Գրականություն

Երանի ես

Երանի ես ծնվեի ուժեղ և խելացի: Այսինքն ծնվեի միանգամից իմանալով բոլոր լեզուները, տրամաբանությունս ուժեղ լիներ և շատ-շատ ուժեղ լինեի: Ծնվեի, և միանգամից իմանայի ամեն ինչ, ինչպես մեծ շրջապատ ունենամ, ուրիշների հետ խոսեմ և այլն: Ոչ թե այսքանը իմանայի և կարողանայի միայն տարիների ընթացքում արված քրտաջանք աշխատանքով: Եվ պարզ է, որ իմ խելքը և ուժը կօգտագործեի իմ երկրի համար: Կլինեի լավ քաղաքական գործիչ, կօգնեի բոլորին, կլինեի հայտնի, թշնամիներս արդեն իմ իսկ ձենից կվախենային կփախչեին: Բայց, ափսոս ոչ մեկ չի կարող այսպես ծնվել, և այսքանին հասնելու համար դու պետք է մեծ աշխատանք անես:

Оставьте комментарий