Գրականություն

Խիզախը կամ Աներկյուղը

Կարդա ՛ ,,Խիզախը կամ  աներկյուղը,, հեքիաթը 
1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ: 

երկյուղալի-վախենալու

Հարամի — ավազակ, կողոպտիչ

Մաղարա — քարայր

Զաղա — քարանձավ

    2. Բնութագրի՛ր  Աներկյուղին:

    Աներկյուղը խիզախ էր, բայց ոչ նրանից, որ նա անխելք էր: Նա անխելք չեր, որովհետև նա այնպես արեց, որ ավազակների վերջը գա: Նաև նա ուժեղ էր, որովհետև լավ էր տիրապետում թրին և նետին:

    3. Գրի՛ր խիզախ բառի հոմանիշները և հականիշները:

    Հոմանիշ — Համարձակ, Անվախ

    Հականիշ — վախկոտ, երկչոտ

    4.Հեքիաթից դուրս գրի՛ր բարբառային բառեր և արտահայտություններ, 
    բացատրիր: 

    Էլել է, չի էլել — Եղել է, չի եղել

    Կկենամ — Կմնամ

    Չես անիլ — Չես անի

    Հապա — Ապա

    կաց — մնա

    չե՛մ տալ — չե՛մ տա

    օյին դրի — գլխին մի բան խաղալ

    վարժվեցավ — վարժվեց

    Հայոց լեզու

    Գործնական քերականություն

    1․ Ընդգծված դերբայները այնպիսի դիմավոր ձևերով փոխարինի՛ր, որ համապատախանեն փակագծերում տրված եղանակավորմանը:

    Ավելի դյուրազգաց ուղևորները առանձնանալ իրեց:(ստույգ,հաստատ կատարված)
    Ավելի դյուրազգաց ուղևորները առանձնացան իրենցից:

    Անցել անտառապատ բլուրը, գտնել աղետի հետքերը:( հրաման)
    Անցե՛ք անտառապատ բլուրը, գտե՛ք աղետի հետքերը:

    Շոգենավն անցնել նավաշինարանից, դուրս գալ ծովածոց, ու նորից զգացվել լիակատար ազատության գեղեցիկ խաբկանքը:(իղձ, ցանկություն)
    Շոգենավն ուզում էր անցնել նավաշինարանից, դուրս գալ ծովածոց, ու նորից զգալ լիակատար ազատության գեղեցիկ խաբկանքը:

    Եթե ափը ծածկված լինի խիտ եղեգնուտով, այնտեղ ջրային թռչունների բներ լինել: (ենթադրաբար,պայմանով կատարելի)
    Եթե ափը ծածկված լինի խիտ եղեգնուտով, այնտեղ ջրային թռչունների բներ կլինեն:

    Դու հետևել նրանց և պարզել տեսակները: (անհրաժեշտություն, հարկադրանք)
    Դու պետք է հետևես նրանց և պարզես տեսակները:

    2. Տեքստում մի դեպքում տեղադրի՛ր փակագծերում դրված առաջին բայաձևերը, մյուս դեպքում երկրորդները: Գտի՛ր ստացված տեքստերի իմաստային տարբերությունը:

      Կետերը կաթնասուններ են, հետևաբար նրանք շունչ առնելու համար ժամանակ առ ժամանակ մակերես (ելնում են, պետք է ելնեն): Բացի դրանից, նրանք թոքերի որոշակի ծավալ (ապահովում են, պիտի ապահովեն), որպեսզի լողունակությունը չկորցնեն:


      Մարդիկ ավելի խոր (քնում են, կքնեն), քան կետերը: Դեղերով քնեցրած կետերը կա՛մ (սուզվում են, կսուզվեն), կամ (չեն շնչում, չեն շնչի) ու (խեղդվում են, կխեղդվեն):

    Կետերը կաթնասուններ են, հետևաբար նրանք շունչ առնելու համար ժամանակ առ ժամանակ մակերես ելնում են: Բացի դրանից, նրանք թոքերի որոշակի ծավալ ապահովում են, որպեսզի լողունակությունը չկորցնեն: Մարդիկ ավելի խոր քնում են, քան կետերը: Դեղերով քնեցրած կետերը կա՛մ սուզվում են, կամ չեն շնչում ու խեղդվում են:
    Այս տեքստում բառերը գրված են ստույգ:

    Կետերը կաթնասուններ են, հետևաբար նրանք շունչ առնելու համար ժամանակ առ ժամանակ մակերես պետք է ելնեն: Բացի դրանից, նրանք թոքերի որոշակի ծավալ պիտի ապահովեն, որպեսզի լողունակությունը չկորցնեն: Մարդիկ ավելի խոր կքնեն, քան կետերը: Դեղերով քնեցրած կետերը կա՛մ կսուզվեն, կամ չեն շնչի ու կխեղդվեն:
    Այս տեքստում բառերը գրված են հաստատ կատարված:

    3. Բանաձևերի խնբերից յուրաքնչյուրին տո՛ւր տրված անուններից մեկը:

    Ենթադրական եղանակ, հարկադրական եղանակ, հրամայական եղանակ, ըղձական եղանակ, սահմանական (սահմանում-որոշում, հաստատում, կարգավորում) եղանակ:

    Ա. Գնում ես, գնալու ես, գնացել ես, գնացիր, գնում էիր, գնացել էիր, գնալու էիր: Սահմանական
    Բ. Գնաս,գնայիր։ ըղձական եղանակ
    Գ. Կգնաս, կգնայիր: Ենթադրական
    Դ. Պիտի գնաս,պիտի գնայիր: Հարկադրական
    Ե. Գնա՛, մի՛ գնա: Հրամայական

    4. Կարդա՛ տրված մտքերը և լրացրո՛ւ վերջին նախադասությունը:

    Բայի դեմք է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որը ցույց է տալիս, թե ո՛ւմ կամ ինչի՛ն է վերագրվում գործողությունը:
     Բայի թիվ է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որը ցույց է տալիս` մեկ,   մեկից ավելի առարկաների է վերագրվում գործողությունը:
    Բայի ժամանակ է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որով արտահայտվում է գործողության կատարման ժամանակը:
    Բայի եղանակ է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որով արտահայտվում է խոսողի վերաբերմունքը կամ տեսանկյունը գործողության կատարման նկատմամբ: