Հայոց լեզու

Գործնական քերականություն

  1. Ընդգծված բառերն ու բառակապակցությունները փոխարինի՛ր համապատասխան ածականներով:

Օրինակ`

Երկրին մոտ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին: — Երկրամերձ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին:

Հայոց աշխարհում Արարատի դաշտի հարավում, մի հրաշքով լի ու ձեռքով չկերտված կոթող կա: Դա Արարատն է՝ երկնասլաց, մեկուսի լեռնազանգված՝ կոնանման զույգ գագաթներով: Մասիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են: Մասիսի ժայռապատ գագաթը ծածկված է հավերժական ձյունով: Սիսի գագաթի մասը նույնպես քարածածկ: Լանջերը կտրտված են ճառագայթի ձև ունեցող ձորակներով ու հեղեղատներով: Լանջերին խոտառատ արոտներ ու թփուտներ կան, ներքևի գոտում՝ այլևայլ թռչուններ ու կենդանիներ: Հնում լեռը հռչակված էր որպես արքաների որսատեղի:

Մասիսը զերծ չի մնացել բնության աղետներից: Նրա հյուսիս-արևելքի լանջի խորխորատը, հայտնի «Մասյաց վիհ» անունով, որ գագաթին մոտ (մերձ) մասում ավելի քան հազար մետր խորություն ունի, առաջացել է երկրաշարժից:

  1. Տեքստում ավելացրու՛ տրված ածականները: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Ա. Սարսափելի, բազմաթիվ, անհրապույր, իսկական, բազմազան, սարսափազդու, փոքրիկ, սուր:

Թմբկահար փոքրիկ ձկան արձակած սուր որոտը հավանաբար վախեցնում է նրա սարսափելի թշնամիներին: Դոդոշաձուկն էլ բոցմանի իսկական սուլիչի ձայն է հանում կարծես թե սարսափազդու զուգավորման շրջանում:

Մյուս անհրապույր ձկների արձակած ձայների նշանակության մասին քիչ բան է հայտնի: Իհարկե, կան բազմաթիվ ձկներ էլ, որոնք իսկապես համր են:

Բ. Լայն, հետաքրքիր, ծանծաղ, զանազան, հնագույն, ամենատաք, ծովային, անվնաս, գեղեցիկ, մեծ, չքնաղ:

Լամանտինը մի հնագույն կենդանի է, որը հավանաբար մեծ նախատիպ է եղել լեգենդների գեղեցիկ ջրահարսերի համար: Այս հետաքրքիր կենդանու առջևի վերջավորությունները անվնաս հետաճել են, իսկ մարմինը հենվում է լայն պոչի վրա: Նա բնակվում է ծովափնյա ամենատաք ջրերում և սնվում է բացարձակապես ծովային բուսական սննդով: Ապրելու համար նա ընտրել է ծանծաղ տեղը, նրան կարելի հանդիպել հասարակածի երկու չքնաղ կողմերում:

  1. Տրված տեքստում մտքին համապատասխանող ածականներ ավելացրո՛ւ: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Մագելանի արշավախմբի մնացորդները հետաքրքիր ճամփորդության հոգնությունը դեռ չէին թոթափել, երբ կաթոլիկ եկեղեցին նրանց կանչեց հաշիվ տալու: Բանն այն է, որ ճամփորդների օրացույցում մեկ օր պակասում էր: Իսկ դա նշանակում էր, որ մեկեղեցական տոները ճիշտ ժամանակին չէին նշվել: Հավատի հնագույն կանոններից այդպիսի շեղումն այն ժամանակ խստորեն պատժվում էին: Բայց գիտնականները շուտով գտան, թե որտե՞ղ էր մնացել անհայտ «կորած» օրը: Ճանապարհորդելով կլոր երկրագնդի շուրջը դեպի հեռավոր արևմուտք՝ Արևի շարժման ուղղությամբ , ծովագնացները իբրև թե մեկ օր հետ էին գնացել: Շուրջերկրյա երկար ճանապարհորդությունը դեպի արևելք, ընդհակառակը, նրանց օրացույցին մեկ օր կավելացներ:

Ներկայումս նման զարմանալի խառնաշփոթությունից խուսափելու համար Խաղաղ օվկիանոսի միջով՝ բևեռից բևեռ, մի գիծ են անցկացրել, որն անցնելիս նավերը կամ անմիջապես ընկնում են «վաղը» կամ վերադառնում են «երեկվան»:

Оставьте комментарий