Հայոց լեզու

Փրկարար, որը չկարողացավ փրկել իր երեխային

Ծովը խաղաղ էր քնած երեխայի նման: Արևը դեռ չէր ծագել, և վաղորդայնի լռության մեջ ինչ-որ խորհուրդ կար: Թվում էր, թե ամբողջ աշխարհն է քնած: Բայց մի մարդ ծովափի խոնավ ավազին նստած էր միայնակ: Ի՞նչն էր այդքան վաղ ծովափ բերել նրան:

Նա փրկարար էր: Նա իր ընտանիքին կանչել էր այդ ծով, որտեղ նա փրկարար էր աշխատում: Երբ ոչ մեկ չեր սպասում նրա երեխան սկսեց խորտակվել այդ ծովի մեջ, բայց ցավոք նա կամ ուրիշ փրկարարները չհասցրեցին փրկել երեխային, և նա մահացավ: Եվ այն վախից, որ ուրիշ ծնող էլ կարող է այդքան շուտ իր երեխային կորցնի, նա ամեն օր վաղ առավոտյան գալիս է այս ափ, որպեսզի խորտակվող երեխաներին փրկի, գոնե ուրիշ երեխաներին երկար կյանք նվիրի, ոչ թե դաժանաբար մահ վաղ տարիքում:

Հանրահաշիվ 7

Հանրահաշիվ տնային և դասարանական 29.01.2023

672:42=16

21×39=819

819+16=835

989:43=23

912:48=19

23-19=4

720-695=25

975:25=39

25×39=975

109+839=948

312-233=79

948:79=12

65254:79=826

75563:97=779

826-779=47

79+79=158

756-158=654

213+187=400

400+395=795

25×4=100

100×178=17800

8×125=1000

1000×53=53000

68x(48+52)=6800

59x(100)=5900

87x(71+29)=8700

17x(10)=170

382x(500-400)=38200

2x2x2x5x2x2x2x3=960

2x2x3x5x5=300

2x2x41x5x5x5=20500

2x2x2x2x7x3x49

89-պարզ

123-բաղադրյալ

279-բաղադրյալ

335-բաղադրյալ

642-բաղադրյալ

601-պարզ

26 =64

26 =64

310-215 =59049-32768=26281

36-24 =713

ա.24

բ.25

գ.34

դ.210

ա.

բ.1010

գ.10010

դ.100 00010

ե.100 000 000 00010

Հայոց լեզու

Գործնական քերականություն

  1. Ընդգծված բառերն ու բառակապակցությունները փոխարինի՛ր համապատասխան ածականներով:

Օրինակ`

Երկրին մոտ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին: — Երկրամերձ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին:

Հայոց աշխարհում Արարատի դաշտի հարավում, մի հրաշքով լի ու ձեռքով չկերտված կոթող կա: Դա Արարատն է՝ երկնասլաց, մեկուսի լեռնազանգված՝ կոնանման զույգ գագաթներով: Մասիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են: Մասիսի ժայռապատ գագաթը ծածկված է հավերժական ձյունով: Սիսի գագաթի մասը նույնպես քարածածկ: Լանջերը կտրտված են ճառագայթի ձև ունեցող ձորակներով ու հեղեղատներով: Լանջերին խոտառատ արոտներ ու թփուտներ կան, ներքևի գոտում՝ այլևայլ թռչուններ ու կենդանիներ: Հնում լեռը հռչակված էր որպես արքաների որսատեղի:

Մասիսը զերծ չի մնացել բնության աղետներից: Նրա հյուսիս-արևելքի լանջի խորխորատը, հայտնի «Մասյաց վիհ» անունով, որ գագաթին մոտ (մերձ) մասում ավելի քան հազար մետր խորություն ունի, առաջացել է երկրաշարժից:

  1. Տեքստում ավելացրու՛ տրված ածականները: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Ա. Սարսափելի, բազմաթիվ, անհրապույր, իսկական, բազմազան, սարսափազդու, փոքրիկ, սուր:

Թմբկահար փոքրիկ ձկան արձակած սուր որոտը հավանաբար վախեցնում է նրա սարսափելի թշնամիներին: Դոդոշաձուկն էլ բոցմանի իսկական սուլիչի ձայն է հանում կարծես թե սարսափազդու զուգավորման շրջանում:

Մյուս անհրապույր ձկների արձակած ձայների նշանակության մասին քիչ բան է հայտնի: Իհարկե, կան բազմաթիվ ձկներ էլ, որոնք իսկապես համր են:

Բ. Լայն, հետաքրքիր, ծանծաղ, զանազան, հնագույն, ամենատաք, ծովային, անվնաս, գեղեցիկ, մեծ, չքնաղ:

Լամանտինը մի հնագույն կենդանի է, որը հավանաբար մեծ նախատիպ է եղել լեգենդների գեղեցիկ ջրահարսերի համար: Այս հետաքրքիր կենդանու առջևի վերջավորությունները անվնաս հետաճել են, իսկ մարմինը հենվում է լայն պոչի վրա: Նա բնակվում է ծովափնյա ամենատաք ջրերում և սնվում է բացարձակապես ծովային բուսական սննդով: Ապրելու համար նա ընտրել է ծանծաղ տեղը, նրան կարելի հանդիպել հասարակածի երկու չքնաղ կողմերում:

  1. Տրված տեքստում մտքին համապատասխանող ածականներ ավելացրո՛ւ: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Մագելանի արշավախմբի մնացորդները հետաքրքիր ճամփորդության հոգնությունը դեռ չէին թոթափել, երբ կաթոլիկ եկեղեցին նրանց կանչեց հաշիվ տալու: Բանն այն է, որ ճամփորդների օրացույցում մեկ օր պակասում էր: Իսկ դա նշանակում էր, որ մեկեղեցական տոները ճիշտ ժամանակին չէին նշվել: Հավատի հնագույն կանոններից այդպիսի շեղումն այն ժամանակ խստորեն պատժվում էին: Բայց գիտնականները շուտով գտան, թե որտե՞ղ էր մնացել անհայտ «կորած» օրը: Ճանապարհորդելով կլոր երկրագնդի շուրջը դեպի հեռավոր արևմուտք՝ Արևի շարժման ուղղությամբ , ծովագնացները իբրև թե մեկ օր հետ էին գնացել: Շուրջերկրյա երկար ճանապարհորդությունը դեպի արևելք, ընդհակառակը, նրանց օրացույցին մեկ օր կավելացներ:

Ներկայումս նման զարմանալի խառնաշփոթությունից խուսափելու համար Խաղաղ օվկիանոսի միջով՝ բևեռից բևեռ, մի գիծ են անցկացրել, որն անցնելիս նավերը կամ անմիջապես ընկնում են «վաղը» կամ վերադառնում են «երեկվան»:

Քիմիա

Դասարանական աշխատանք

1.Թվարկի՛ր, թե ի՞նչ տարրերի ատոմներից են կազմված՝  

ջուրը (H2O)H-ջրածին, O-թթվածին

ածխաթթու գազը (CO2)C-ածխածին,O-թթվածի

Երկաթի (III)Fe-երկաթ, O-թթվածծին

Օքսիդ(Fe2O3)Fe-երկաթ, O-թթվածծին

Կալիումի պերմանգանատը(KMnO4)K-կալիում,Mn-մանգան, O-թթվածին

Կալիումի սիլիկատ(K2SiO3)K-կալիում, Si-սիլիցիում, O-թթվածին

Ջուր=Ջրածին և թթվածին

2.Ստորև բերվածներից  ո՞ր շարքի քիմիական տարրերը միայն մետաղական պարզ նյութեր կարող են առաջացնել.                                         

Sr, F, Fe

Fr, Fe, Sr

Fr, F, Fe

3.Ստորը թվարկված տարրերի նշաններից ո՞րն է համապատասխանում սովորական պայմաններում պինդ ագրեգատային վիճակում գտնվող պարզ նյութին

Si 

N

He

4.Թվարկվածներից որո՞նք են պարզ նյութերի անվանումներ.                               

ա) ջրածին  H2          

բ)ջուր H20                  

գ) ամոնիակ NH3                                           

դ) սնդիկ Hg              

ե) մեթան CH4

Հայոց լեզու, Ճամբար

Ճամբարի՝ 2-րդ ուսումնական շրջանի ամբողջական հաշվետվություն

Այս ճամբարի ընթացքում ես ծանոթացա շատ նոր մարդկանց հետ: Մենք արեցինք շատ հետաքրքիր բաներ: Գնացինգ Գյումրի, թանգարան, Սևաբերդ, սահադաշտ, պատրաստեցինք պիցցա և կրուասան, խաղացինք խաղեր և ուղղակի լավ ժամանակ անցկացրեցինք: Ինձ համար ամենալավ ճամփորդությունը Սևաբերդն էր: Չէի ուզենա, որ այս ճամբարը ավարտվի, բայց ստիպված արդեն վաղվանից պետք է գնամ դպրոց, ոչ թե լավ ժամանակ անցկացնեմ ընկերներիս և ուրիշների հետ:
Իմ մասնակցած ստուգատեսները՝
Սնահավատություն
Դիջիթեք
Ահա իմ լուսաբանումները՝
Ճամբարային օրվա լուսաբանում. Հունվարի 11
Ճամբարային օրվա լուսաբանում. Հունվարի 15
Ճամբարային օրվա լուսաբանում. Հունվարի 17

Ուսումնական պլան

Հայոց լեզու, Ճամբար

Պատմության թանգարան

12-րդ դասարանցիները մեզ հետ կազմակերպել էին հետաքրքիր նախագիծ, որի քայլերից մեկը՝ այցելությունն էր ՀՀ-ի կենտրոնական բանկի թանգարան: Այնտեղ մենք տեսանք տարբեր երկրների, ինչպես նաև Հայաստանի, թագավորությունների կոպեկներ, և տարբեր իրեր, որոնք օգտագործում էին այդ թագավորություններում: Ինձ համար սա ամենալավ թանգարաններից մեկն էր, որովհետև մենք ազատ քայլում էինք և մեր համար ուսումնասիրում էինք այդ իրերը՝ առանց գիդի: Մի քանի նկար թանգարանից՝

