- Ի՞նչ է ֆիզիկական մարմինը, ասա՛ տեսակները:
Ֆիզիկական մարմինը դա ծավալ, զանգված ունեցող ցանկացած առարկա է:
Մարմինները լինում են կենդանի եւ անկենդան :
- Ի՞նչ է նյութ :
Նյութն այն է, ինչից կազմված են ֆիզիկական մարմինները
- Ո՞ր նյութերն են կոչվում մաքուր:
Մաքուր են համարվում այն նյութերը, որոնք կազմված են միատեսակ կառուցվածքային մասնիկներից (մոլեկուլ, ատոմ, իոն):
- Ո՞ր նյութերն են կոչվում խառնուրդներ:
Խառնուրդները պարունակում են երկու կամ ավելի նյութերի կառուցվածքային
մասնիկներ (մոլեկուլ, ատոմ, իոն):
- Խառնուրդների ի՞նչ տեսակներ գիտես:
Խառնուրդները լինում են համասեռ և անհամասեռ:
- Ո՞ր երևույթն է կոչվում ֆիզիկական:
Ֆիզիկական երևույթների ընթացքում նյութերը չեն փոխարկվում այլ նյութերի, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:
- Ո՞ր երևույթն է կոչվում քիմիական:
Քիմիական երևույթների ընթացքում նյութերը փոխարկվում են այլ նյութերի, այսինքն՝ նոր նյութեր են առաջանում:
- Թվարկի՛ր քիմիական ռեակցիայի հատկանիշները:
1) ջերմության կլանվելը կամ անջատվելը, 2) հոտի առաջանալ, 3) գույնի փոփոխություն, 4) նստվածքի առաջանալը, 5) գազի անջատվելը, 6) համի փոփոխություն
- Թվարկի՛ր քիմիական ռեակցիայի սկսվելու պայմանները:
1. մանրացում, 2. խառնում, 3. տաքացում
- Ասա՛ նյութի ֆիզիկական հատկությունները:
Ագրեգատային վիճակը (գազ, հեղուկ,պինդ), գույնը, հոտը, համը, խտությունը, ջերմահաղորդականությունը, էլեկտրահաղորդականությունը, հալման և եռման ջերմաստիճանները:
- Ի՞նչ է ատոմը:
Ատոմը նյութի փոքրագույն, քիմիապես անբաժանելի մասնիկն է։
- Ի՞նչ է քիմիական տարրը:
Ատոմների յուրաքանչյուր առանձին տեսակը կոչվում է քիմիական տարր։
- Ո՞ր նյութերն են կոչվում պարզ:
Պարզ նյութերը կազմված են մեկ քիմիական տարրի ատոմներից:
- Պարզ նյութերի ի՞նչ տեսակներ գիտես:
Կան պարզ նյութերի 2 տեսակներ՝ մետաղական և ոչ մետաղական:
- Ո՞ր նութերն են կոչվում բարդ։
Բարդ նյութերը կազմված են տարբեր քիմիական տարրերի ատոմներից: Նրանց նաև անվանում են քիմիական միացություններ:
- Ի՞նչ է մոլեկուլը:
Մոլեկուլը նյութի այն ամենափոքր մասնիկն է, որը պահպանում է տվյալ նյութի հիմնական քիմիական հատկությունները: Մոլեկուլները կազմված են ատոմներից:
- Ի՞նչ է քիմիական բանաձև:
Քիմիական բանաձևը նյութի բաղադրության պայմանական գրառումն է քիմիական տարրերի նշաններով և ինդեքսներով:
- Ի՞նչ է հարաբերական ատոմային զանգվածը(Ar ):
Տարրի հարաբերական ատոմային զանգվածը ցույց է տալիս, թե տվյալ տարրի ատոմի զանգվածը քանի անգամ է մեծ որպես միավոր ընդունված ջրածնի ատոմի զանգվածից:
- Ի՞նչ է հարաբերական մոլեկուլային զանգվածը(Mr):
Հարաբերական մոլեկուլային զանգվածը ցույց է տալիս, տվյալ նյութի մեկ մոլեկուլի զանգվածը։
- Ի՞նչ է քիմիական կապ, թվարկի՛ր տեսակները:
Քիմիական կապը փոխազդեցություն է էլեկտրոնների և միջուկների միջև,
որը հանգեցնում է մոլեկուլում ատոմների միացմանը:
Կովալենտային կապ առաջանում է ոչ մետաղների ատոմների միջև:
Իոնային կապ առաջանում է մետաղների և ոչ մետաղների ատոմների միջև:
Մետաղական կապ առաջանում է մետաղական պարզ նյութերում և համաձուլվածքներում։