Գրականություն

Անունդ տալիս

Հայաստա՛ն, անունդ տալիս,
Ժայռի մեջ մի տուն եմ հիշում,
Ալևոր կամուրջի հոնքին
Ծիծեռի մի բույն եմ հիշում,
Թեքված մի մատուռ եմ հիշում
Եվ բերդի տեղահան մի դուռ,
Ավերակ տաճարի մի վեմ
Եվ բեկված մի սյուն եմ հիշում:

Հիշում եմ լքված մի թոնիր,
Բերանին մամռոտած մի խուփ,
Մամռոտած որմի խոռոչում
Մասրենու վարսաթափ մի թուփ,
Աշխարհի քարերին մաշված,
Աշխարհից խռոված մի ցուպ,
Եվ հեռվում ինչ-որ ուշացած
Ձիերի դոփյուն եմ հիշում:

Արևոտ մի սար եմ հիշում,
Ճակատին ձյունի պատառիկ,
Սարն ի վար բարակ մի առու-
Շուրթերին հայրեն ու տաղիկ,
Ցորենի կանաչ արտի մեջ
Առվույտի կապույտ մի ծաղիկ
Եվ արտի եզրին՝ մենավոր
Մի բարդու շրշյուն եմ հիշում:

1. Դուրս բեր մգեցված բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

Ալևոր-ծեր մարդ

Ծիծեռի-ծիծեռնակ

մատուռ-աղոթելու տեղ

վեմ-ժայռ

որմ-պատ

վարսաթափ-տերևաթափ, մազաթափ

ցուպ-դագանակ

հայրեն-Հայկական ժողովրդական տաղաչափության մի տեսակը

տաղիկ-փոքրիկ բանաստեղծություն

Առվույտ-Այդ բույսը ցանած արտ

2. Դուրս բեր քեզ դուր եկած ամենագեղեցիկ նկարագրությունը։ 

Հիշում եմ լքված մի թոնիր,
Բերանին մամռոտած մի խուփ,
Մամռոտած որմի խոռոչում
Մասրենու վարսաթափ մի թուփ,
Աշխարհի քարերին մաշված,
Աշխարհից խռոված մի ցուպ,
Եվ հեռվում ինչ-որ ուշացած
Ձիերի դոփյուն եմ հիշում:

3. Դու ի՞նչ ես հիշում Հայաստան ասելիս։ 

Հայաստան ասելիս, ես հիշում եմ Չարենցի բանաստեղծությունը՝ <<Ես իմ անուշ Հայաստանի>>: Հիշում եմ այն տանջանքները, հայ ազգը և Հայաստանը ապրեց դարերի ընթացքում: Հիշում եմ նաև պատմական լավ և քաջ պահերը, օրինակ՝ Ավարայրի ճակատամարտը, երբ հայերը մի քանի անգամ քիչ էին թշնամուց, բայց փայլուն հաղթանակ տարավ: Հիշում եմ հայոց թագավորներին: Հիշում էմ 301 և 405 թվականները: Հիշում եմ Սիսն ու Մասիսը: Ուզում եմ, երբ դարեր հետո հայերը Հայաստան ասեն, մեր ժամանակներից միայն վատ բաներ չհիշեն:

Պատմություն

Հետազոտական աշխատանք. Համեմատում Տրդատ 3-ին Դիոկղետիանոսի հետ

Դիոկղետիանոսը Հռոմի կայսր էր, իսկ Տրդատ 3-ը Հայաստանի թագավոր: Նրանք կառավարել են մոտավորապես նույն ժամանակահատվածում: Դիոկղետիանոսը կառավարել է Ք.ծ.ա. 284-305 թթ., իսկ Տրդատ 3-ը 298-330թթ:
Դիոկղետիանոսը հռոմեացիների համար աստված էր, և բոլոր այլ պաշտոններին ընտրում էր հենց նա: Իսկ Տրդատ 3-ը այդպես չէր նա այպես աստվածապաշտ չէր իր երկրում, նաև իրենց երկրում կարևորվում էր կրոնը: Հենց նրա ժամանակաշրջանում է Հայաստանը դարձել Քրիստոնեա պետություն:
Դիոկղետիանոսի փորձերը նրա համար էին, որպեսզի Հռոմը դուրս գար ճգնաժամից, իսկ Տրդատ 3-ը այդպես վատ ժամանակներում չի կառավարել: Տրդատ 3-ի հիմնական նպատակներ ուղղակի վերնվաճել Մեծ Հայքի տարածքները: Սկզբում Հռոմի և Հայաստանի