Գրականություն

Քո աչքերի դեմ իմ աչքերը կույրր

Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր,
Կա քո հոգու մեջ անթափանց մի մութ,
Քո մութ հայացքում կա մի քնքուշ սուտ՝
Քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարագույր…
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Հավետ քեզ կապված՝ քեզ օտար եմ ես.
Երբ խենթ խնդությամբ փայփայում եմ քեզ՝
Ե՛վ սիրում եմ քեզ, և՛ քեզ չըգիտեմ։
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր.
Քո հոգու վըրա կա մի վարագույր,—
Ո՞վ ես դու, ո՞վ ես,— բնավ չըգիտեմ…

Այս բանաստեղծությունում ասվում է, որ մի տղա սիրահարվել է աղջկան, բայց աղջիկը չի հասկանում, և նույնիսկ արհամարում է նրան: Դրանից, տղային թվում է, որ աղջիկը լավն է՝ ինքը վատը:

Оставьте комментарий