երբեք չմոտենաս մարդկային բնակարանի, որովհետև մարդ ասված հրեշի չարությանն ու խորամանկությանը չավ ու սահման չկա։ Միտդ պահիր, ինչ որ ասում եմ քեզ։

— Միտս կպահեմ, մայրիկ։

Մի քանի ժամանակից Թառլանը սկսեց թռչել սովորել։ Օր օրի վրա ուժեղանում էր ու մեծանում։ Թևերն աճում էին ու ամրանում։ Մայրը նրա հետ փոքրիկ զբոսանքներ էր անում։ Հետզհետե երկարում էին այդ զբոսանքները։ Մի օր էլ, երբ մայրը թռավ դեպի գետը, նա էլ թոավ մոր հետ։ Էստեղ մայրը նրան սովորեցրեց ձուկ բռնելը։ Ու․․․ ձուկ բռնելում էն տեսակ ճարպիկություն ցույց տվավ ու էնպես տարվեց, որ էլ չէր ուզում տուն վերադառնա։ Դրանից հետո ամբողջ գիշերը երազում էր նա, թե ինչ մեծամեծ գործեր պիտի կատարի, երր մեծանա, դառնա հզոր, հասուն արծիվ ու թողնի մայրական բունը։ Ամբողջ գիշերը երազում էր արձակ գետը, ու առափնյա ալիքների ճղփյունը օրորում էր նրան։ Ու ամբողջ գիշեր Թառլանը չկարաց քնի։

Սրանից հետո շաւո ժամանակ չանցած՝ Թառլանը թողեց մայրական բունը։ Թափահարեց իր ուժեղ թևերն ու սլացավ դեպի հարավ-արևմուտք, հեռո՜ւ, հեռո՜ւ։ Անցավ անջուր անապատների ահռելի տարածությունների վերևից, թավուտ, կուսական անտառների գլխներից, ճախրեց ձյունապատ սարերի վայրի գագաթներից, իջավ գեղազարդ հովիտներ։ Հովիտներում տեղ-տեղ նա նկատում էր տարօրինակ առարկաներ, որ սկզբում խոշոր քարերի տեղ էր դնում, բայց շուտով հասկացավ, որ խրճիթներ էին՝ մարդու բնակարանը։

[ էջ ]

Նա թռչում էր բարձր՝ նրանց վերևից և միայն զարմանում էր, թե ինչու են ներքև մարդիկ խմբվում ու ձեռքերով ցույց տալիս վերև՝ դեպի երկինքը։ Նրա մտքովը չէր էլ անցնում, թե ինքը դարձել էր մեծ ու հզոր արծիվ, և թե իրեն վրա էին հիանում մարդիկ։

Ճանապարհը շարունակելով դեպի արևմուտք՝ հասավ մի գետի, որի նմանը չէր տեսել իր օրում։ Էնքան լայն գետ էր, որ ասես թե մյուս ափը չկար։ Ալիքները գոռալով դիպչում էին ափի ժայռին ու փշրվում՝ չորս կողմը զարկելով աղի ջրի փրփրուն ցայտերը։ Սակայն շուտով իմացավ Թառլանը, որ էն ծովն էր։ Նա մնաց էնտեղ, կապվեց ծովի հետ, սիրեց նրա անսահման ընդարձակությունը ու իրեն ապաստարան ընտրեց ծովափնյա ժայռը։

Պատահում էր, որ էստեղ էին գալիս և ուրիշ արծիվներ ու հետը կռվի էին բռնվում որսի համար։ Նա միշտ հաղթող էր դուրս գալիս, ամենիցն էլ ուժեղ ու սրաթռիչ։

