Գրականություն

Ավելորդը

Կարդա՛ Դ․ Դեմիրճյանի ,,Ավելորդը,, պատմվածքը։

1. Դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը և բացատրի՛ր։

2. Բնութագրի՛ր Հաճի աղային։

Հաճի աղան փորձառու, խելացի և կարգապահ մարդ է, որը կյանքում շատ բան է տեսել։ Նա խիստ է, հաշվենկատ և միշտ փորձում է ճիշտ որոշում ընդունել վտանգի պահին։

3. Ներկայացրո՛ւ քո վերաբերմունքը Հաճի աղայի արարքի վերաբերյալ։

Իմ կարծիքով Հաճի աղայի արարքը սխալ և անարդար էր, որովհետև նա թողեց իր անօգնական քրոջը մահվան վտանգի մեջ։ Չնայած կարելի է հասկանալ, որ նա վախեցած էր և ուզում էր փրկել ընտանիքը, բայց դա չի արդարացնում նրա դաժանությունը։

4. Մեկնաբանի՛ր ստեղծագործության ավարտը։

Վերջում Հաճի աղան խղճի խայթ է զգում և հասկանում է իր սխալը։ Նա զղջում է և փորձում է մեղքը քավել՝ ողորմություն անելով և խոստովանելով իր մեղքը։ Սա ցույց է տալիս, որ մարդը չի կարող խուսափել իր խղճից։

5. Ինչո՞ւ է ստեղծագործությունը կոչվում ,,Ավելորդը,, ։

Ստեղծագործությունը այդպես է կոչվում, որովհետև ընտանիքը անդամալույծ քրոջը համարում է «ավելորդ», ծանրություն, որը խանգարում է փրկվել։

6. Ո՞րն է ստեղծագործության գաղափարը, ի՞նչ է ուզում ասել հեղինակը։

Հեղինակը ուզում է ասել, որ նույնիսկ ամենադժվար պահին մարդը պետք է մնա մարդ և չկորցնի մարդասիրությունը։ Ոչ ոք «ավելորդ» չէ, և յուրաքանչյուր մարդու կյանք արժեքավոր է։