Ընթերցե՛ք Ս․ Կապուտիկյանի ,,Քելե, լաո,, բանաստեղծությունը։
Գիշեր-ցերեկ նույն երգն է իմ ունկերում,
Ձայնի տեղակ ծուխ է ելնում այդ երգից,
Ու ծխի մեջ կսկծում է մի ծերուկ
«Քելե լաո, քելե էրթանք մըր էրգիր»..
Արնոտել է ոտքը ճամփից քարքարոտ,
Մանգաղն ուսած, գաղթի մախաղը մեջքին,
Դեռ քայլում է սարով, ձորով, աշխարհով
«Քելե լաո, քելե էրթանք մըր էրգիր»…
Աչքերի մեջ համառ մի ուխտ ու հարցում,
Ու մի զարմանք, խեղճ մի զարմանք անմեկին
Հարցնում է իրեն, բախտին, Աստծուն
«Իմա՞լ կեղնի, իմա՞լ չերթանք մըր էրգիր»…
Իր ի՞նչ գործն է` թե կա սահման ու կա վեճ
Իր ի՞նչ գործն է` թե կան ռումբեր ու հրթիռ
Հողի, հոգու միամիտ կանչն է իր մեջ
«Իմա՞լ կեղնի, իմա՞լ չերթանք մըր էրգիր»…
Իմա՞լ կեղնի..
Ինքը` այստեղ, հողն` այնտեղ
Արտը կծղել, սպասում է իր ձեռքին..
Ինչպե՞ս թողնենք տունն ու ջաղացը անտեր
«Իմա՞լ կեղնի, իմա՞լ չերթանք մըր էրգիր»…
Ինչպե՞ս խեղդենք խև խռովքը Սասնա տան,
Ինչպե՞ս մարենք այսքան կարոտ, վառք ու կիրք,
Այսքան երազ ինչպե՞ս թաղենք գետնի տակ,
«Իմա՞լ կեղնի, իմա՞լ չերթանք մըր էրգիր»..
Թե աշխարհում արդարություն կա վերուստ,
Ու թե դաշն են Աստված, երկիր ու երկինք,
Պիտի փլվի ամեն պատնեշ, ամեն սուտ,
Պիտի էրթանք, պիտի էրթանք մեր էրգիր…
1. Բացատրի՛ր բառերը՝ ունկ, կսկծալ, մախաղ, ուխտ, անմեկին, խև, խռովք։
Ունկ-ականջ
Կսկծալ-ուժեղ ցավ զգալ
Մախաղ-գաղթի ժամանակ մարդկանց իրերը դնելու պարկ կամ կապոց
Ուխտ-խոստում
Անմեկին-անբացատրելի
Խև-շատ ուժեղ
Խռովք-անհանգստություն
2. Բացատրի՛ր իմալ, քելե բարբառային բառերը։
Իմալ-ինչպես
Քելե-եկ
3. Ի՞նչ նկատի ունի ,,մեր երկիր,, ասելով։ Ո՞րն է մեր երկիրը։
Մեր երկիր ասելով նկատի ունի հայրենիքը՝ Հայաստանը, այն հողը, որտեղից մարդիկ գաղթել են և ցանկանում են վերադառնալ։
4. Քո կարծիքով ՝ ինչի մասին է բանաստեղծությունը։
Բանաստեղծությունը հայրենիքը կարոտելու մասին է։ Այն պատմում է մարդկանց մասին, որոնք հեռու են իրենց երկրից և ուզում են վերադառնալ իրենց հայրենիք։
5. Նկարագրի՛ր քո երկիրը 5 բառով, բնութագրի՛ր քո երկիրը 5 բառով։
Լեռնային, գեղեցիկ, կանաչ, փոքր, արևոտ։
Հին, պատմական, հերոսական, հյուրընկալ, հայրենասեր։
6. Ինչպե՞ս կներկայացնես քո երկիրը օտարերկրացիներին։
Ես իմ երկիրը կներկայացնեմ որպես հին պատմություն ունեցող գեղեցիկ երկիր։ Հայաստանը հայտնի է իր լեռներով, մշակույթով, եկեղեցիներով և հյուրընկալ մարդկանցով։ Մեր երկիրը փոքր է, բայց ունի հարուստ պատմություն և հետաքրքիր վայրեր։