Մի անգամ էլ, երբ Թառլանը ձուկն էր բռնում, մի տարօրինակ անծանոթ զգացմունք տիրեց նրան։ Օրեցօր զորացավ էն զգացմունքը, հետզհետե տխրեց․․․ ու գլխի ընկավ, որ հայրենիքի կարոտն էր տանջում, քաշում իրեն։ Անուշ ու քնքուշ կանչում էր նրան ծովի ձենը, բայց ավելի ուժեղ էր անապատի խոր կանչը։ Ավելի ու ավելի համառ օր ու գիշեր նրա ականջում հնչում էր էն կոչը։ Վերջապես Թառլանն էլ չդիմացավ ու թռավ դեպի հյուսիս-արևելք։ Շատ օրեր տևեց նրա թռիչքը, և ահա հյուսիսում երևացին հայրենի ժայռերը, ուր մի ժամանակ անց էր կացրել իր ջահելությունը։ Ներքև՝ դաշտում, նրա բացակայությանը, մարդիկ շինել էին իրենց բնակարանները։ Եր մոր խրատը հիշելով՝ նա թռավ նրանց վերևից։ Հուզմունքով մոտեցավ էնտեղին, ուր առաջին անգամ աչքը բաց էր արել ու լուս աշխարհքը տեսել։ Բայց հին բունը չկար։ Նրա տեղը գտավ նորը՝ մեջը երեք ձու։ Մենակի տխուր զգացմունքով հեռացավ Թառլանը հարազատ վայրերից՝ միտը բերելով իր մորն ու եղբայրներին։ Էլ չվերադարձավ դեպի ծովը, շարունակ թափառում էր մի տեղից մի տեղ։

Մի անգամ էլ էնպես պատահեց, որ Թառլանը անտառի բերանով թռչելիս մի փոքրիկ փոսի մեջ տեսավ մի կենդանի

ճագար։ Գետնին զարկած ցցին կապված՝ նա աշխատում էր, որ ազատվի։ Շեշտակի սլացավ արծիվը որսի վրա։ Բայց ազատության մեջ մեծացած վայրենի հավքը չէր իմանում մարդու բոլոր խորամանկ հնարքները, բոլոր նենգամտությունը։ Չէր նկատել բարակ ցանցը, որ պատում էր ճագարին։ Հենց ուզեց նրան ճանկի՝ զգաց, որ ցանցը փաթաթվեց իր թևերին։ Ազատ արծիվը գերի բռնվեց։ Զուր էին ազատվելու բոլոր ջանքերը։ Ամեն մի շարժման հետ պինդ թոկը ամուր ու ամուր պատում էր նրան։ Էս ժամանակ մոտիկ քարի ետևից դուրս նայեց թուխ հնդիկ տղան։ Նրա աչքերը փայլում էին ուրախությունից։ Թառլանը տխուր ծղրտաց, ուզեց թևերը թափահարի՝ չկարողացավ․․․ Օրհասական տագնապի մեջ կայծակի արագությամբ նրա միտն եկան ու անցան մայրենի ժայռերն ու մոր պատմությունը. — Քո հայրը, Թառլան, մի հզոր արծիվ էր․․․ Զգուշացիր մարդ ասված հրեշից, երբեք չմոտենաս նրանց բնակարանին․․․ Միտդ պահիր, Թառլան, ինչ որ ասում եմ քեզ․․․

Հեղինակը՝ Մ․ Բրոուն

Աղբյուր

Առաջադրանքներ

Պատմվածքի բառերից օգտվելով նկարագրի արծվի բույնը:

Այնտեղ, ժայռի բարձունքին, մի պատռվածքում, մի ծերպում ծեփված կպած էր նա և սառը հողմից, հյուսիսի սառցեղեն շնչից նրան պաշտպանում էր ժայռը իր քարեղեն կրծքով։ Նա շինված էր ուռենու ոստերից ու փաթաթված-պատած ամուր ձիու մազով։
Պատմվածքից դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բացատրի՛ր:

ծերպ – ճեղք
Պատմվածքի վերաբերյալ գրի՛ր քո կարծիքը։ 

Պատմվածքը իմ դուրը եկավ, ինչպես նաև ասելիքները: Իսկ ասելիքներից մեկը այն էր, որ տղան նման է իր հորը և՛ ճակատագրությամբ և՛ խելքով և՛ թերություններով: Մյուսը այն է, որ ուժեղից կգտնվի ուժեղը, որովհետև Թառլանը ամենաուժեղ արծիվներ, և բոլորը կարծում էին, որ նա ամենաուժեղն է, բայց մի օր գտնվեց նրանից ուժեղը և խորամանկ, և բռնեց նրան:

Հայոց լեզու, Անհատական նախագիծ

Գյուտեր, որոնք ստեղծել են ռուսները

Տիեզերական սնունդ, 1957

Տիեզերական սնունդով առաջին փորձը կատարվել է Լայկա շան թռիչքի ընթացքում՝ 1957 թվականին: Նրա համար նախատեսված էր ավտոմատ կերակրիչ՝ խոնավ կերով: Յուրի Գագարինի և Գերման Տիտովի թռիչքի ընթացքում նույնպես հետազոտվել է սննդի անհրաժեշտությունը: Ուտելիքը նրանց համար տեղադրում էին խողովակների և հերմետիկ փաթեթների մեջ: Պարզվեց, որ նույնիսկ քիչ շարժվելիս պահանջվում էր 2800 կիլոկալորիա մեկ օրվա ընթացքում: 

Երեսպատված բաժակ, 1943

Սովետական երեսպատված բաժակների արտադրությունը սկսվեց 1943 թվականի սեպտեմբերի 11-ին: Հաշվում է, որ ստեղծողների խմբերում եղել է Վեռա Մուխինան: Ծայրերը տալիս էին կոփված ապակուն լրացուցիչ ամրություն, և թույլ էին տալիս նմանատիպ սպասքը դնել լվացքի մեքենաների մեջ: Ծայրերի քանակները կարող էին լինել 10-20: «Դասական» բաժակը ունենում էր 16 ծայր: Բաժակը դարձել էր սովետական դիզայնի ամենահաջող նմուշներից մեկը:

Թարգմանված է ռուսերենից:

Աղբյուր

Առողջագիտություն

Վիկտորինա

Նախագիծ

Նախագծի նպատակն է սովորողների շրջանում առողջ ապրելակերպի կարևորում, առողջագիտական գիտելիքների և հմտությունների ավելացում,

վիկտորինայի հարցաշար

  • Առողջ բառի բոլոր տառերով կազմեք մարմնի, առողջությանը վերաբերող բառեր;

Ա-աչք

Ռ-ռենգեն

Ո-ողնաշար

Ջ-ջիլ

  • Ի՞նչ մրգեր ու բանջարեղեն են օգտագործում մրսածությունը բուժելու և ջերմությունը իջեցնելոու համար

Կիտրոն, մալինա, կիվի և պղպեղ:

  • Թվեք ձմեռաին սպորտաձևեր

Չմուշք, դահուկավարություն, հոկեյ և այլն:

  • Թվեք ամառային սպորտաձևեր

Ֆուտբոլ, լող և այլն:

  • Կարելի՞ է արդյոք խմել գետի, լճի ջուր:

Ոչ, որովհետև այդ ջրերի մեջ կան շատ բակտերիաներ:

Ձյուն ուտել պատասխանը հիմնավորել:

Ձյան մեջ նույնպես կան բակտերիաններ:

  • Տարվա ո՞ր եղանակին է ճիշտ սկսել կոփվել:

Իմ կարծիքով ամռանը:

  • Կարելի՞ է կրծել եղունգները, պատասխանը հիմնավորել

Ոչ, որովհետև եղունգների մեջ օրվա ընթացքում հավաքվում է կեղտ:

  • Կարելի՞ է քո սանրը տալ ուրիշինպատասխանը հիմնավորել

Ոչ, որովհետև դու կարող ես հիվանդություն փոխանցես:

  • Կարելի՞ է ուրիշի կոշիկ հագնելպատասխանը հիմնավորել

Ոչ, որովհետև հնարավոր է, որ դու սնկով հիվանդ ես, և եթե ուրիշը քո կոշիկը հագնի նա կարող է վարաքվել:

Առաջադրանք 3 / 1 բալ/

  1. Ո՞ր մթերքն է նախընտրելի ուտել:

նրբերշիկ, միս, երշիկ, սարդելկա

2. Ո՞ր կաթնամթերքն է բարենպաստ ազդում մարսողական պրոցեսի վրա

 պանիր, կեֆիր, պաղպաղակ, կարագ

3.Ո՞ր միրգն է հարուստ երկաթով

նարինջ, խնձոր, տանձ, մանդարին

4, Ո՞ր միրգն է օգտակար ուտել մրսածության ժամանակ

 սալոր, կարտոֆիլ, գազար,բանան

Ո՞ր բանջարեղենն է պարունակում շատ աճի ֆերմենտներ

սոխ, վարունգ: կարտոֆիլ, գազար

6 Ինչպե՞ս են կոչվում այս մթերքները. Դրանցից ո՞րն է հարուստ կալցիումով և օգտակար է ոսկրերի և ատամների ամրության համար

