Հայոց լեզու, Ճամբար

Ճամբարի՝ 2-րդ ուսումնական շրջանի ամբողջական հաշվետվություն

Այս ճամբարի ընթացքում ես ծանոթացա շատ նոր մարդկանց հետ: Մենք արեցինք շատ հետաքրքիր բաներ: Գնացինգ Գյումրի, թանգարան, Սևաբերդ, սահադաշտ, պատրաստեցինք պիցցա և կրուասան, խաղացինք խաղեր և ուղղակի լավ ժամանակ անցկացրեցինք: Ինձ համար ամենալավ ճամփորդությունը Սևաբերդն էր: Չէի ուզենա, որ այս ճամբարը ավարտվի, բայց ստիպված արդեն վաղվանից պետք է գնամ դպրոց, ոչ թե լավ ժամանակ անցկացնեմ ընկերներիս և ուրիշների հետ:
Իմ մասնակցած ստուգատեսները՝
Սնահավատություն
Դիջիթեք
Ահա իմ լուսաբանումները՝
Ճամբարային օրվա լուսաբանում. Հունվարի 11
Ճամբարային օրվա լուսաբանում. Հունվարի 15
Ճամբարային օրվա լուսաբանում. Հունվարի 17

Ուսումնական պլան

Հայոց լեզու, Ճամբար

Պատմության թանգարան

12-րդ դասարանցիները մեզ հետ կազմակերպել էին հետաքրքիր նախագիծ, որի քայլերից մեկը՝ այցելությունն էր ՀՀ-ի կենտրոնական բանկի թանգարան: Այնտեղ մենք տեսանք տարբեր երկրների, ինչպես նաև Հայաստանի, թագավորությունների կոպեկներ, և տարբեր իրեր, որոնք օգտագործում էին այդ թագավորություններում: Ինձ համար սա ամենալավ թանգարաններից մեկն էր, որովհետև մենք ազատ քայլում էինք և մեր համար ուսումնասիրում էինք այդ իրերը՝ առանց գիդի: Մի քանի նկար թանգարանից՝

Հայոց լեզու, Ճամբար

Երկօրյա ճամփորդություն դեպի Գյումրի

Այս ճամփորդությունը ինձ համար մի քիչ անսովոր էր երկու պատճառով․ գնացինք ոչ թե մեկ կամ երեք օրով, այլ երկու, և որ գնացինք գնացքով: Գնացել էինք հունվարի 25-ին և հետ էինք եկել ամսի 26-ին: Նախագիծը կարող եք տեսնել այստեղ: Գնացել էինք մեր ճամբարային ջոկատի, ընկեր Ստելլայի և նրա 4 ճամբարականների հետ: Գյումրիով քայլել ենք, գնացել ենք հրապարակ և այցելել ենք Ավ.Իսահակյանի տուն-թանգարան: Ինձ համար ամենահետաքրքիրը Ավ.Իսահակյանի տուն-թանգարանն էր: Գնացել ենք նաև <<Վառեմ-Մարեմ>> պատշգամբը: Նաև տեսել ենք նավ-տունը: Ինձ համար հետաքրքիր անցավ այս ճամփորդությունը: