Հայոց լեզու

Գործնական քերականություն

1. Տեքստերում մի անգամ տեղադրի՛ր փակագծերի առաջին բանաձևերը, մյուս անգամ՝ երկրորդները: Գտի՛ր ստացված տեքստերի տարբերությունը:

 Անվավոր չմուշկները Լոնդոնում (հայտնագործվեցին, հայտնագործվել են): Առաջին օգտագործողն էլ բելգիացի երաժիշտ Ժոզեֆ Մարլինը (եղավ, եղել է): Նա դրանցով (եկավ, գալիս էր) պարահանդես ու ամբողջ երեկո (սահեց,սահում էր) չմուշկներով ու միաժամանակ ջութակ (նվագեց, նվագում էր):

Անվավոր չմուշկները Լոնդոնում հայտնագործվեցին: Առաջին օգտագործողն էլ բելգիացի երաժիշտ Ժոզեֆ Մարլինը եղավ: Նա դրանցով եկավ պարահանդես ու ամբողջ երեկո սահեց չմուշկներով ու միաժամանակ ջութակ 
նվագեց:

 Անվավոր չմուշկները Լոնդոնում են հայտնագործվել: Առաջին օգտագործողն էլ բելգիացի երաժիշտ Ժոզեֆ Մարլինը է եղել:
Նա դրանցով գալիս էր պարահանդես ու ամբողջ երեկո սահում էր չմուշկներով ու միաժամանակ ջութակ էր նվագում:

2. Փակագծերում  տրված ժամանակաձևերից տեքստին համապատասխանող ձևն ընտրի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն: 

ա) Աշխարհի մեծածավալ հին գրքերից մեկը հայերեն «Մշո ճառընտիր» գիրքն է, 
որ … պատրաստել էին արջառի ու երինջի կաշվից: Դա յոթանասունհինգ սանտիմետր լայնություն ուներ և մոտ երեսուներկու կիլոգրամ էր կշռում: Հայ գյուղացինրը մեծ գումարով փրկագնեցին ձեռագիրը, երբ սելջուկները դա հափշտակել էին:

բ) Միայն դինոզավրերն ու մյուս նախապատմական կենդանիները կարող էին տեսնել հայտնի ամենահին երկնաքարի անկումը, որովհետև երեք հարյուր միլիոն տարի առաջ, երբ դա ընկավ, միայն  նրանք էին թափառում ծառանման պտերների հսկա անտառներում:

Գրականություն

Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները

Կարդա՛ Աղայանի ,,Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները,, հեքիաթի երկրորդ  մասը: 

1.Գրավոր մեկնաբանեք հատվածները.

Ա. Առաջ Մութ աշխարհն էլ է եղել մեզանից մոտիկ,– ասում էր Գյուլնազ տատը։– Պատահել է, որ աղջկերքն իլիկ մանելիս՝ հանկարծ թելը կտրվել է, և իլիկը մի հորի միջով ընկել է Մութ աշխարհը։ Եթե իլիկ մանող աղջիկը մի բարի աղջիկ է եղել, Ներքի աշխարհի բարի պառավները նրա իլիկը վեր նետելով՝ ետ են դարձրել նրան։ Բայց հիմա Ներքի աշխարհն էլ է հեռացել մեզանից»։

Ինչպես դու վերաբերվես մարդկանց և կյանքին, այդպես ել նրանք քո հետ կվարվեն:

Բ. «Հին ժամանակներում, ճշմարիտ է, Ներքի և Վերին աշխարհների մեջ սերտ հարաբերություն է եղել, բայց հետո մեր մեղքիցն է եղել, թե պատահմամբ՝ մեր աշխարհը ցածրացել է, առաջ՝ քիչ, և հետո՝ շատ։ Լսած ենք, որ մեր հեռացած ժամանակն էլ մի սանդուղք է եղել, և այդ սանդուղքով արդար մարդիկը վեր բարձրանալիս և վայր իջնելիս են եղել, բայց հիմա այդ սանդուղքն աներևութացել է, էլ չի երևում…»:

2. Գրե՛ք ձեր կարծիքը հեքիաթի վերաբերյալ: 

Ինձ դուր եկավ հեքիաթը, որովհետև այստեղ ինտրիգա էր պահվում, և ես ուզում էի հասկանալ թե վերջում ինչ է լինելու: Նաև ինձ դուր եկավ այն, որ այս հեքիաթում կային մի քանի փոքրիկ հեքիաթներ:

Պատմություն

Հին Հռոմի պատմություն

Դիտել տեսանյութը. Древний Рим за 20 минут

Հին Հռոմեացիները գտնվում էին ապելինյան և բալկանյան թերակղզու վրա: Այնտեղ ապրել են Էտրուսկ ցեղերը: Սկզբնական էտապում Հռոմը եղել է բաց քաղաք: Այդ քաղաք կարող էին գալ բոլորը, և հիմնականում Հռոմ գնում էին մարդասպանները, գողերը և այն մարդիկ ովքեր վտարվել են իրենց հայրենի պոլիսից: Հռոմը կառավարում էև Կոնսունը, իսկ նրան վերահսկում էին Սենատի անդամները: Հռոմեացիները բաժանվում էին երկու մասի Պատրիկներ և Պլեբեյներ: Պատրիկները հիմնականում բնիկ բնակիչներ էին, իսկ Պլեբեյները երկվորներ էին, նրանք ավելի քիչ իրավունքներ ունեին քան Պատրիկները: Հետո Պլեբեյները սկսեցին պայքարել, շանտաժ անել Պատրիկներ, և նրանք որոշեցին օրենքները գրել քարերի վրա: SPQR անունը նշանակում էր, որ իշխանությունը և ժողովուրդը միացել են, և ստեղծել են պետություն:

Ռուսաց լեզու

Картины

Ознакомьтесь с картинами известных художников и их описанием.

https://muzei-mira.com/kartini_russkih_hudojnikov/3024-na-kacheljah-nikolaj-aleksandrovich-jaroshenko-opisanie-kartiny.html

https://muzei-mira.com/belgium_jivopis/3111-kartiny-vljublennye-rene-magritt-smysl-i-opisanie-kartiny.html

https://artchive.ru/artists/7114~Franchesko_Ajets/works/10327~Potseluj

Как чувство любви проявляется в каждой из этих картин? Подробно изложите свое мнение.

Какая картина произвела на вас наибольшее впечатление? Почему?

Напишите сочинение-описание любой из предложенных картин.

План сочинения:

1. Автор и название картины.

2. Главные герои картины (кто они, их внешний вид, действия)

3. Окружение (что изображено на переднем и заднем плане)

4. Краски, запахи, настроения.

5. Ваше впечатление от картины.

Ռուսաց լեզու

Влюблённые

Я выбрал эту картину. Название картины <<Влюблённые>>, нарисовал Рене Магритт. На картине изображены два влюблённых, лицо которых закрыта полотном, так что они не видят друг-друга, но могут целоваться. Говорят что женщина на картинке это её мама, потому что когда Рену было 14 лет, её мать, закрыла своё лицо полотном и прыгнула в воду. Я когда смотрю на эту картину, одновременно чувствую грусть и радость. Картина в основном написана тёмными тонами, то есть автор хотел передать в основном тёмное настроение. Смысл этой картины в том, что многие влюблённые становятся <<слепыми>>, то есть не видят недостатки своёго партнёра.

Հայոց լեզու

Գործնական քերականություն

  1. . Տեքստերում մի անգամ տեղադրի՛ր փակագծերի առաջին բանաձևերը, մյուս անգամ՝ երկրորդները: Գտի՛ր ստացված տեքստերի տարբերությունը:

Երբ քամին (դադարում էր, դադարել էր), ալիքները (դառնում էին, դարձել էին) ավելի սահուն ու զառիկող, նրանց բարձրությունը (փոքրանում էր, փոքրացել էր): Այդ փոփոխությունները (կատարվում էին, կատարվել էին) աստիճանաբար, և ծփանք դարձած ալիքները (շարունակում էին, շարունակել էին) իրեց ընթացքը մինչև ափ հասնելը:
Երբ քամին դադարում էր, ալիքները դառնում էին ավելի սահուն ու զառիկող, նրանց բարձրությունը փոքրանում էր: Այդ փոփոխությունները կատարվում էին աստիճանաբար, և ծփանք դարձած ալիքները շարունակում էին իրենց ընթացքը մինչև ափ հասնելը:
Երբ քամին դադարել էր, ալիքները դարձել էին ավելի սահուն ու զառիկող, նրանց բարձրությունը փոքրացել էր: Այդ փոփոխությունները կատարվել էին աստիճանաբար, և ծփանք դարձած ալիքները շարունակել էին իրեց ընթացքը մինչև ափ հասնելը:

  1. Համեմատի՛ր տրված նախադասությունների բայերը և գտի՛ր տարբերությունները:

Փորձելով ամեն ինչ պարզելու են, ու հանգիստ խղճով առաջ ենք գնալու: Սահմանական եղանակ
Փորձելով ամեն ինչ պարզեն, ու հանգիստ խղճով առաջ գնանք: Ըղձական եղանակ
Եթե ոչինչ չխանգարի, փորձելով ամեն ինչ կպարզեն, ու հանգիստ խղճով առաջ կգնանք: Ենթադրական եղանակ
Փորձելով ամեն ինչ պիտի պարզեն, ու պիտի առաջ գնանք, ուրիշ ելք չունենք: Հարկադրական եղանակ
Փորձելով ամեն ինչ պարզե՛ք ու հանգիստ խղճով առաջ գնացե՛ք: Հրամայական եղանակ

  1. Ո՞ր բառերի միջոցով է արտահայտվում խոսողի վերաբերմունքը (եղանակավորում նախադասությունը, ընդգծեք ):

Այնպես լինի, որ ինքը կարողանա խուսափել այդ հանդիպումից:
Պիտի գնա ու արևի մասին պատմի աշխարհին:
Եթե մարդկանց ու մեքենաների աղմուկը չլինի, ամեն առավոտ կլսեք ջութակի ձայնը:
Գոնե կարողացա խուսափել այդ հանդիպումից:
Անշուշտ գալու է և անպայման ամեն ինչ պատմելու է:
Ամեն առավոտ երևի լսում եք ջութակի ձայնը: