1. Կազմի՛ր տրված ածականների գերադրական աստիճանը՝
Ամենավճիտ, ամենաշքեղ, ամենաչար, ամենաբարձր, ամենից թանկ, ամենից քաղցր, ուժեղագույն, ամենից տաք, խոշորագույն, ամենաազնիվ:
2. Առանձնացրո՛ւ որակական և հարաբերական ածականները:
Փայտե-հարաբերական, մարդկային-հարաբերական, արդար-որակական, շռայլ-որակական, խիզախ-որակական, լեռնային-հարաբերական, մայրական-հարաբերական, ամուր-որակական, բարձր-որակական, գեղեցիկ-որակական, շքեղ-որակական:
3. Գտի՛ր սխալ բառերը՝
լավագույն, գեղեցկագույն, ամենալավ, ամենաճիշտ, ամենալավագույն, ամենամեծագույն, վարդագույն:
4. Կազմի՛ր տվյալ ածականների բաղդատական և գերադրական աստիճանները՝ փարթամ-ավելի փարթամ, ամենափարթամ, ծանր-ավելի ծանր, ամենից ծանր, խոշոր-ավելի խոշոր, խոշորագույն:
5.Գրել տրված բառերի հոլովումները:
Աղջկա, քաղաքի, սիրո, ձիու, գարնան, կնոջ, օրվա, մահի, հոր, մոր, գինու, տան,
անվան, գյուղի, ձկան:
Կարդա՛
Ածականի տեսակները
Ածականները լինում են երկու տեսակ՝ որակական և հարաբերական: Որակական ածականները ցույց են տալիս առարկայի հատկությունը, այսինքն՝ այնպիսի հատկանշի, որը հատուկ է տվյալ առարկային՝ անկախ ուրիշ առարկաներից: Օրինակ՝ պղտոր գետ, կանաչ տերև:
Որակական ածականները կարող են արտահայտել նաև գործողության հատկանիշ: Օրինակ՝ բարձր գնահատել, խիզախ մարտնչել:
Որակական ածականների արտահայտած հատկությունները համեմատելի են, օրինակ՝ Արաքսն ավելի մեծ գետ է , քան Հրազդանը:
Հարաբերական ածականներն արտահայտում են մեկ առարկայի կապը, հարաբերությունը ուրիշ առարկաների հետ, օրինակ՝ փայտե ձի, լեռնային օդ:
Հարաբերական դերանունները սովորաբար ցույց են տալիս առարկայի ոչ համեմատելի հատկանիշ:
Որակական ածականի համեմատության աստիճաններ
Համեմատության աստիճանները երեքն են՝ դրական, բաղդատական, գերադրական:
Դրական աստիճանը ածականի սովորական ձևն է:
Բաղդատական աստիճանը ցույց է տալիս տվյալ առարկայի առավել կամ պակաս լինելը ուրիշ առարկայի հատկության համեմատ: Կազմվում է ածականի դրական աստիճանին ավելացնելով պակաս, քիչ, նվազ, ավելի բառերը: Օրինակ՝ Սրանից ավելի գեղեցիկ անկյուն չես չէի կարող պատկերացնել:
Գերադրական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկանիշի գերազանցությունը ուրիշ առարկաների նույն հատկանիշից: Կազմվում է ամենա-, ագույն, ամենից ածանցների միջոցով: Օրինակ՝ ամենագեղեցիկ, ամենից գեղեցիկ, գեղեցկագույն:
Մի շարք որակական ածականներ չունեն համեմատության աստիճաններ՝ օրինակ՝ ամայի, խուլ, բոբիկ և այլն: