Օրը թեքվում է դեպի մայրամուտ,
Հովերն են խաղում ձորալանջն ի վար,
Երկարում են խիտ ստվերներն անփույթ
Եվ կամաց-կամաց խառնվում իրար:
Մի հորթ է նստել թեք ձորալանջին,
Թփերում կորած կածանի վրա,
Կարծես քանդակված մի տերև լինի
Մոր լեզվի հետքը ճակատին նրա:
Խոնավ սևահողն իր խոնավ դնչին,
Թփի տակ նստել, որոճում է լուռ…
Մասրենու մի ոստ կպել է պոչին
Եվ թվում է, թե էլ չի պոկվելու:
Ականջի մեկը կախել է մի քիչ,
Իսկ մեկով ինչ-որ ձայներ է որսում,
Կախ ականջի տակ, կիսախուփ աչքից
Արցունքի բարակ առուն է հոսում:
Կանաչ փրփուր է կաթում շրթունքից,
Եվ կանաչել է լեզուն բերանում…
Իսկ աչքից բխած առվի ակունքին
Մի ճանճ է իջել ու չի հեռանում:
Մորթն է թրթռում, երբ ճոճվող թփի
Տերևը հանկարծ քսվում է նրան,
Եվ թրթռում է մորթի հետ նրբին՝
Ծաղկած մասրենու ստվերը վրան…
Հորովելներ են ոլորվում դաշտին,
Սարերի վրա գառներ են մայում…
Մանկության աչքեր, դուք եք այդ հորթին
Մասրենիների արանքից նայում:
Հարցեր և առաջադրանքներ՝
- Բառերը էլ. բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Ձորալանջ-Ձորը եզերող լեռան լանջ:
անփույթ-փնթի
կածան-Ոտքի նեղ ճանապարհ, արահետ, շավիղ:
որոճալ-Կերածը բերանը ետ բերելով կրկին ծամելով մանրացնել ու կուլ տալ:
հորովել-Վարելիս երգվող երգ, որի մեջ կրկնվում Է <<հորովել>> բառն իբրև հանգերգ:
- Նկարագրի՛ր հորթին ըստ բանաստեղծության:
Հորթը նստել է ձորալանջին, մեծ աչքերով, ճակատաին մոր լեզվի հետքով, դունչը կեղտոտված է հողով, իսկ աչքից հոսում էր փոքրիկ արցունկի առվակ։
- Նկարագրի՛ր հորթին շրջապատող բնությունը:
Գեղեցիկ, ամառային, մի քիչ տխուր երեկո գյուղում։
- Բացատրի՛ր հետևյալ փոխաբերությունները՝
ա. Հովերն են խաղում ձորալանջն ի վար…-Ձորում մեղմ քամի է։
բ. Հորովելներ են ոլորվում դաշտին…-Երգը տարածվում է ամբողջ դաշտով։ - Բանաստեղծության մեջ արտահայտված զգացումը մեկ բառով ինչպես կանվանես:
Կարող եմ միայն երկու բառով:
<<Գյուղական երեկո>>
6. Տեքստի բոլոր գոյականները դարձրու հոգնակի:
Օրեր, մայրամուտներ, ձորալանջներ, հորթեր, կածաններ, տերևներ, լեզուներ, ճակատներ, դունչեր, թփեր, պոչեր, ականջներ, աչքեր, արցունքներ, առուներ, շրթունքներ, ակունքներ, ճանճեր, մորթեր, ստվերներ, դաշտեր:










