Հայոց լեզու

Իմ գրադարանը

Մեր տանը կա մեծ գրադարան, իսկ ամեն մեկն ունի իր մասնիկը այդ գրադարանում: Ես և եղբայրս նույնպես ունենք մեր մասնիկը: Այդ մասնիկը բաղկացած է հիմնականում հայերեն գրքերից, որոնց մեջ մտնում են հեքիաթների գրքեր, Հարրի Փոթթերի հատորներ և Ռոալդ Դալի գրքեր: Մեզ գրքերը նվիրում է հիմնականում մեր մեծ քույրիկը: Նա մեր ծննդյան տարեդարձներին, Նոր տարվան և այլ տոներին հիմնականում նվիրում է գրքեր: Նա շատ հետաքրքիր գրքեր է մեզ նվիրում, և նա է ինձ ներկայացրել <<Հարրի Փոթթեր>>-ի աշխարհը: Այդ գրադարանում կան գրքեր, որոնք ես եմ կարդացել փոքր եղբորս տարիքում, և հիմա նա պետք է դրանք կարդա: Մեր գրադարանում միայն հայերեն գրքեր չեն, այդտեղ կան նաև ռուսերեն և անգլերեն գրքեր:

Оставьте комментарий