Հայոց լեզու, Ճամբար, Անհատական նախագիծ

Սնահավատություն

Անկախ նրանից, թե մենք ինչքան սնահավատ ենք, երբ սև կատուն կտրում է ճանապարհը, հայելի է ջարդվում և այսպես շարունակ, կարծես թե որևէ անհանգստություն ենք զգում՝ հիշելով մեր տատիկ-պապիկների կան ծնողների անհանգստությունը նման դեպքերում: Սնահավատությունները և ավանդույթները բավականին հին ժամանակներից են փոխանցվել մեզ և բավականին հետաքրքիր նախապատմություն ունեն:

Բացատրություն բառարանով՝Դատարկ՝ անիրական բաների հավատ՝ պաշտամունք, սնոտիապաշտություն:

Կազմություն-սին+հավատ+ություն:

Աղբյուր

Հայաստանում տարածված սնահավատություններ՝

Տարեդարձի տորթի վրա մոմեր դնելու ավանդույթ

Հին հույները նույնպես տորթ էին պատրաստում տարեդարձի ժամանակ: Տորթերը նվիրաբերվում էին Լուսնի աստվածուհի Արտեմիդեին:  Տորթերի կլոր ձևը խորհրդանշում էր Լուսինը, իսկ վառված մոմերը՝ վերջինիս լույսը: Այսօր էլ վառվող մոմերը հաջողության նշան են համարվում:

Հարսնացուին/ փեսացուին հարսանեկան արարողությունից մեկ օր առաջ տեսնելն անհաջող ամուսնության նշան է

Այս ավանդույթը կապված  է նրա հետ, որ հարսնացուն՝ հարսանեկան արարողությունից առաջ փեսացուին տեսնելով, կարող է փոշմանել և չամուսնանալ:

13 թիվն անհաջողության նշան է

13 թվի նկատմամբ վախի վերաբերյալ հիշատակվում էր դեռևս սկանդինավյան առասպելաբանության մեջ, երբ 12 աստվածները խնջույքի էին մասնակցում Վալխալայի մոտ: Այդ ժամանակ նրանց միացավ կռվի և չարության աստված Լոկկին, ով էլ դարձավ 13-րդը, ինչի արդյունքում սպանվեց աստվածներից ամենասիրելին՝ Վալդերը:

Ընկնող աստղը  և երազանք մտապահելու ավանդույթը

Դեռևս 1-ին դարում Պտղոմեոսը ենթադրեց, որ աստղերն ընկնում են Երկիր մոլորակ, երբ աստվածներն այդ պահին հետևում են մարդկանց:

Ճանապարհը հատող սև կատուն անհաջողության նշան է

Կատուները մշտապես հաջողության խորհրդանին են եղել դեռ Հին Եգիպտոսի ժամանակներից: Սակայն 17-րդ դարի սկզբներից սկսած Անգլիայում ամեն ինչ փոխվեց, երբ Կարլ 1-ին թագավորի սև կատուն մահացավ: Այդ ժամանակ թագավորը հայտարարեց, որ հաջողությունը լքեց իրեն: Նրա խոսքերը հաստատվեցին, երբ հենց հաջորդ օրը թագավորին ձերբակալեցին պետական դավաճանության համար:

Թափված աղը կռիվ և թշնամանք է բերում

Տարածված կարծիք կա, որի համաձայն,եթե մարդն աղ է թափում սեղանին, ապա կամ  նա պետք  երեք պտղունց աղ շպրտի ձախ ուսի վրայով կամ էլ խաչ անի թափված աղի վրա:  Մոտ ք.ա. 3500 տարի առաջ շումերներն առաջին ազգն էին, որ փորձարկեցին այս ավանդույթը: Աղը երեք անգամ գցում են ուսի հետև, որովհետև, իբր ուսիտ հետևում Սատանան է կանգնած, և եթե այդ աղը գցում ես ուսիտ հետևը, կպնում էս Սատանայի աչքերին, և նա փախնում է: Սակայն շումերներից այն փոխանցվեց եգիպտացիներին, այնուհետև հույներին:

Այլ երկրներում տարածված սնահավատություններ՝

Հայելի ջարդելը 7 տարի անհաջողություն է բերում

Հին Հունաստանում հայելու արտացոլանքի վերծանման միջոցով ապագան կարողանում էին գուշակել:  Խեղաթյուրված արտացոլանքը վատ նշան էր: Սակայն, այս սնահավատության հայրենիքը Հին Հռոմն է: Հռոմեացիները հավատում էին, որ կյանքը 7 տարին մեկ նոր սկիզբ է ստանում, իսկ կոտրված հայելին նշանակում էր, որ մարդու առողջությունը վատթարանալու է, և միայն 7 տարի հետո նա կարող է առողջանալ:

Աստիճանների տակով անցնելը դժբախտություն է բերում

Այս սնահավատությունը ձևավորվել է Հին Եգիպտոսում: Պատին հենած աստիճանը եռանկյունի է ձևավորում, իսկ եգիպտացիների համար եռանկյունին սրբազան նշան էր, որը խորհրդանշում էր աստվածների Եռամիություն, ուստի դրա միջով անցնելը սրբապղծություն էր համարվում:

Փակ տարածության մեջ անձրևանոցը բացելը դժբախտություն է բերում

Համարվում էր, որ այս սնահավատությունը փարավոնների դարաշրջանից է մեզ փոխանցվել, սակայն պատմաբաններից շատերը կարծում են, որ այս ավանդույթը ձևավորվել է Անգլիայում՝ վիկտորիանական դարաշրջանում: Այդ ժամանակ անձրևանոցը բացելու մեխանիզմն այնքան անհարմար է եղել, մետաղական ձողերը և զսպանակները կարող էին դուրս թռչել և մարմնական վնաս հասցնեին կամ վնասեին գույքը: Այդ պատճառով էլ արձրևանոցը խորհուրդ էին տալիս բացել միայն բաց տարածությունում:

Աղբյուր

Оставьте комментарий