Հաշվետվություններ, Պատմություն

1-ին ուսումնական շրջանի հաշվետվություն

Մենք պատմության դասերին անցել ենք և՛ հայկական և՛ համաշխարհային պատմություն: Իհարկե,հիմնականում անցնում էինք՝հայկական պատմությունը: Իսկ եթե,ավելի կոնկրետ՝հայկական լեռնաշխարհը: Ամեն մեկը ստեղծել է իր նախագիծը: Ես և Հայկ Մանուկյանը միացել և ստեղծել էինք մերը՝կոշիկի պատմությունը: Հետո, մենք անցել էնք Վանի Թագավորությունը: Նաև ինչպես էն ստեղծվել ցեղերը, տոհմերը, մի քիչ անցել էինք հին երկրների քաղաքակրթության մասին: Հետո նոյեմբեր ամսին սկսել ենք անցնել մի քիչ քաղաքակրթություն, դասարանը բաժանել էինք երկու մասի, մեկը ներկայցնում էր Շումերների, մյուսի Եգիպտոսի քաղաքակրթությունը, մեր խումբը պատրաստել էր պրեզենտացիա եգիպտոսի քաղաքակրթության հետ կապված: Ես, Գարիկ Գասպարյանը, Մհեր Կարապետյանը և Ռոբերտ Խաչատրյանը ներկայացնում էինք փաստեր, իսկ խմբի աղջիկները մնացածը՝փարավոնները, գիրը-գրականությունը և այլն: Նաև ուսումնասիրել ենք Եգիպտոսը, Ռամզես 2-րդին, և մի քիչ խեթական պետության մասին: Հիմա անցնում ենք Չինաստանը, Հնդկաստանը և Աքեմենյան պետությունը: Անցել ենք Միջագետքի և Եգիպտոսի քաղաքակրթությունները: Միջագետքի երկրներից հիմնականում ուսումնասիրել ենք շումերները: Նաև սովորել ենք վերոհիշյալ երկրների գրի, գրականության և արվեստի մասին: Եվ ամփոփոիչ՝դեկտեմբեր ամսին անցել ենք Հնդկաստանի, Չինաստանի, Խեթական պետության, Աքեմենենյան տերության և Միջագետքի մասին: Դեկտեմբեր ամսին գրել ենք երկու ամփոփիչ աշխատանք: Իմ կարծիքով դեկտեմբեր ամսի ամենահետաքրքիր մասը եղել է Չինաստանը:

ԱՄՓՈՓԻՉ ԱՇԽԱՏԱՆՔ. Պատմություն

Արդյոք պատերազմի ժամանակ, նոր տարվա ընթացքում կողմերը կռվե՞լ են իրար դեմ:

Ամփոփիչ աշխատանք

Հին Հնդկաստանը և Չինաստանը

Աքեմենյան տերությունը

Նոյեմբեր ամսվա պատմության հաշվետվություն

Հոկտեմբեր ամսվա պատմության հաշվետվություն

Սեպտեմբերի պատմության հաշվետվություն

Պատմություն

ԱՄՓՈՓԻՉ ԱՇԽԱՏԱՆՔ. Պատմություն

  • 1.Ո՞ւմ հաղթանակով ավարտվեց Ք.ա. XVII դարում խեթական պետությունների միջև սկսված պայքարը։ (0,25)
    ա) Լաբարնա
    բ) Տելեպինուս գ) Խաթթուսիլիս I
    դ) Մուրսիլիս I
  • 2.Իրավական պետություն ստեղծելու առաջին փորձը որտե՞ղ է կատարվել։ (0,25)
    ա) Շումեր բ) Աքքադ գ) Եգիպտոս դ) Բաբելոն
  • 2.Նշված պետություններից ո՞րը Միջագետքում չէր։ (0,25)
    ա) Աքքադ բ) Շումեր գ) Բաբելոն դ) Եգիպտոս
  • 3.Ե՞րբ է ստեղծվել եգիպտական գիրը։ (0,25)
    ա) Ք.ա. VI հազարամյակի վերջին
    բ) Ք.ա. IV հազարամյակի սկզբին
    գ) Ք.ա. IV հազարամյակի վերջին
    դ) Ք.ա. V հազարամյակի սկզբին
  • 4.Ո՞րն էր Էլամ պետության մայրաքաղաքը։ (0,25)
    ա) Պերսեպոլիս բ) Նինվե գ) Շոշ դ) Էքբատան
  • 5.Փարավոն Էխնաթոնը ու՞մ հռչակեց Եգիպտոսի գերագույն աստված։ (0,25)
    ա) Ամոն բ) Օսիրիս գ) Պտահ դ) Աթոն
  • 6.Ո՞վ էր Եգիպտոսի միացյալ թագավորության հիմնադիր արքան։ (0,25)
    Եգիպտոսի միացյալ թագավորության հիմնադիր արքան եղել է Տիրակալ Մենեսը:
  • 7.Ե՞րբ է հիմնադրվել Աքքադ պետությունը։
    Աքքադ պետությունը հիմնադրվել է Ք.ծ.ա III հազարամյակում:
  • 8.Երկրների անունները համապատասխանեցնել արքաների անունների հետ։ (1)
  •  1) Թութմո III-գ) Եգիպտոս
  • 2) Աշոկա-դ) Հնդկաստան
  • 3) Սարգոն-ա) Աքքադ
  • 4) Դարեհ I-ե) Աքեմենյան տերություն I
  • 9.Երկրների անունները համապատասխանեցրե՛ք գիտական նվաճումների հետ։ (1)
  • 1) լուսնային օրացույց-դ) Եգիպտոս
  • 2) աստղային երկնքի քարտեզ-ե) Միջագետք
  • 3) մետաքս, հրանոթ-Չինաստան
  • 4) սանսկրիտի քերականություն-բ) Հնդկաստան
  • 10.Արքաների անունները դասավորե՛ք ըստ գահակալման հաջորդականության։ (1)
    ա) Ռամզես II
    բ) Թիգլաթպալասար III
    գ) Սարգոն II
    դ) Նաբուգոդոնոսոր
    ե) Ցին Շի Հուանդի

ա) Ռամզես II
բ) Թիգլաթպալասար III
գ) Սարգոն II
դ) Նաբուգոդոնոսոր
ե) Ցին Շի Հուանդի

  • 11.Իրադարձությունները դասավորե՛լ ժամանակագրական հաջորդականությամբ։ (1)
    ա) Մետաքսի ճանապարհի կառուցումը
    բ) Արիական ցեղերի ներթափանցումը Իրան և Հնդկաստան
    գ) Դարեհ I–ի գահակալության սկիզբը
    դ) Բաբելոնի գրավումը Կյուրոս Մեծի կողմից
    ե) Աքքադ պետության հիմնադրումը

ե) Աքքադ պետության հիմնադրումը

բ) Արիական ցեղերի ներթափանցումը Իրան և Հնդկաստան  

դ) Բաբելոնի գրավումը Կյուրոս Մեծի կողմից

գ) Դարեհ I–ի գահակալության սկիզբը

ա) Մետաքսի ճանապարհի կառուցումը

  1. Կարդա՛լ տեքստը և պատասխանե՛լ հարցերին։ (1)
    “Ռամզեսը՝ մեծ արքան՝ Եգիպտոսի արքան, երբեք թշնամություն չպիտի անի Խաթթիի դեմ՝ նրանից որևէ բան վերցնելու նպատակով։ Եվ Խաթթուսիլիսը՝ մեծ արքան՝ Խաթթիի արքան, երբեք թշնամություն չպիտի անի Եգիպտոսի դեմ՝ նրանից որևէ բան վերցնելու նպատակով”։
    ա) Ո՞ր փաստաթղթից է վերոհիշյալ հատվածը։ (0.5)
  2. Այս հատվածը խաղաղության առաջին փաստաթղթից է վերցված, որը կնքել են Եգիպտուսը և Խեթական պետությունը:
    բ) Ե՞րբ է այն կնքվել։ (0.5)

Այն կնքվել է մ․թ․ա 1258 թվականին: