Հայոց լեզու, Ճամբար

Ճամբարի՝ 2-րդ ուսումնական շրջանի ամբողջական հաշվետվություն

Այս ճամբարի ընթացքում ես ծանոթացա շատ նոր մարդկանց հետ: Մենք արեցինք շատ հետաքրքիր բաներ: Գնացինգ Գյումրի, թանգարան, Սևաբերդ, սահադաշտ, պատրաստեցինք պիցցա և կրուասան, խաղացինք խաղեր և ուղղակի լավ ժամանակ անցկացրեցինք: Ինձ համար ամենալավ ճամփորդությունը Սևաբերդն էր: Չէի ուզենա, որ այս ճամբարը ավարտվի, բայց ստիպված արդեն վաղվանից պետք է գնամ դպրոց, ոչ թե լավ ժամանակ անցկացնեմ ընկերներիս և ուրիշների հետ:
Իմ մասնակցած ստուգատեսները՝
Սնահավատություն
Դիջիթեք
Ահա իմ լուսաբանումները՝
Ճամբարային օրվա լուսաբանում. Հունվարի 11
Ճամբարային օրվա լուսաբանում. Հունվարի 15
Ճամբարային օրվա լուսաբանում. Հունվարի 17

Ուսումնական պլան

Հայոց լեզու, Ճամբար

Պատմության թանգարան

12-րդ դասարանցիները մեզ հետ կազմակերպել էին հետաքրքիր նախագիծ, որի քայլերից մեկը՝ այցելությունն էր ՀՀ-ի կենտրոնական բանկի թանգարան: Այնտեղ մենք տեսանք տարբեր երկրների, ինչպես նաև Հայաստանի, թագավորությունների կոպեկներ, և տարբեր իրեր, որոնք օգտագործում էին այդ թագավորություններում: Ինձ համար սա ամենալավ թանգարաններից մեկն էր, որովհետև մենք ազատ քայլում էինք և մեր համար ուսումնասիրում էինք այդ իրերը՝ առանց գիդի: Մի քանի նկար թանգարանից՝

Հայոց լեզու, Ճամբար

Երկօրյա ճամփորդություն դեպի Գյումրի

Այս ճամփորդությունը ինձ համար մի քիչ անսովոր էր երկու պատճառով․ գնացինք ոչ թե մեկ կամ երեք օրով, այլ երկու, և որ գնացինք գնացքով: Գնացել էինք հունվարի 25-ին և հետ էինք եկել ամսի 26-ին: Նախագիծը կարող եք տեսնել այստեղ: Գնացել էինք մեր ճամբարային ջոկատի, ընկեր Ստելլայի և նրա 4 ճամբարականների հետ: Գյումրիով քայլել ենք, գնացել ենք հրապարակ և այցելել ենք Ավ.Իսահակյանի տուն-թանգարան: Ինձ համար ամենահետաքրքիրը Ավ.Իսահակյանի տուն-թանգարանն էր: Գնացել ենք նաև <<Վառեմ-Մարեմ>> պատշգամբը: Նաև տեսել ենք նավ-տունը: Ինձ համար հետաքրքիր անցավ այս ճամփորդությունը:

Հայոց լեզու, Ճամբար

Ճամփորդություն դեպի Սևաբերդ

Հունվարի 18-ին մենք գնացինք դեպի Սևաբերդ գյուղ: Այդ գյուղը գտնվում է կոտայքի մարզում: Այդտեղ շատ ձյուն կար և կար բլրակ, որի գագաթից մենք իջնում էինք սահնակով ներքև: Այդտեղ ձյունը այնքան շատ էր, որ մի քանի տեղեր մարմնիս կեսը մնում էր ձյան տակ: Այդ ձյան քանակից և սպիտակությունից աչքերս մեկ-մեկ ցավում էին: Նաև պարզ է, որ շատ ձնագնդիկ խաղացինք: Կոնկրետ իմ հետ շատ ծիծաղելու բան եղավ.
Ես, ընկերս և երկու աղջիկ արդեն բլրակից իջել էինք և պետք է բարձրանայինք հետ: Ես մտածեցի այդ երկու աղջիկներին ձնագնդիկներով խփել և արագ բարձրանալ վերև: Երբ խփեցի, թեքվեցի, որ փախնեմ, մեկ էլ ուրիշ աղջիկ պատահական սահնակով ինձ գցեց: Սա այնքան ծիծաղելու պահ էր, որ առաջինը ես սկսեցի ծիծաղել: Բայց լավ ժամանակ միայն այդ բլրի վրա չանցկացրեցինք, նաև լավ ժամանակ անցավ ճանապարհի ընթացքում, որովհետև շատ շփվեցինք և խաղեր խաղացինք, օրինակ՝դոնետկա: Ժամանակը շատ արագ անցավ, և կուզենայի նորից գնալ Սևաբերդ, որովհետև շատ լավ ժամանակ անցկացրեցինք, և վստահ եմ, որ մյուս անգամ ավելի լավ ժամանակ կանցկացնենք:

Հայոց լեզու, Ճամբար

Ճամբարային օրվա լուսաբանում. Հունվարի 17

Օրը սկսեցինք քննարկումովթե ի՞նչ պետք է պատրաստենք խոհանոցային նախագծի ընթացքում։ Հետո ջոկատավարը և աղջիկները գնացին առևտրի, անհրաժեշտ բաղադրիչների համար, իսկ մենք տղաներով խաղում էինք սեղանի խաղ։ Հետո գնացինք ավագ դպրոց, որպեսզի շարունակենք փողի նախագիծը։ Նախագծից հետո գնացինք ընդմիջման, իսկ ընդմիջումից հետո արեցինք երգ։ Վերջին դասի ընթացքում քննարկեցինք վաղվա ճամփորդության մասին`թե ինչ պետք է հագնել, ինչ պետք է բերել և այլն։

Հայոց լեզու, Ճամբար

Ճամբարային օրվա լուսաբանում. Հունվարի 15

1-ին ժամը արեցինք քննարկումներ մեր հետագա պլանների և ճամփորդությունների վերաբերյալ: Որոշեցինք, որ պետք է գնանք երկօրյա ճամփորդություն դեպի Գյումրի հավանաբար ամսի 24-ից մինչև ամսի 25-ը, և այս հինգշաբթի Սևաբերդ: Երկրորդ դասի ընթացքում խաղացինք վիկտորինա Հայատանի և տիեզերքի մասին: Երրորդ դասին մասնակցեցինք Դիջիթեքային ստուգատեսին: Դրանից հետո գնացինք պարի: Երբ պարի դասից հետ եկանք, սկսեցինք գրել օրվա լուսաբանումը և խաղալ:

Հայոց լեզու, Ճամբար

Երկրորդ ուսումնական շրջանի ուսումնական պլան

Ճամբարային ջոկատ՝ Տաթև Աբրահամյանի ճամբարային ջոկատ
Ճամբարային նախագծերը՝ այստեղ։ 
Օրակարգ՝

Հունվարի 8

09:00-09:15` ճամբարային ընդհանուր պարապմունք, 

09:20-10:05` Ճամբարային նախագծերի քննարկում, լրացումներ,  ծանոթանում ենք , մասնակիցները ճանաչում են իրար, 

10:10- 10:55` Ավագ դպրոցի սովորողների առաջարկած նախագիծը, 

11:05-11:50` ճամբարային վիկտորինա, 

11: 55-12: 35` պար, 

12: 35-13:00` ընդմիջում, 

13:00-13: 40` թատերական նախագծի նախապատրաստական աշխատանք․ ,,Հինգ հասուն տանձերը,, ստեղծագործության ընթերցում, դերերի բաժանում։

13:30-14:00`  օրվա լուսաբանում

Հունվարի 9 

09:00-09:15` ճամբարային ընդհանուր պարապմունք, 

09:20-10: 55` ,,Ձմեռ պապ,, մրցանակի հայտերի քննարկում, հայտի լրացում, 

11:05-11: 50`  մարզական ժամ, 

11: 55-12: 35` Էմիլյա Զատիկյանի նախագիծ, Քոլեջի սովորող, 

12: 35- 13:00՝ ընդմիջում, 

13:00-13: 35` ճամբարային խաղեր, 

13: 35- 14:00` օրվա լուսաբանում

Հունվարի 10 

09:00-09:15` ճամբարային ընդհանուր պարապմունք, 

09: 20- 10: 20` նախագծային աշխատանք՝ թատերական նախագիծ, հետազոտական աշխատանքներ։ 

10: 20-13: 15` այցելություն սահադաշտ, 

13: 15- 14:00` օրվա ամփոփում, լուսաբանում։ 

Հունվարի 11

09:00-09:15` ճամբարային ընդհանուր պարապմունք, 

09:20-10:05` երգ, 

10: 10-10:55` վիկտորիան Ավագ դպրոցի սովորողների կազմակերպմամբ․ ,,Սովորող սովորեցնող նախագիծ,,

