Հայոց լեզու, Ճամբար

Ճամբարային օրվա լուսաբանում. Հունվարի 11

Մենք այսօր հետաքրքիր օր ունեցանք: Առաջին դասը երգ էր, որի ժամանակ երգեցինք մեզ ծանոթ երգեր: Երկրորդ դասի համար, երեք 9-րդ դասարանցիներ՝Հայկ Աղլամազյանը, Մարի Աղայանը և Կարապետ Նշանյանը կազմակերպել էին վիկտորինա գինեգործության և մայրենի լեզվի հարցերով: 3-րդ դասը խեցեգործությունն էր: Ես պատրաստեցի բաժակ, բայց կիսատ: Մյուս դասին ընկեր Տաթևը խմբեր կազմեց, և ամեն խմբին տվեց թեմաներ՝ուսումնասիրելու և ներկայացնելու համար: Մեր խումբը ներկայացրեց <<Ծանր պայուսակը և դրա վնասը երեխայի առողջությանը>>: Իսկ մնացած ժամերին ուղղակի խաղացինք:

Оставьте комментарий