Հայոց լեզու

Երկրաչափություն դասարանական 09.04.2024

<KAC=<ACD, որովհետև խաչադիր են

<KAB=<CDA, որովհետև համապատասխան անկյուններ են

Այսինք CDA-ն հավասարասրուն եռանկյունն է:

CO=OD

AO=OB

<AOD=<BOC

Այսինքն եռանկյունները հավասար են ըստ առաջին հայատնիշի:

<BCO=<ODA

<OBC=<OAD

Ըստ սրա կարելի է հետևել, որ ուղիղները զուգահեռ են:

Գրականություն

Թումանյան-Աղայան

Ղազարոս Աղայանի և Հովհաննես Թումանյանի միջև ընդհանուր շատ բան կար: Նրանք երկուսն էլ գյուղից են դուրս եկել: Գյուղից փոխադրվում են քաղաք, սակայն մեկը փախչում է հոր տանից, մյուսը, ընդհակառակը, հոր միջոցով փոխադրվում է Ջալալօղլի և ապա՝ Թիֆլիս՝ ուսման ծարավը հագեցնելու համար: Ապա մեկը տպարանից, մյուսը կոնսիստորիայից շարունակում են իրենց սիրելի գրական գործը: Երկուսն էլ քաղաքից են կին առնում, երկուսն էլ ծանրաբեռնված են ընտանիքով. Աղայանը ասպնջական կյանքով է ապրում, Թումանյանը իր մշտական բնակավայրը հաստատում Թիֆլիսում: 
Ղ. Աղայանը կապը գյուղից չի կտրում մինչև իր կյանքի վերջը, գյուղի հոգսերն է քաշում, գյուղում եղած տարիներին նրա տունը դառնում է մի կուլտուրական վայր, որտեղ գյուղացիք լսում են նրա խոսքն ու զրույցը: Հովհաննեսն էլ միշտ կապված էր գյուղին, գնում էր հաճախ գյուղ, օգնում էր գյուղացիներին: Գյուղի ամենածանր օրերին իր համարձակ խոսքով ու գործով հաշտություն է քարոզում հայ, թուրք, վրացի ազգերի միջև: Երկուսն էլ, սիրելով իրենց հարազատ ազգը, անկեղծ սիրում էին հարևան թուրք և վրացի ժողովուրդներին:
Ղ. Աղայանի կինը, լինելով քաղաքացի, կապված էր քաղաքի հետ և չէր սիրում Աղայանի՝ գյուղի բարեկամներին: Աղայանը և իր կինը (Նատալյա Բահադրյանը) ազգակցական կապ ունեին. կինը Աղայանի մորեղբոր կնոջ քրոջ աղջիկն էր: Չէր սիրում Աղայանի եղբայրներին՝ բացի մեկից՝ Սարգիս Աղայանից, որ հանդիսանում էր մեր տան պահապան հրեշտակը: Հ. Թումանյանի կինը հակառակն էր: Նա սիրում էր գյուղը և գյուղացիներին մի առանձնահատուկ սիրով և նվիրված էր իր ամուսնուն: Երկուսի դուռն էլ բաց էր գյուղացիների առաջ: 
Ղ. Աղայանն ու Հ. Թումանյանն իրար հետ խոսում էին ժողովրդական բարբառով, Ղազարոսը՝ արարատյան, Հովհաննեսը նաև լոռվա: Երկու բանաստեղծների կանայք՝ Օլգան և Նատալյան, իրար մոտ էին, մտերիմ, անչափ իրար սիրում էին, վշտերն ու ուրախությունները բաժանում էին իրար մեջ: Նույն մտերմությունը և սերը կար երկու բանաստեղծների ընտանքիների և զավակների միջև: Աղայանի և Թումանյանի տունը մեկ էր, նրանք մի ընտանիք էին: 
Ղ. Աղայանն իր ընտանիքի մեջ նահապետական էր, պահպանողական, նույնիսկ բռնակալ: Նա իր երեխաներին կրթության չտվեց (Հայկանուշին, Հռիփսիմեին և Անահիտին)՝ ասելով. «Ինքնակրթությամբ առաջ գնացեք»: Իսկ Հ. Թումանյանն, ընդհակառակը, իր բոլոր զավակներին կրթության տվեց՝ ուղարկելով մինչև բարձրագույն դպրոցներ, մեծ ուշադրություն դարձնելով մասնագիտականի վրա: Խրախուսում էր իր երեխաներին, երբ տեսնում էր նրանց մեջ տաղանդի նշաններ: Աղայանը նման դեպքերում անուշադիր էր զավակների նկատմամբ: Հ. Թումանյանը չափազանց հյուրասեր էր, ինչպես և Աղայանը: Հյուր եկած ժամանակ Ղազարոսը նշանով կհեռացներ զավակներին. եթե տղամարդ էր գալիս, աղջիկներին չէր թողնի ներս մտնել և կկանչեր այն ժամանակ, երբ հարկավոր էր սպասարկել նրանց: Թումանյանը հյուր եկած ժամաանկ ստիպում էր երեխաներին զբաղեցնել հյուրերին, հավաքում էր բոլորին և պատվիրում ներկա լինել, լսել նրանց ասքն ու զրույցը, հյուրերի հետ միասին նստել, երգել, պարել, հանելուկներ ասել, զանազան խաղեր խաղալ, նվագել: 
Ղազարոս Աղայանն ու Հովհաննես Թումանյանը, ունենալով տեսական, գրական, գիտական, լեզվագիտական պաշար, իրար օգնում էին, իրար լրացնում նկատողություններով, խորհուրդներով: Նրանք կխոսեին անվերջ բնության, հասարակական երևույթների մասին, իսկ կենտրոնական նյութը գրականությունն էր: Ղ. Աղայանը երգում էր փոքրուց, լավ, ուժեղ ձայն ուներ: Թումանյանի ձայնն ու լսողությունը համեմատաբար թույլ էին, բայց նա էլ էր երգում: Երկուսն էլ լավ գիտեին մեր շարականները, տաղերն ու մեղեդիները: Երկուսն էլ սիրում էին մեր ժողովրդական հին, լավագույն ծեսերը: Երկուսի մեջ էլ վառ էր հայ ժողովրդի ազատագրության ձգտումը և հավատը: 
Երկուսի մեջ էլ գոյություն ուներ հեռավորությունից իրար զգալու երևույթը: Մի անգամ Աղայանը զգում է, որ Հ. Թումանյանը հիվանդ է, և ուշ գիշերին գալիս է նրա բնակարանի առաջ կանգնում և կանչում է: Թումանյանի կինը դուրս է գալիս և հայտնում նրան, որ դրությունը լավացել է: Իսկ ամենանշանակալից դեպքը Թումանյանի հեռազգացողության դեպքն է, երբ իր առանձնասենյակում պարապելիս գրիչը վայր է ձգում և բացականչում է. «Ղազարն ընկա՛վ»… Արտավազդը ներս է գալիս և հայտնում, թե՝ «Պապեն վախճանվել է»…

Մուշեղ Աղայան

Աղբյուրը 

Առաջադրանքներ

1. Համացանցից փնտրի՛ր հետաքրքիր դրվագներ Աղայանի կյանքից: 

1862 թվականին Աղայանը ուսումը շարունակելու և մասնագիտության մեջ կատարելագործվելու մտադրությամբ ընկերոջ հետ մեկնում է Մոսկվա՝ որտեղ հանդիպում են մեծ դժվարությունների։ 1862-1867 թվականներին աշխատում է որպես գրաշար Մոսկվայում և Պետերբուրգում:
1895 թվականին ձերբակալվել է Հնչակյան կուսակցությանը պատկանելու մեղադրանքով, աքսորվել է Նոր Նախիջևան, ապա՝ Ղրիմ (1898-1900)։ Այնուհետև, մինչև կյանքի վերջը եղել է ցարական ժանդարմերիայի հսկողության տակ։ 1902 թվականի մայիսին տոնվել է Աղայանի գրական գործունեության 40-ամյակը։ 1905 թվականին մասնակցել է Թիֆլիսի հոկտեմբերյան ցույցին`ցարին տապալելու կոչով։
Մահացել է 1911 թվականի հունիսի 20-ին Թիֆլիսում։

  1. Մի օր Ղազարոս Աղայանը, Ավետիք Արասխանյանը, Հովհաննես Թումանյանը, Շիրվանզադեն ու մի քանի ուրիշներ Թիֆլիսի Երեւանյան անունով հրապարակի վրա հեռագիրներ էինք կարդում: Հեռվում երեւաց Պռոշյանը: Շուկայից էր գալիս, իր հաստ ձեռնափայտը հովվի պես ուսին դրած եւ ծայրին կախած գույնզգույն մի թաշկինակ, որը լիքն էր օրվա պարենով: Թաշկինակի միջից ցցվել էին կանաչ սոխի երկայն շյուղերը սվինների պես: Պռոշյանը մոտեցավ մեզ ու կանգնեց իմ մոտ: Հանկարծ Շիրվանզադեն աչքի տակով տեսավ, որ նրա վերարկուի՝ տոպրակների չափ լայն գրպաններից մեկը մի տեսակ պարում է: Թումանյանին աչքով արեց Շիրվանզադեն: Նա փթկաց եւ, ձեռը տանելով Պռոշյանի գրպանը, այնտեղից դուրս բերեց մի թղթյա տոպրակ՝ նոր մորթոտված «ցոցխալ» ձկներով լի: Ինչպես հայտնի է, այդ ձկնիկները մորթվելուց հետո դեռ երկար ժամանակ թպրտում են. ահա թե ինչուՊռոշյանի գրպանը պարում էր:
    -Ա՛յ մարդ, ի՞նչ է այդ, չես ամաչո՞ւմ,-գոչոց Աղայանն ահեղ ձայնով:
    -Սո՛ւս արա, գյադա՛,-պատասխանեց Պռոշյանն անհոգ,-լակոտներս «ցոցխալ» շատ են սիրում, նրանց համար եմ գնել:
    -Դե լավ, հեռացիր, տեսնում ես, գործ ունենք, ասաց Աղայանը,- որի համար իրոք լուրջ գործ էր օրվա հեռագիրներ կարդալը:
    -Գնուն են, գնում եմ, լոռեցի չոբան: 

2. Ընդհանրացնելով տեքստը՝ գրիր Աղայանի մասին, ինչ առանձնահատկություններ ուներ, ինչպիսի մարդ էր: 

Հայ գրող Ղազարոս Աղայանը արմատներով գյուղից էր և մինչև իր կյանքի վերջը պահել է կապը գյուղի հետ։ Նա հիմնականում ապրել և ստեղծագործել է Թիֆլիսում։ Եղել է գրագետ, բազմակողմանի զարգացած, ունեցել է լավ ձայն և երգել է։ Ընտանիքում եղել է խիստ և անգամ բռնակալ։ Նրա կինը քաղաքացի էր և չէր սիրում գյուղը ու գյուղացիներին։ Ղ․ Աղայանը իր երեք դստրերին բարձրագույն կրթության չի տվել և ստիպել է զբաղվել ինքնակրթությամբ։ Նա իր զավակներին չի թողել մասնակցել իր կազմակերպած խնջույքներին, միայն ծայրագույն անհրաժեշտության դեպքում, երբ պետք էր սպասարկել։

Գրականություն

Աղայանի մասին. ծանոթ, անծանոթ գլխարկ էր բարձրացնում նրա առաջ

Ղազարաոս Աղայանի մասին է պատմում Ստ. Զորյանը իր «Հուշերի գրքում»:

Փառահեղ ծերունի էր. բարձրահասակ, թիկնեղ, լայնալանջ, և այդ հպարտ լանջին իջնում էր նրա գեղեցիկ ճերմակ մորուքը, ծածկելով կորովի վիզը: Իսկ գլուխը միշտ հպարտ էր, վե´ր. Նայում էր տիրական հայացքով, ինչպես մի հին նահապետ կամ նախարար, բայց ամեն հանդիպողի նայում էր մտերմաբար, երբեմն իբրև մեծ եղբայր կամ հայր, իսկ հաճախ իբրև ուսուցիչ:

Խոշոր թուխ աչքերում կային մշտավառ, նույնիսկ ցոլուն կայծեր, որ ասես մոգիչ զորություն ունեին, մի զորություն, որն ստիպում է քեզ անտարբեր չլինել դեպ ինքը. դրանից էր թերևս, որ ծանոթ, անծանոթ գլխարկ էր բարձրացնում նրա առաջ:

Անցնում է, ասենք, մի գործակատար կամ վաճառական` երկուսն էլ գլխարկները հանում, բարևում են հարգանքով. անցնում է մի աշակերտ կամ ուսուցիչ` գլխարկ բարձրացնելով, բարևում են խոնարհ ակնածանքով. անցնում է բժիշկ կամ իրավաբան` բարևները սիրալիր են և միշտ հարգալից:

Թվում է` ամբողջ թաղը, նույնիսկ ամբողջ քաղաքը ծանոթ է նրան: Թերևս այդպես է: Բայց ոչ. նրան բարևում են և անծանոթները: Ես ինքս, անձամբ ծանոթ չլինելով Աղայանին, բարևում էի ջանադիր:

Իսկ նա, ընդունելով բոլոր բարևները, քայլում էր հանդարտ ու խոհուն. թվում էր` նրան զբաղեցնում են մտածումներ ու հոգսեր, որ անձնական են և միանգամայն հանուր:

Ես նրան տեսնում էի միշտ Վելյամինովսկայա փողոցում, մի փողոց, որ գտնվում էր Թիֆլիսի կենտրոնական` Երևանյան հրապարակի մոտ, քաղաքային տան կողքին: Թե այդ փողոցը և թե նրանից վերև ու ներքև տարածվող ընդարձակ թաղերն ամբողջ բնակված էին հայերով: Ոչ միայն այդ. այս թաղերում էին գտնվում հայկական միջնակարգ ու ծխական դպրոցները, հայկական շատ հաստատություններ` ընկերություններ ու խմբագրատներ, տպարաններ, գրախանութներ և այլն: Ինքը Աղայանը արդեն ապրում էր Վելյամինովսկայա փողոցում:

Վաղ առավոտ, երբ մարդիկ խմբերով շտապում էին իրենց գործին` պաշտոնատուն, գործարան, դպրոց, Աղայանը, ձեռները մեջքին դրած կամ որևէ իր բռնած, հանդարտ քայլում էր Վելյամինովսկայա փողոցի մայթով և հետաքրքիր, ուշադիր նայում անցորդներին, ընդունելով նրանց բարևները:

Այդ պահին նա թվում էր մի զորավար, որ դուրս է եկել ստուգելու իր վաշտերը, տեսնելու, թե յուրաքանչյուր ոք կատարո՞ւմ է իր պարտքը:

Հաճախ, երբ նա կանգնեցնում էր այս կամ այն ծանոթին և խոսում հետը, ինձ թվում էր , թե միշտ հարցնում է.

— Ամեն ինչ կարգի՞ն է ձեզ մոտ: Ժողովրդին չի՞ պատահել մի աղետ, մի վնաս …

Պատասխանը գոհացուցիչ լինելու դեպքում` նրա դեմքը պայծառանում էր աչքերի փայլից. բացասականի ժամանակ` տխրում ու դառնում խոհուն:

Ընդհանրապես նա այնքան պայծառ էր ու վեհատեսիլ, որ ես չէի հավատում, թե «Իմ կյանքի գլխավոր դեպքերի» մանրախնդիր, կրքոտ էջերը նա է գրել: Նրա կառուցվածքին ու բարի նայվածքին վայել էին լայնախոհություն ու սրտացավություն. «Անահիտը»,«Ճախարակը» և«Ծիծեռնակը բուն է շինում» …

Գարնանը և ամռանը նա շրջում էր թեթև հագուստներով և ծղոտե գլխարկով: Իսկ ձմեռը հագնում էր երկար սև դրապ վերարկու, որի մեջ նա, թվում էր, ավելի է ծերանում, մանավանդ որ գլխարկը լինում էր նույնպես սև ու լայնեզր:

Տան թեթև գնումները, ըստ երևույթին, կատարում էր ինքը, բայց տուն տանելուց առաջ երկար շրջում էր փողոցում այդ թեթև իրերի կապոցը ձեռքին: Իսկ ձմեռը նա այդ իրերը, որոնք լինում էին մեծ մասամբ Չիչկինի և Շադինովի խանութներից գնած կարագ, պանիր կամ երշիկ, կապոցի թելով կախում էր վերարկուի խոշոր կոճակներից և շրջում այդպես: Նրա ասպետական բնավորությունը երևի չէր հանդուրժում, որ ձեռքերն զբաղված լինեն չնչին բաներով. չէ՞ որ մարդկանց պետք է բարևեր կամ, խոսելիս, լայն շարժումներ կատարեր:

Աղբյուրը՝ http://gradaran.mskh.am/node/10322