11:05-11:50` խեցեգործություն, 

11: 55-12:35` բանավեճ 

12: 35-13:00` ընդմիջում, 

13:00-14:00` նախագծային աշխատանք՝ թատերական, հետազոտական ։Օրվա ամփոփում։ 

Հունվարի 12

09:00-09:15` ճամբարային ընդհանուր պարապմունք, 

09:20-10:05`նախագծային աշխատանք՝ թատերական, հետազոտական,

10: 10-10:55`նախագծային աշխատանք՝ թատերական, հետազոտական ,

11:05-11:50` մարզական ժամ, 

11: 55-12:35`  Հրաչ Ղալամքարյանի առաջարկած նախագիծը, 

12: 35-13:00` ընդմիջում, 

13:00-14:00` ճամբարային խաղեր, օրվա ամփոփում ։ 

Հունվարի 15

09:00-09:15` ճամբարային ընդհանուր պարապմունք, 

09:20-10:05` Ուսումնական երկրորդ շրջանի անհատական պլաններ սովորողի բլոգում, օրվա լուսաբանումների խմբագրում,

10: 10-10:55` վիկտորինա, 

11:05-11:50` Ստուգատեսային հայտի լրացում․ Դիջիթեքի բովանդակություն, հայտ,

11: 55-12:35` պար 

12: 35- 13:30` թատերական նախագիծ կամ ազգային խաղեր, 

13: 30- 14:00` օրվա լուսաբանում։ 


Հայոց լեզու, Ճամբար, Անհատական նախագիծ

Սնահավատություններ

Տարեդարձի տորթի վրա մոմեր դնելու ավանդույթ

Հին հույները նույնպես տորթ էին պատրաստում տարեդարձի ժամանակ: Տորթերը նվիրաբերվում էին Լուսնի աստվածուհի Արտեմիդեին:  Տորթերի կլոր ձևը խորհրդանշում էր Լուսինը, իսկ վառված մոմերը՝ վերջինիս լույսը: Այսօր էլ վառվող մոմերը հաջողության նշան են համարվում:

Հարսնացուին/ փեսացուին հարսանեկան արարողությունից մեկ օր առաջ տեսնելն անհաջող ամուսնության նշան է

Այս ավանդույթը կապված  է նրա հետ, որ հարսնացուն՝ հարսանեկան արարողությունից առաջ փեսացուին տեսնելով, կարող է փոշմանել և չամուսնանալ:

Աղբյուր

Հայոց լեզու, Ճամբար, Անհատական նախագիծ

Սնահավատություններ

13 թիվն անհաջողության նշան է

13 թվի նկատմամբ վախի վերաբերյալ հիշատակվում էր դեռևս սկանդինավյան առասպելաբանության մեջ, երբ 12 աստվածները խնջույքի էին մասնակցում Վալխալայի մոտ: Այդ ժամանակ նրանց միացավ կռվի և չարության աստված Լոկկին, ով էլ դարձավ 13-րդը, ինչի արդյունքում սպանվեց աստվածներից ամենասիրելին՝ Վալդերը:

Ընկնող աստղը  և երազանք մտապահելու ավանդույթը

Դեռևս 1-ին դարում Պտղոմեոսը ենթադրեց, որ աստղերն ընկնում են Երկիր մոլորակ, երբ աստվածներն այդ պահին հետևում են մարդկանց:

Աղբյուր

Հայոց լեզու, Ճամբար, Անհատական նախագիծ

Սնահավատություններ. Ճանապարհը հատող սև կատուն անհաջողության նշան է

Կատուները մշտապես հաջողության խորհրդանին են եղել դեռ Հին Եգիպտոսի ժամանակներից: Սակայն 17-րդ դարի սկզբներից սկսած Անգլիայում ամեն ինչ փոխվեց, երբ Կարլ 1-ին թագավորի սև կատուն մահացավ: Այդ ժամանակ թագավորը հայտարարեց, որ հաջողությունը լքեց իրեն: Նրա խոսքերը հաստատվեցին, երբ հենց հաջորդ օրը թագավորին ձերբակալեցին պետական դավաճանության համար:

Աղբյուր