Без рубрики

Դիջիթեք

Իմ բլոգի հարթակը wordpress.com-ն է: Այն բացվել է 2019 թվականին: Ես չեմ ընտրել, որ լինի wordpress.com-ը: Ով որ, ընտրել է wordpress.com-ը, ընտրել է հետևյալ պատճառներով՝
1.Գովազդը շատ չէր:
2.Շատ բաներ անվճար էր:
Հիմա կան շատ գովազդներ, և շատ բաներ դարձել են վճարովի: Հիմա այդքան էլ ակտուալ չէ wordpress.com-ը: Եվ այդ պատճառով հիմնական հարթակները դարձել են edublogs.com-ը և blogspot.com-ը: Օգտագործելու դժվարություններ չունեմ և լավ տիրապետում եմ wordpress.com-ին:
Տիրապետում եմ հետևյալ ծրագրերին՝
1.Adobe Illustrator և Figma: Այս ծրագիրը մենք օգտագործում ենք նկար ստեղծելու համար:
2.Adobe Photoshop և Photopea: Այս ծրագիրը մենք օգտագործում ենք նկարները փոփոխելու համար:
3.Word Document: Այս ծրագրի մեջ կարելի է գրել տարբեր բաներ: Օրինակ՝ դասերը, նպատակները և այլն: Լավ փոխարինում է բլոգին, երբ WIFI-ը վատ է աշխատում:
4.Paint: Այս ծրագրով կարելի է նկարել մանկական նկարներ:
5.Power Point: Այս ծրագրով կարելի պատրաստել սահիկաշարեր:
6.InShot: Այս ծրագիրը մոնտաժային ծրագիր է:
Եվ շատ-շատ ծրագրեր:
Հետևյալ ծրագրերից ամենաշատը օգտագործում եմ Adobe Illustrator-ը և Word Document-ը: Adobe Illustrator-ը շատ եմ օգտագուրծում, որովհետև ես շատ եմ սիրում ինչ-որ նկարներ ստեղծել: Օրինակ՝ վերցնում եմ ինչ-որ հայտնի մարդու դեմք, և սկսում եմ այն նկարել: Word Document-ը շատ եմ օգտագործում, որովհետև հաճախ դասերը անում եմ հենց այս ծրագրով: Այս բոլոր վերոհիշյալ ծրագրերը սովորել եմ դպրոցում, բացի InShot-ից: InShot-ը սովորեցրել է քույրիկս, բայց ոչ ամբողջությամբ: Մյուս մասը սովորել եմ ինքս: Առաջին ուսումնական շրջանի ընթացքում արել եմ շատ նախագծեր: Ամենագլխավորը կարող եք տեսնել այստեղ: Այս նախագծի ընթացքում ես փնտրում էի ռուսերեն լեզվով ռուսների ստեղծած գյուտերը և թարգմանում հայերեն: Այս նախագիծը իմ ամենագլխավորն է, որովհետև այն շահել է Ձմեռ Պապ մրցանակը: Ես արել եմ էլի շատ նախագծեր: Օրինակ՝Կոշիկի պատմությունը, ռուսերենի դասին սարքել ենք ծրագիր, օտարերկրացիների համար, որոնք ուզում են գալ Հայաստան: Ահա հղումը: Ես մասնակցել եմ շատ սովորող-սովորեցնող նախագծերի, բայց եկեք խոսենք երեքի մասին:
1.Երբ ես դեռ 5-րդ դասարանում էի, 6-րդ դասարանի սովորողները եկան մեզ հյուր, և սովորեցրեցին Mhatomir ծրագիրը: Այդ ծրագրի օգնությամբ հեշտ կարելի է կազմել կոտորակներ և նրանցով գործողություններ:
2.Երբ ես 6-րդ դասարանում էի, 5-րդ դասարանի սովորողները եկան Միջին դպրոց, և արդեն մենք սովորեցրեցինք Mhatomir ծրագիրը:
3.Այս սովորող-սովորեցնող նախագծին ես մասնակցել եմ ամբողջ առաջին ուսումնական շրջանի ընթացքում: Երկու տղաներ՝ Միքայել Խուդավերդյանը և Նարեկ Միրզոյանը, մեզ ընտրության ժամերին սովորեցնում էին Գրաֆիկ դիզայն: Հենց նրանց հետ եմ ես սովորել Adobe Illustrator, Figma, Adobe Photoshop և Photopea ծրագրերը: