Հայոց լեզու, Ճամբար

Ճամփորդություն դեպի Սևաբերդ

Հունվարի 18-ին մենք գնացինք դեպի Սևաբերդ գյուղ: Այդ գյուղը գտնվում է կոտայքի մարզում: Այդտեղ շատ ձյուն կար և կար բլրակ, որի գագաթից մենք իջնում էինք սահնակով ներքև: Այդտեղ ձյունը այնքան շատ էր, որ մի քանի տեղեր մարմնիս կեսը մնում էր ձյան տակ: Այդ ձյան քանակից և սպիտակությունից աչքերս մեկ-մեկ ցավում էին: Նաև պարզ է, որ շատ ձնագնդիկ խաղացինք: Կոնկրետ իմ հետ շատ ծիծաղելու բան եղավ.
Ես, ընկերս և երկու աղջիկ արդեն բլրակից իջել էինք և պետք է բարձրանայինք հետ: Ես մտածեցի այդ երկու աղջիկներին ձնագնդիկներով խփել և արագ բարձրանալ վերև: Երբ խփեցի, թեքվեցի, որ փախնեմ, մեկ էլ ուրիշ աղջիկ պատահական սահնակով ինձ գցեց: Սա այնքան ծիծաղելու պահ էր, որ առաջինը ես սկսեցի ծիծաղել: Բայց լավ ժամանակ միայն այդ բլրի վրա չանցկացրեցինք, նաև լավ ժամանակ անցավ ճանապարհի ընթացքում, որովհետև շատ շփվեցինք և խաղեր խաղացինք, օրինակ՝դոնետկա: Ժամանակը շատ արագ անցավ, և կուզենայի նորից գնալ Սևաբերդ, որովհետև շատ լավ ժամանակ անցկացրեցինք, և վստահ եմ, որ մյուս անգամ ավելի լավ ժամանակ կանցկացնենք:

Оставьте комментарий