կենսաբանություն

Երկկենցաղներ

Հարգելի՛ սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեմաները․

Լրացուցիչ առաջադրանք, պատասխանել հարցերին․

  1. Երկկենցաղները արտաքին կառուցվածքի ինչ առանձահատկություններ գիտեք

    Նրանք մաշկի վրա չունեն մազեր, բայց դրա փոխարեն այն հարուստ է լորձ արտադրող գեղձերով: Որոշ երկկենցաղների լորդը թունավոր են: Լորձը պաշտպանում է մաշկը բակտերիաներից և փոշուց: Լորձի շնորհիվ երկկենցաղների մաշկի մակերեսին առաջանում է հեղուկ թաղանթ, որի մեջ լուծվում է մթնոլորտային թթվածինը:
  2. Ներկայացնել Հայաստանում հանդիպող երկկենցաղներին

Հայաստանում կան բավականին շատ երկկենցաղներ, ավելի քան 53 տեսակ։ Դրանց մեջ են մտնում իսկական մողեսներ, սափրագլուխներ, իժեր, ցամաքային կրիաներ և ուրիշները:

  1. Ինչպե՞ս են բազմանում երկկենցաղները

Իրենք բազմանում են սեռական ձևով արտաքին բեղմնավորմամբ։ Իրենց մոտ լավ է արտահայտված սեռական դեմոֆրիզմը, էգերը ավելի մեծ են, իսկ արունները փոքր, բայց ավելի գունավոր ու նաև ունեն հատուկ օրգաններ էգերին գրավելու համար՝ ռեզոնատորներ։ 

Գրականություն

Գողացած հեծանիվը

Կարդա՛ Վ. Սարոյանի ,,Գողացած հեծանիվը,, պատմվածքը, վերլուծիր:

Այս պատմվածքը իմ դուրը չեկավ, որովհետև այն ինձ համար անհետաքրքիր և անիմաստ: Այս պատմվածքի ասելիքը այն է, որ միշտ էլ բումերանգի օրենքը գործում է:

Պատմվածքից դուրս բեր այն հատվածը, որտեղ ներկայացվում է հեծանիվը վերցնելու պատճառը. արդարացվա՞ծ արարք է, ինչու՞:

1919 թվականի այդ նկարը լի էր հրճվանքի, անհոգության ու սխրանքի
տրամադրություններով, և երբ Այք Ջորջը դուրս եկավ կինոթատրոնի շենքից, այդ
կինոնկարի եռանդուն, խիզախ ու հաջողակ տղան արդեն ինքն էր:

Ոչ, այս պատճառը նրան չէր արդարացնում, որովհետև ոչ մի ինքնավստահություն մարդուն չպետք է թույլ տա խլել ուրիշի ունեցվածքը։

Պատմվածքից դուրս բեր այն հատվածը, որտեղ նշվում է հեծանիվը լիովին իրենը համարելու պատճառը. վերլուծիր այդ հանգամանքը:

Հոկտեմբերին նա արդեն մոռացել էր, թե հեծանիվն ինչպես է իր ձեռքն ընկել:

Այքը մոռացել էր իր գողության մասին, և կարծես թե արդեն ինքն էր հավատում իր այն ստին որ այդ հեծանիվն իրեն Քուքին էր նվիրել, իր ծննդյան օրվա առթիվ։

Տարբերություն կա՞ Այքի արած գողության և իրենից արված գողության միջև

 (երկու պատասխանի դեպքում էլ ասածդ հիմնավորիր): Իրավունք ունե՞ր զայրանալու:

Ոչ, որովհետև երկուսն էլ գողություն են արել, ուղղակի երկրորդ գողը պատժեց Այքին՝ չիմանալով, որ նա ինչ-որ մեկին պատժում է: Իմ կարծիքով զայրանալու իրավունք չուներ, որովհետև նա իր գողությամբ ինչ-որ մեկին զայրացրել էր, և արժանի էր նրան, որ նա էլ զայրանա: