Պատմություն

Պատմություն

«Հայոց պատմություն», էջ 78-83-ը, պատմել, էջ 78-ի հարցերը գրավոր/

Դուրս գրել նոր հասկացությունները, բառերը, գրել դրանց բացատրությունները:

Դուրս գրել թվականները, իրադարձությունները:

Տիգրան Երկրորդ Մեծի տերության ստեղծումը:

Ներկայացնել Տիգրան Մեծի ռազմաքաղաքական քայլերը:

Գրավոր ներկայացնել նվաճված տարածքների ժամանակագրությունը:

Դիտել ֆիլմը  «Տիգրան Մեծ»/մաս առաջին/, այնուհետև ,նոր բացահայտումների մասին ամփոփիչ գրել:

Տիգրան մեծը, երբ նա դեռ Պարթևստանում էր, նա արդեն պլանավորել էր, թե ինչ տարածքներ պետք է գրավի, և նույնիսկ որտեղ նա պետք է գահակալվի, և որ հենց այդտեղ էլ 20 տարի հետո կառուցի Տիգրանակերտ մայրաքաղաքը: Նա նոր արվեստ է ավելացրել ռազմական արվեստում: Դա հեծելազորն էին: Այդ ժամանակ, բոլոր կռիվներից առաջ ձիերին թողնում էին լեռներում և իջնում կռվում էին առանց ձիերի: Բայց նա մտածեց, որ կարելի է ձիերով կռվել, ուղղակի զինվորներին տալ ավելի երկար թրեր, որպեսզի նրանք հասնեն <<ներքևում>> գտնվող հակառակորդներին: Բայց քանի որ, թրերը ավելի երկար էին, թրերը ավելի ծանր էին, և բոլոր զինվորները միայն պռոֆեսիոնալներ պետք է լինեին, որպեսզի ծանր թուր հեշտ և արագ կառավարել:

 Սա մեր թագավորներից ամենահզորը և ամենախոհեմն էր ու այդ այրերից ու բոլորից քաջ: Իսկ հետո եկողներիս ցանկալի թե՛ ինքը և թե՛ իր ժամանակը: Եվ ո՞ր իսկական մարդը, որ սիրում է արիական բարքը և խոհականությունը, չի ուրախանա սրա հիշատակությամբ  և չի ձգտի նրա նման մարդ լինել:                                                                           

Մովսես Խորենացին,
                                                                                      «Պատմություն Հայոց»

  Տիգրան թագավորը` այս դեռևս չճանաչված հզոր տիրակալը, շատ ավելի մեծ արժանիքներ ունի, քան նրա ժամանակակից Միհրդատը, որով հիացած է պատմությունը, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ Միհրդատը փայլուն կերպով «ինքնասպանության մղեց իր պետությանը», մինչդեռ Տիգրանն իր ժողովրդի ապրելու իրավունքն ապահովեց հավերժության համար:

Ռընե Գրուսե,
Ֆրանսիացի արևելագետ

Առաջադրանք 2

Հայկական աշխարհակալության ընդլայնումը

Քարտեզում գտիր, նշիր Տիգրան Մեծի  նվաճված տարածքները:

Տիգրան Մեծի վարած քաղաքականությունը նվաճված քաղաքների նկատմամբ:

Հիմնավորիր նոր մայրաքաղաքի ստեղծման անհրաժեշտությունը:

Մայրաքաղաքը պետք է լինի երկրի կենտրոնում, բայց նախկին մայրաքաղաք Արտաշատը երկրի մյուս ծայրում էր, իսկ մյուս գլխավոր քաղաքներից Անտիոքը, դուրս էր հայկական բնիկ հողերից:

Համեմատիր Տիգրանակերտ և Արտաշատ մայրաքաղաքները:

Տիգրանակերտը կառուցվել է՝ մ.թ.ա 78թ, Արտաշատը կառուցվել է՝ մ.թ.ա 180-170թթ: Տիգրանակերտը կառուցել է՝ Տիգրան II Մեծը, Արտաշատը կառուցել է՝ Արտաշեսը: Տիգրանակերտը զբաղեցրել ՝ 686կմ², իսկ Արտաշատը՝  18.3կմ²: Տիգրանակերտի վայրը՝ Մեծ Հայքի Աղձնիք, իսկ Արտաշատինը՝ Խոր Վիրապի 10 բլուրների վրա:

Աղբյուրները՝ Հայոց պատմություն, դասագիրք 6-րդ դասարան, էջ 94-101, համացանց

Հռոմեացի պատմիչները Տիգրան Բ-ին անվանել են Հռոմի «զորեղ թշնամի» Արևելքում, «հզորագույն թագավոր», «մեծագույն թագավոր, որ տիրակալում էր մեծ փառքով»:

«Սա (Տիգրան Մեծը) մեր թագավորներից ամենահզորը և ամենախոհեմն էր ու այդ այրերից ու բոլորից քաջ: Իսկ հետո եկողներիս ցանկալի թե՜ ինքը և թե՜ իր ժամանակը: Եվ ո՞ր իսկական մարդը, որ սիրում է արիական բարքը և խոհականությունը, չի ուրախանա սրա հիշատակությամբ և չի ձգտի նրա նման մարդ լինել»:

Մովսես Խորենացի, պատմիչ

«Միհրդատը նահանջեց դեպի Հայաստան՝ աներոջ՝ Տիգրանի՝ իր ժամանակի հզորագույն թագավորի մոտ…»:

Վելլեոս Պատերկուլոս, հռոմեացի պատմագիր

«Տիգրան թագավորը՝ այս դեռևս չճանաչված հզոր տիրակալը, շատ ավելի մեծ արժանիքներ ունի, քան նրա ժամանակակից Միհրդատը, որով հիացած է պատմությունը, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ Միհրդատը փայլուն կերպով «ինքնասպանության մղեց իր պետությանը», մինչդեռ Տիգրանն իր ժողովրդի ապրելու իրավունքն ապահովեց հավերժության համար»:

Ռընե Գրուսե, ֆրանսիացի արևելագետ

Հայաստանը Հռոմի դեմ պատերազմի տարիներին

Ներկայացրու հռոմեա-հայկական պատերազմի նախադրյալները:

Համեմատել Տիգրանակերտի և Արածանիի ճակատամարտերը:

Արտաշատի պայմանագրի նշանակությունը:

Оставьте комментарий