Պատմություն

Պատմություն

«Հայոց պատմություն», Էջ 72-77-ը, պատմել, էջ 77-ի հարցերը գրավոր/

Ա1

Երկիշխան-դա այն է, երբ թագավորը և քրմապետը տարբեր մարդիկ են

Ստրատեգոս-Մարզապետ, նահանգապետ:շ

Արտաշես I-Արտաշեսը շատ բարեփոխումներ արեց երկրի համար: Նա անկախացրեց այն, ուժեղացրեց բանակը, ստեղծեց քաղաք, որը այդ շրջանի առևտրական գլխավոր կենտրոններից էր, միացրեց շատ տարածքներ և ես այսպես անվերջ կարող եմ իր բարեփոխումները ասել:

Զարեհ-Զարեհը Ծոփքի թագավորն էր:

Մագնեսիա-այս քաղաքի մոտ եղել է ճակատամարտ, որտեղ կռվում էին Սելևկյանները և Հռոմեացինները: Սելևկյանները պարտվեցին և թուլացան: Արտաշեսն էլ, իր լավ դիվանագիտությամբ անկախացրեց Մեծ Հայքը և Ծոփքը:

Անտիոքոս III-Նա Սելևկյանների թագավորն էր, և ես չեմ կարծում, որ նա իր գործը լավ էր անում, որովհետև նա պարտվեց Հռոմեացիներին, իսկ հետո կորցրեց իր տիրապետությունից Ծոփքը և Մեծ Հայքը:

Հաննիբալ-սա այն հանիբալը չէ, որի մասին դուք մտածում եք: Նրա անունն էր Հաննիբալ, ոչ թե նրա տեսակը: Նա եղել է Հին Աշխարհի ամենալավ զորավարներից մեկը, որը գծել է Արտաշատ մայրաքաղաքի գծապատկերը:

1.Փորձիր սահմանել զինանշան բառի հասկացությունը:

  • պատկերիր քո պատկերացրած Արտաշեսյանների զինանշանը
  • գտիր իրական զինանշանը, տուր բացատրությւոնը,ապացուցիր, որ դա հենց Արտաշեսյաններին է պատկանում:

Արտաշեսյանների թագավորություն, Մեծ Հայքի 3 թագավորական հարստություններից Արտաշեսյան դինաստիայի հիմնած պետությունը Հայկական լեռնաշխարհի տարածքում։ Գոյատևել է շուրջ 2 դար՝ մ.թ.ա. 189 — մ.թ. 1: Տարածքը կազմել է նվազագույնը 250 000 քառ. կմ (Արտաշես Բարեպաշտի գահակալման առաջին տարիներին), առավելագույնը՝ 3 000 000 քառ. կմ՝ Տիգրան Մեծի օրոք։

2.Արտաշես Առաջինի կառավարման թվականները

Ք.ա. 189-160թ.

3.Ներկայացրու, Արտաշես Առաջինի վարչական, ռազմական, հողային բարեփոխումները, հիմնավորիր դրանց կարևորությունը:

վարչական-Նա ամեն քաղաքի, գյուղի և հողատարածքի սահմանին քարերի վրա գրել է այդ տարածքի անունը: Օրինակ՝ եթե այդ գյուղը ավելի ուժեղ է քան իր կողքի, ապա այն կարող է իր տարածքները մեծացնել ուրիշ գյուղերի հաշիվ, բայց այդ քարերով, նրանք այդպես չեն կարող անել: Նաև նա այսպես ասած մարզեր է ստեղծել, որպեսզի ավելի հեշտ լինի կառավարել երկիրը: Նաև նա ստեղծել է Արտաշատ մայրաքաղաքը, որը այդ շրջանի առևտուրի գլխավոր կենտրոնն էր:

ռազմական-Նա բաժանեց այն 4 զորավարությունների: Այդպիսով նա դարձրեց Հայկական բանակը ավելի ճկուն, հզոր և ավելի հեշտ կառավարելու:

հողային-Նա սկզբից անկախացրել է Հայաստանը, իսկ հետո հետ է բերել բոլոր հին տարածքները:

4.Փորձիր գտնել տարբերություն , նմանություն քաղաքի և մայրաքաղաքի միջև: Պատմիր նոր մայրաքաղաքի հիմնադրման մասին /քարտեզում գտիր, նշիր մայրաքաղաքը/:

Արտաշատը ամենագլխավոր քաղաքն էր: Այնտեղով անցնում էին այդ շրջանի հիմնական առևտուրը: Արտաշես 1-ը այդտեղ շատ մարդկանց էր բերում, որպեսզի Արտաշատը զարգանար:

5.Գնահատիր Արտաշես Առաջինի գործունեությունը որպես թագավոր:

Քանի որ նա շատ հին թագավոր է ես նրան անձամբ չգիտեմ, այսինքն ես չգիտեմ նա ինչպիսի մարդ է եղել, բայց գիտեմ թե նա ինչպիսի թագավոր է եղել: Նա եղել է շատ լավ թագավոր, որովհետև նա անկախացրել է Հայաստանը դիվանագիտությամբ, ոչ թե պատերազմով և անկապ մահերով: Նաև նա հետ է գրավել Հայաստանի բոլոր հն տարածքները: Այսպիսի թագավորը չի կարող լինել վատ, որը միարժամանակ հզորացնում է երկիրը ռազմական, վարչական և հողային կողմով: Մեզ հիմա այսպիսի թագավոր կամ կառավարիչ չէր խանգառի:

6. Հայ հին վիպաշխարհ  էջ 68-73 կարդալ  ,տասնհինգ նախադասությամբ ամփոփիր:

Աղբյուրներ՝ Արտաշիսյան արքայատոհմ

՝Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորությունը

Լեգենդներ և ավանդազրույցներ/Արտաշես Առաջին և Սաթենիկ/

Նոր Հարստության հիմնումը, Արտաշես Առաջին/տեսաֆիլմ/

Оставьте комментарий