կարագ, թթվասեր, պանիր, կաթնաշոռ-կաթնամթերքներ

Մասնակիցներ՝ մուտքի և լրացուցիչ կրթության ճամբարների տարատարիք սովորողներ

կենսաբանություն

Նոյեմբեր ամսվա ամփոփում

1.Ջրիմուռների կառուցվածքը և տարածվածությունը:

Ջրիմուռները ապրում են ծովային հատվածներում: Ջրիմուռները կազմված են ցիտոպլազմայից, կորիզից, բջջապատից:
2.Ջրիմուռների բազմացում:

Ջրիմուռների մասերը, երբ պոկվում են, այդ մասերը դառնում են ինքնուրույն մարմիններ, այդպես ջրիմուռի մեկ կտորը պոկվելով, դառնում է նոր մարմին: Նաև ջրիմուռները կարող են բազմանալ անսեռ և սեռական եղանակներով:
3.Ինչպե՞ս է մարդը կենցաղում օգտագործում ջրիմուռներին:

Մարդը կենցաղում ջրիմուռները օգտագործում են սննդի, բժշկության, ներկ ստանալու և շոր գործելու համար: Սննդի մեջ օգտագործվում է նորիի պատրաստման համար, բժշկության մեջ յոդ ստանալու համար: Կան ջրիմուռներ, որոնք շատ ձիգ են, և կարող են օգտագործվել ձիգ պարանն էր գործելու համար: Նաև ջրիմուռներին օգտագործում են որպես դեկոր:
4.Սպորավոր բույսերի կառուցվածք և տարածվածություն:

Սպորավոր բույսերը ապրում են անտառներում, և ծառաշատ տեղերում: Սպորավոր բույսերը կազմված են սպորներից և փոշանման տերևներից:
5.Սպորավոր բույսերի բազմացում:

Սպորավոր բույսերը բազմանում են սպորներով, դրա համար էլ նրանք կոչվում են սպորավոր բույսեր:
6.Ծաղկավոր բույսերի կառուցվածք և տարածվածություն:

Ծաղկավոր բույսերը ապրում են բոլոր կլիմայական պայմաններում: Ծաղկավոր բույսերը կազմված են երկու տեսակի օրգաններից՝ վեգետատիվ և գեներատիվ օրգաններից:
Վեգետատիվ՝ցողուն, տերև և արմատ:
Գեներտաիվ՝ծաղիկ, պտուղ և սերմ:
7.Ինքնափոշոտում և խաչաձև փոշոտում:

Ինքնափոշոտում-ինքնափոշոտումը այն է, որ մեկ ծաղիկը ինքն իրեն իր փոշով բազմանում է:

Խաչաձև փոշոտում-խաչաձև փոշոտումը այն է, որ ծաղիկը քամու, մեղուի կամ մարդու օգնությամբ ստանում է ուրիշ ծաղկի փոշին և բազմանում:
8.Ներկայացնել նոյեմբեր ամսվա բլոգային աշխատանքները:

Հետաքրքիր փաստեր ծաղկավոր բույսերի մասին

Ծածկավոր և ծաղկավոր բույսեր

Սպորավոր բույսեր

Ջրիմուռներ

Հետաքրքիր փաստեր ջրիմուռների մասին

Ջրիմուռներ

Без рубрики

Երկրաչափություն դասարանական 01.12.2023

Դասարանական առաջադրանքներ՝ 150; 152; 154;156; 158

Պատ.՛Այո


P=10+10+17=37սմ2

P=15+15+15=45սմ2

Հիմքը-AC

<A=<C

Պատ.`40o

Կիսորդը հավասար է բարձրությանը

Այսինքն կիսորդը 11,7սմ է:

Հնարավոր չէ որոշել, եթե հիմքը AB-ն է:

AK=AC:2

AC=5,6×2=11,2