Գրականություն

Թումանյանի մասին ֆիլմ

Դիտել Թումանյանի մասին պատմող ֆիլմը, նշումներ անել: 

Թումանյանը շատ մոտիկ հոգևոր կապ է ունեցել իր ծնողների հետ, մանավանտ մոր հետ: Նա իր ընտանիքի ավագ որդին էր: Պատհմամբ, ուրիշ մարդու փոխարեն, փորձել են սպանել իր հորը: Նա գաղտնի խմբերի մեջ էր, որոնք այսպես ասած պատերազմներ էին սկսում, բայց գնալուց մի օր առաջ նա գարեջրից և կեռասից հիվանդացել էր, և նրա բախտը բերել էր, որովհետև մյուս տղաները զոհվել էին, իսկ ինքը հիվանդության օգնությամբ ողջ էր մնացել: Նաև, ասում են, որ նա գեղեցիկ և բոյով տղամարդ է եղել, դրա համար նրան շատ հեշտ էին սիրահարվում: Նա ունեցավ տասը երեխա, որոնք իր կնոջ Օլյաից էին: Հովհաննես թումանյանը բոլոր խնջույքներում և բոլոր տեղերում գլխավոր աստղն էր, որովհետև բացի իր մարդկային հատկություններից և լավ բանստեղծ լինելով, նա լավ հումորի զգացում ուներ: Հովհաննես Թումանյանը տեսավ միայն իր մի որդու մահը՝Արտավազդի: Բայց դա նա շատ ծանր տարավ, որովհետև դա միակ մարդն էր, ում մեջ նա ինքն իրեն էր տեսնում, և մինչ կյանքի վերջ նա չհավատաց, որ Արտավազդը մահացել է: Մյուս երեք որդիները մահացան ԽՍՀՄ-ի ժամանակ: Այդ ժամանակ շատերը անիմաստ մահանում և աքսորվում էին: Բայց նրանց սպանեցին նրա համար, որ նրանք Թումանյանի երեխանրեն են՝այսինքն հայրենասեր քաղաքական գործիչ: Հայոց ցեղասպանության ժամանակ, նա հայերին շատ է օգնել, որովհետև նա որբանոցներ և հիվանդանոցներ է բացել: Այդ ծանր օրերից մեկում, մի աղջիկ նրան ասում է.
-Պարոն Թումանյան, ես էլ այս երեխաների ձեռքը չեմ դիմանում, ամբողջ օրը մահճակալի վրա են թռվռում, բարձերով իրար են խփում…
-Դա շատ լավ է-ասում է Թումանյանը-, նշանուկում է, որ երեխաների մեջ նորից կյանք է ծլկել, եթե նրանք չարաճճի են դարձել:

Նրա վերջին խոսքերը իր երեխաներին.
-Ղոչաղ կացեք:

Оставьте комментарий