Հայոց լեզու, Անհատական նախագիծ

Հաջողության փերու Շատրվանը

Հեքիաթը կարող եք կարդալ այստեղ:

Հեքիաթն այն մասին է, թե ինչպես են 3 կախարդուհի և 1 ասպետ փորձում երջանկություն ստանալ հաջողության փերու Շատրվանից: Նրանցից մեկը պետք է լողար Շատրվանում, որպեսզի ստանար երջանկություն և հաջողություն: Բայց նրանք խոստացան, որ պետք է իրար օգնեն, որպեսզի նրանցից մեկը երջանկություն և հաջողություն ստանա: Բայց ճանապարհի ընթացքում 3 կախարդուհիները բուժվում են իրենց դժբախտությունից, իսկ ասպետը լողում է Շատրվանում, իսկ հետո ամուսնանում է կախարդուհիներից մեկի հետ: Եվ այդպես բոլորը կորցրեցին դժբախտությունը և ձեռք բերեցին երջանկություն և հաջողություն: Բայց նրանցից ոչ ոք չիմացավ, որ Շատրվանը կախարդական չէր:

Այս հեքիաթի ասելիքը այն է, որ երջանկությունը պետք չէ ման գալ հեռու տեղերում, այն միշտ քո կողքին է: Նաև, կարելի է ասել, որ հեքիաթը ասում է, որ ամեն մեկը երջանկություն ասելով տարբեր բաներ են հասկանում: Օրինակ՝ մեկի համար երջանկությունը ընտանիքն է, իսկ մյուսի համար՝ փողը:

Оставьте комментарий