Գրականություն

Թմկաբերդի առումը

Կարդա՛ ,,Թմկաբերդի առումը,, պոեմի Նախերգանքը։ 

1.Մեկնաբանիր տողերը՝

Ա․ Անց են կենում սեր ու խընդում,

Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։

Ամեն մարդ գալիս և գնում է կյանքից, բայց մարդ երևույթը չպետք է երբեք գնա:

Բ․ Չարն էլ է միշտ ապրում անմեռ,

Անե՜ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,

Թե մուրազով սիրած կին։

Չար մարդիկ էլ միշտ կան: Եթե նույնիսկ չարը մեռնի, մեկ է մնում են նրա հարազատները, որոնք կարող են շարունակել իրենց գործը:

2. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

Աշուղ-գուսան

փուչ-դատարկ

մուրազ-երազ

դուշման-թշնամի

3. Քո մեկնաբանությամբ գրի՛ր հեղինակի ասելիք ։ 

Հեղինակի ասելիքը այն է, որ մարդկանց հիշում են իրենց արարքներով, թե՛ վատ, թե՛ լավ:

Оставьте комментарий