Հայոց լեզու, Ճամբար

Երկօրյա ճամփորդություն դեպի Գյումրի

Այս ճամփորդությունը ինձ համար մի քիչ անսովոր էր երկու պատճառով․ գնացինք ոչ թե մեկ կամ երեք օրով, այլ երկու, և որ գնացինք գնացքով: Գնացել էինք հունվարի 25-ին և հետ էինք եկել ամսի 26-ին: Նախագիծը կարող եք տեսնել այստեղ: Գնացել էինք մեր ճամբարային ջոկատի, ընկեր Ստելլայի և նրա 4 ճամբարականների հետ: Գյումրիով քայլել ենք, գնացել ենք հրապարակ և այցելել ենք Ավ.Իսահակյանի տուն-թանգարան: Ինձ համար ամենահետաքրքիրը Ավ.Իսահակյանի տուն-թանգարանն էր: Գնացել ենք նաև <<Վառեմ-Մարեմ>> պատշգամբը: Նաև տեսել ենք նավ-տունը: Ինձ համար հետաքրքիր անցավ այս ճամփորդությունը:

Քիմիա, կենսաբանություն, Բնագիտություն, ֆիզիկա 7

Ճամփորդական պիտույքներ

Հետևյալ պարագանները տանում եմ բոլոր տեսակի ճամփորդությունների ընթացքում՝
Ջուր, ուտելիք և ուսապարկ:
Ամառային ճամփորդություններին տանում եմ հետևյալ պիտույքները՝
Գլխարկ(կեպկա), արևային ակնոց, արևի քսուկ, ուտելիք, ջուր և ուսապարկ:
Ես ձմեռային ճամփորդություններին տանում եմ հետևյալ պիտույքները՝
Ձմեռային գլխարկ, ձեռնոց, շարֆ, ձեռնոց, փոխնորդ հագուստ, ջուր, ուտելիք և ուսապարկ:
Եռօրյա ճամփորդություններին տանում եմ հետևյալ պիտույքները՝
Ջուր և ուտելիք առաջին օրվա համար, փոխնորդ հագուստ, գլխարկ, ուսապարկ, սեղանի խաղեր, լիցքավորիչ, ականջակալ և հիգիենայի պարագաններ:

Հայոց լեզու, Ճամբար

Ճամփորդություն դեպի Սևաբերդ

Հունվարի 18-ին մենք գնացինք դեպի Սևաբերդ գյուղ: Այդ գյուղը գտնվում է կոտայքի մարզում: Այդտեղ շատ ձյուն կար և կար բլրակ, որի գագաթից մենք իջնում էինք սահնակով ներքև: Այդտեղ ձյունը այնքան շատ էր, որ մի քանի տեղեր մարմնիս կեսը մնում էր ձյան տակ: Այդ ձյան քանակից և սպիտակությունից աչքերս մեկ-մեկ ցավում էին: Նաև պարզ է, որ շատ ձնագնդիկ խաղացինք: Կոնկրետ իմ հետ շատ ծիծաղելու բան եղավ.
Ես, ընկերս և երկու աղջիկ արդեն բլրակից իջել էինք և պետք է բարձրանայինք հետ: Ես մտածեցի այդ երկու աղջիկներին ձնագնդիկներով խփել և արագ բարձրանալ վերև: Երբ խփեցի, թեքվեցի, որ փախնեմ, մեկ էլ ուրիշ աղջիկ պատահական սահնակով ինձ գցեց: Սա այնքան ծիծաղելու պահ էր, որ առաջինը ես սկսեցի ծիծաղել: Բայց լավ ժամանակ միայն այդ բլրի վրա չանցկացրեցինք, նաև լավ ժամանակ անցավ ճանապարհի ընթացքում, որովհետև շատ շփվեցինք և խաղեր խաղացինք, օրինակ՝դոնետկա: Ժամանակը շատ արագ անցավ, և կուզենայի նորից գնալ Սևաբերդ, որովհետև շատ լավ ժամանակ անցկացրեցինք, և վստահ եմ, որ մյուս անգամ ավելի լավ ժամանակ կանցկացնենք:

Հայոց լեզու, Ճամբար

Ճամբարային օրվա լուսաբանում. Հունվարի 17

Օրը սկսեցինք քննարկումովթե ի՞նչ պետք է պատրաստենք խոհանոցային նախագծի ընթացքում։ Հետո ջոկատավարը և աղջիկները գնացին առևտրի, անհրաժեշտ բաղադրիչների համար, իսկ մենք տղաներով խաղում էինք սեղանի խաղ։ Հետո գնացինք ավագ դպրոց, որպեսզի շարունակենք փողի նախագիծը։ Նախագծից հետո գնացինք ընդմիջման, իսկ ընդմիջումից հետո արեցինք երգ։ Վերջին դասի ընթացքում քննարկեցինք վաղվա ճամփորդության մասին`թե ինչ պետք է հագնել, ինչ պետք է բերել և այլն։