Գրականություն

Իմ ընկեր Նեսոն

Կարդա՛ Թումանյանի ,, Իմ ընկեր Նեսոն,, պատմվածքը: 

1. Առանձնացրու կարևոր միտք արտահայտող հատվածները: 

Առաջին անգամն էր, որ մեզ ջոկում էին իրարից և ջոկում էին ուսումնարանն ու վարժապետը, առաջին անգամն էր, որ մենք գլխի էինք ընկնում, թե մինս ունևոր ենք, մյուսս աղքատ։ Դեռ էսօր էլ ականջումս է Նեսոյի լացի ձենը, որ իրենց դռանը թավալ գալով գոռում էր, թե՝ ես էլ եմ ուզում ուսումնարան գնամ։ Եվ դեռ ականջումս է նրա հոր ձենը, որ կանչում էր. «Կա ո՜չ, կա ո՜չ, ա՛յ ոչ ու փուչ, որտեղի՞ց տամ․․․ Երեք մանեթ ունենամ՝ կտանեմ, հացի կտամ, կբերեմ կուտեք, հրես մնացել եք սոված նստած․ կա ո՛չ․․․»

Դուրս եկա, գնացի մոտեցա։ Չեմ հիշում ինչպես բարևեցինք, միայն էն է միտս մնացել, որ նրանք էլ առաջվա նման մտերիմ ու համարձակ չէին ինձ հետ։ Ամենից առաջ ուշադրություն դարձրին իմ շորերի վրա։ Նեսոն մինչև անգամ իմ աշակերտական կարճ բլուզն ակնարկելով մի սրախոսություն արավ, մյուսներին դառնալով՝ ասավ․ «Կասենաս՝ պոչատ կաչաղակ ըլի․․․»։ Նրանք ծիծաղեցին։ Ես վշտացա, բայց բան չասացի։ Ապա թե Նեսոն ձեռքը քսեց իմ շորերին, նրան հետևեցին մյուսները ու զարմանք հայտնեցին, թե ինչ փափուկ են։ Էդ օրը առաջին անգամն էր, որ ես էլ ուշք դարձրի նրանց շորերի վրա ու նկատեցի, թե ինչքան էին կեղտոտ ու պատռտված։ Եվ առհասարակ մեր ամբողջ գյուղը թվաց աղքատ ու կեղտոտ։

2. Պատմվածքում կա՞ հարուստների և աղքատների հարաբերություն կամ տարբերություն: 

Այո կա: Օրինակ՝ վարժապետը չէր թողնում սովորող երեխաներին խաղալ դուրս մնացած երեխաների հետ:

3. Ներկայացրո՛ւ քո մտորումները պատմվածքի վերաբերյալ: 

Ես գնալով տխրում էի այս տեքստը կարդալիս, որովհետև տեսնում էի ինչպես են երկու ընկերներ հեռվանում, իսկ դա ինձ համար ամենացավելի բաներից է, որը կարող է տեղի ունենալ մարդու հետ:

Оставьте комментарий