Աշխարհագրություն

Ազգային տնտեսություն

Դասի հղումը

Որո՞նք են տնտեսության զարգացման նախադրյալները

Գյուղատնտեսություն, արդյունաբերություն, սպասարկման ոլորտ, նյութական և հոգևոր պահանջմունքների բավարարում, բնական պայմաններ, ռեսուրսներ, աշխարհագրական դիրք, և եղանակ:

Նշեք 5 երկիր որտեղ տնտեսության առաջատար ճյուղը՝
ա) գյուղատնտեսությունն է-Սոմալի, Բանգլադեշ, Լիբիա, Նիգեր և Նիգերիա
բ) արդյունաբերությունն է-Հնդկաստան, Չինաստան, Բրազիլիա, ԱՄՆ և Ինդոնեզիա:
գ) սպասարկման ոլորտն է-ԱՄՆ, Ճապոնիա, Ֆրանսիա, Գերմանիա և Իսպանիա:

Ի՞նչ ազդեցություն  ունի բնակչության սեռատարիքային կազմը տնտեսության զարգացման վրա:

Այն երկրներում որտեղ 20-40 տարեկան տղամարդիկ ավելի շատ են քան կանայք, այդ երկրները ավելի զարգացած են, որովհետև այսպես ասած <<սև գործը>> անում են տղամարդիկ: Օրինակ՝ հանքեր գտնելը, բեռնատարություն և այլ շատ բաներ անում են տղամարդիկ: Նաև դուք քանի՞ հայտնի գիտնական կին կարող եք ասել: Տղա գիտնական հաստատ ավելի շատ կասեք:

 Ի՞նչ ազդեցություն ունի երկրի աշխարհագրական դիրքը երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:

Եթե երկիրը չունի մուտք դեպի ծով, նա զրկվում է շատ ծովամթերքներից: Նաև նրա տուրիզմությունը քչանում է, որովհետև շատերը գնում են ուրիշ երկիր ծովի համար: Օրինակ Մոնգոլիան:

Ի՞նչ ազդեցություն ունեն երկրի բնական պայմաններն ու ռեսուրսները երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:

Բնական պայման

Օրինակ վերցնենք Ռուսաստանը: Այնտեղի մեծ մասը ցուրտ տեղ է, որտեղ ոչ՛ կարող են ապրել մարդիկ, ոչ՛ բնակվել կենդանիները, այսինքն դա գրեթե անպետք տարածք է:

Բնական ռեսուրս

Այդ երկրի տարծքում, կարող են հանքերը կամ կենդանիները քիչ լինել, այդպիսով երկիրը ոչ՛ կունենա հանքեր, ոչ՛ էլ միս: Օրինակ՝ Իզրաել, Սինգապուր և Վրաստան:

Ի՞նչ ազդեցություն ունի հարևան երկրների ազդեցությունը երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:

Եթե հարևան երկրները չեն թողում, որ քո երկիրը ուղարկի և ստանա ապրանք, դու չես կարողանա ստանալ փող վաճառելով ինչ-որ բան ուրիշ երկրներին, և չես կարողանա գնել ինչ-որ բան ուրիշ երկրներից: Օրինակ՝ Վրաստանը և Հայաստանը: 44-օրյա պատերազմի ժամանակ Ռուսաստանը ուզում էր ուղարկել Հայաստան բժշկական օգնություն, բայց Վրաստանը թույլ չտվեց դա անել:

Оставьте комментарий